Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԵՐԵՎԱՆ


Մուտքը՝ չոր, ելքը՝ թրջված

Երեւանի 2800-ամյակի այգում կարծես «դրես-կոդ» կա

Բարեկարգման աշխատանքներից հետո Երեւանն ու երեւանցիներն ունեն Երեւանի 2800-ամյակի այգի։ Այս օրերին այգին մայրաքաղաքի ամենամարդաշատ տարածքներից է։ Մեծահասակները հիանում են նորություն համարվող ծառերով, արձաններով ու շատրվաններով, երեխաները՝ փորձում մտնել շատրվանների տակ, հսկիչներն էլ շտապում ծնողներին տեղեկացնել՝ շատրվանների եզրային քարերին կանգնել չի կարելի։
Այգու տարածքում շրջելուց հետո երեւանցիներն առաջին տպավորության մասին խոսքը սկսում են «բա ասում էին…» արտահայտությամբ։ Մեկը որպես շարունակություն հիշում է այգու տարածքի վաճառված լինելու մասին խոսակցությունները, մյուսը՝ մեկ այլ տարածված լուր… Առանց հերքման պահանջի հանգիստ շունչ են քաշում եւ արձանագրում՝ սպասվածից ավելին են տեսնում։ Իսկ զբոսաշրջիկներին «2800—ամյակի» միայն տեսքն է հետաքրքիր։ Իրենց տպավորությունները մեկ արտահայտությամբ են ներկայացնում՝ «օ՜…»։ Ռուսաստանցի Գալինան ասում է, որ իր շուրջը միայն ժպտացող մարդիկ, թրջված ու զվարճացող երեխաներ է տեսնում. «Դա նշանակում է, որ երեւանցիներին այգին դուր է գալիս։ Ես նույնպես շատ հավանեցի, հատկապես որ այստեղ ջուրն առատ է։ Առհասարակ, Երեւանում ամենուր ջուր ես տեսնում։ Հրաշալի է»։
Մայրաքաղաքաբնակներն էլ շտապում են արդեն մտորել այգու տարածքի մաքրության ու պահպանության մասին՝ այդ ամենը պետք է երկար կյանք ունենա։ Համոզված են՝ այգին դառնալու է երեւանյան կոլորիտային վայրերից։
«Հաճախ ենք տեսնում մեր երիտասարդ ժամանակների սիրելի վայրերի լուսանկարներն ու ափսոսում՝ այս ի՞նչ են դարձել։ Չեմ ուզում, որ իմ թոռան ու իր սերնդակիցների մանկության հուշերի այս վայրի մասին էլ նույն ափսոսանքով խոսենք։ Դրա համար առաջին հերթին մենք պետք է հոգ տանենք այստեղի մասին»,–նկատեց Սուրեն պապը։ Կրտսեր Սուրենի՝ առանց խոսքերի՝ գլխով պատասխաններից հասկացանք, որ այգին իսկապես դառնալու է նրա մանկության հուշերը հավերժացնող վայր։ Հասցրել է սիրել, թեեւ առաջին այցելությունն էր։ Իսկ թե հատկապես ի՞նչն է հավանել՝ անմիջապես մատնացույց արեց ջրային կամարը, որի ներքո արդեն հասցրել էր վազվզել ու թրջվել։
«Բոլորս պետք է մաքուր պահենք, խնամենք, չթափենք, չաղտոտենք։ Մենք ենք օգտվելու, մենք ենք տերը մեր երկրի ու մենք էլ մեր կողմից պետք է ամեն ինչ անենք այս հրաշքը պահպանելու համար։ Հրաշալի այգի է։ Կեցցե՛ն Վարդանյանները։ Միշտ հիանում ենք նրանցով։
Այսօր դասարան ենք բերել։ Մեր աշակերտները հիացած են, վազվզում են, լուսանկարվում են։ Մեծ բավականություն ստացանք, շատ գեղեցիկ է»,–ուսուցչուհի Ջուլիետա Վարդանյանն է կիսում իր տպավորությունները եւ շինարարության ընթացքում կտրած ծառերի փաստի առթիվ դժգոհությունների մասով նկատում, որ նոր ծառեր են տնկվել, կմեծանան, տեղը կլրացնեն։
Սուսաննա Նիկողոսյանը եւս պատասխան ունի դժգոհողներին. «Եթե անգամ հին ծառերը կտրել են՝ արժեր, փոխարենն ավելի գեղեցիկ ծառեր են տնկել։ Շատ—շատ հաճելի է, շատ գեղեցիկ է։ Լավ կլինի, որ այգիներն ավել շատ լինեն»։
«Տրամադրող է, շատ հաճելի է, որ Երեւանի կենտրոնում այսպիսի տեղ կա։ Երեւանը նման այգու, առհասարակ, այգիների կարիք ունի։ Որքան շատ այգիներ, այնքան ավելի լավ»,—Ամալյա Գրիգորյանը հույս ունի, որ դեռ նոր զբոսայգիների բացմանն ենք մասնակցելու։ «Մեր բոլոր այգիներն էլ լավն են։ Չկա այնպիսի այգի, որ լավը չլինի՝ իմ այգին էլ է լավը, իմ Հայաստանի այգիներն էլ են լավը»,–հպարտանում է Հակոբ Մանուկյանը։
Երեւանի 2800—ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությամբ տոնը, փաստորեն, չավարտվեց։ Դեպի այգի մարդկանց մեծ հոսք ու տոնական տրամադրություն կա առայժմ ամեն օր։ Ու այս օրերի համար կարծես թե «դրես—կոդ» է գործում՝ մուտքը հարդարված մազերով ու չոր հագուստով է, ելքը՝ թաց հագուստով ու թրջված մազերով։ Բայց տրամադրությունն ու տրամադրվածությունը մուտքի ու ելիքի մոտ անփոփոխ է՝ բարձր ու հիացական։ Երեւանի գիշերներում էլ 2800—ամյակի այգին առանձնահատուկ տեսք է ստանում յուրահատուկ լուսավորվածությամբ ու լռության մեջ շատրվանների ականջ շոյող «խշշոցով»։ Այստեղ ջուրն այնքան առատ է, որ կարելի է այգուն կարճ անվանում էլ տալ՝ Ջրայգի։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

14-05-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO