Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՄԱՐԶԵՐ


Հայաստանից մենաշնորհային եւ կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է

Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել բիզնես համաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին եւ դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ—ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72—ը՝ արտերկրից, խոշոր, միջին եւ փոքր ձեռնարկությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ այլք։
Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային—գործարար համաժողովները եւ տեղական արտադրանքի ցուցահանդեսները կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ ՀՀ մարզպետարանների համատեղ նախաձեռնությամբ։ Դրանց նպատակն է մարզերի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում եւ արտերկրում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարների։ Գեղարքունիքի մարզում անցկացվող համաժողովն այս տարվա 4—րդ մարզային ֆորումն է։ Ընթացիկ տարում հանրապետության մյուս մարզերում կազմակերպվելու է մարզերի տնտեսության եւ համայնքների զարգացմանը նվիրված եւս 6 համաժողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք է ուղղել է (տե՛ս առանձին)։
Ֆորումի շրջանակում կառավարության ղեկավարը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին մարզի տնտեսական զարգացման առաջնահերթություններին, Սեւանա լճի շրջակայքում տնտեսական գործունեությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, աղբի հետ կապված իրավիճակին, համայնքների գազաֆիկացմանը եւ այլ թեմաների։
Անդրադառնալով, մասնավորապես, Սեւանա լճի շրջակայքում տնտեսական գործունեության աշխուժացման հնարավորություններին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը կառավարության տեսադաշտում է, եւ ներկայացրել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ «Ընդհանրապես մենք պլանավորում ենք ակտիվացնել Սեւանա լճի արեւելյան ափում տնտեսական գործունեությունը, որովհետեւ կարծում ենք, որ այնտեղ շատ լուրջ ներուժ կա։ Դրա համար պետության ամենակարեւոր ներդրումն այն է, որ մենք առաջիկա տարիներին մտադիր ենք Սեւանի շուրջ ընդհանրապես բոլոր ճանապարհները բերել պատշաճ վիճակի»,–ասել է վարչապետը՝ հայտնելով, որ նախատեսվում է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել 12 կմ ճանապարհահատվածի նորոգումը։
Խոսելով գազաֆիկացման հարցի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ գազաֆիկացման ամեն ծրագիր պետք է դիտարկվի տնտեսական շահավետության համատեքստում։ «Ընդհանրապես, կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որպեսզի գազային տրամաբանությունից դուրս գանք եւ ավելի մեծ ուշադրություն դարձնենք այլընտրանքային էներգետիկային, մանավանդ Գեղարքունիքի մարզում, որտեղ արեւի շատ մեծ էներգիա կա՝ ե՛ւ էլեկտրական հոսանքի, ե՛ւ ջրերի տաքացման, ե՛ւ ջեռուցման համար, այսինքն՝ պետք է հաշվարկ անենք եւ հասկանանք։ Այն գյուղերը, որոնք գազաֆիկացում են ակնկալում, պետք է իրենց այլընտրանք առաջարկենք»,–ասել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ աղբի, աղբահանության խնդրին եւ հանգամանալից խոսել դրա լուծման կարեւորության մասին. «Աղբի խնդիրը Հայաստանում ամենամեծ պրոբլեմն է։ Այն լուծելու համար, իհարկե, մենք պետք է պարբերական շաբաթօրյակներ անցկացնենք, տեղական ինքնակառավարման մարմինները լուրջ պետք է աշխատեն։ Բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է ծխող եւ ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակ ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի։ Որո՞նք են աղբի կուտակման ամենամեծ կենտրոնները՝ այն տեղերն են, որտեղ մենք մեր ընտանիքներով գնում ենք հանգստանալու, հաց ուտելու եւ այլն եւ ի՞նչ ենք թողնում մենք մեր հետեւից։ Այստեղ է հարցի լուծումը։ Իհարկե, մենք հիմա աշխատում ենք, որ աղբի վերամշակման, աղբի հավաքման հնարավորինս արդյունավետ համակարգ ունենանք։
Ես արդեն ասել եմ, հրապարակային հայտարարել եմ, որ կհամարեմ, որ հեղափոխությունը շատ կոնկրետ իր վերջնական նպատակին հասել է, եթե մենք կարողանանք Հայաստանն աղբից ազատել՝ աղբից եւ հին ավտոմեքենաների թափքերից, որ ամենուրեք են՝ մեր գյուղերում եւ մեր տների առաջ։ Մենք հիմա մետաղամշակման ոլորտում աշխատող տնտեսավարողների հետ նախնական պայմանավորվածություն ունենք, կարծես թե գործարք ենք կնքում եւ հույս ունենք, որ հարցը շուտով լուծում կստանա։
Ինչքան էլ լավ ձեռնարկություններ ունենանք, եթե Հայաստանի Հանրապետությունում աղտոտելու գործում միլիոնավոր մարդ ներգրավված լինի, իսկ աղբ հավաքելու գործում՝ մի քանի ընկերություն, մենք, միեւնույն է, այդ խնդիրը չենք լուծի։ Այստեղ մտքի հեղափոխություն է պետք, առաջին հերթին։ Բայց նաեւ, իհարկե, մենք պետական ծրագրեր պետք է իրականացնենք եւ պետք է այստեղ ռազմավարություն ունենանք։ Առաջիկայում նաեւ Հայաստանում սկսվելու է պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելուն հասարակական արշավը, որը չեմ կարծում, թե շատ արագ, բայց որոշակի արդյունքներ կունենա»։
Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ վարչապետ Փաշինյանը արդյունավետ է գնահատել քննարկումները եւ նշել, որ մարզային համաժողովները գնալով ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում։ «Շնորհավորում եմ լավ կազմակերպված համաժողովի եւ արդյունավետ խոսակցության կապակցությամբ։ Այս քննարկումը շատ կարեւոր է, որովհետեւ այն մտագրոհ, անգլերենում այդպիսի բառ կա՝ brainstorm, էֆեկտ ունի։ Մենք տեսանք այստեղ, թե ինչ ներուժ կա, ինչ հետաքրքիր ծրագրեր կան, եւ, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ գաղափարները, կենսունակ գաղափարները Հայաստանում իրագործվելու եւ դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան։
Կարծում եմ՝ ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացնում է։ Սա, ի վերջո, նաեւ ուղիղ շփման հնարավորություն է։ Իհարկե, ես չեմ ասի, թե մեր կառավարությունը փակված է եւ շատ հազվադեպ է շփվում քաղաքացիների հետ, բայց այսպիսի շփումները նույնպես շատ կարեւոր են։
Հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողներն ավելի կոգեւորվեն եւ եւս մեկ անգամ արձանագրեցին, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է՝ աջակցել ստեղծարար գաղափարներին, եւ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր գաղափարներ ծնվեն, առաջ քաշվեն, եւ ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա ներդրողներն իսկապես կարողանան իրագործել «Հարստացեք եւ հարստացրեք» գաղափարը։ Ես կարծում եմ, որ այդ գաղափարն իսկապես իրագործելի է Հայաստանի Հանրապետությունում, եւ կառավարությունը ենթակառուցվածքների, հարկային դաշտի եւ այլ իր պարտավորությունները լիարժեք կատարելու է, որպեսզի դուք բոլորդ ձեզ զգաք պաշտպանված, հարմարավետ եւ անընդհատ քաջալերվեք կառավարության կողմից՝ նոր գաղափարներով ի հայտ գալու եւ նորանոր հաղթանակներ տանելու»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նույն օրը ցուցադրվել է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները եւ զարգացման տեսլականը» ֆիլմը, որին հաջորդել է «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ։ Քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի արտադրության, ինչպես նաեւ այլ ճյուղերի զարգացման հեռանկարները։
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում հաջող իրականացված եւ ընթացիկ ծրագրերը, ինչպես նաեւ ներդրումային նոր ծրագրերի գաղափարները։
Համաժողովի շրջանակում բացվել է նաեւ տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված արտադրանքին։

14-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO