Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԼՂՀ


Պատրաստվել է աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Հաթերքում սկզբնավորված փառատոնը դառնում է ավանդական

Պատմական Հաթերք գյուղում անցկացված ժենգյալով հացի 2-րդ փառատոնը, որ հավակնում է դառնալ ավանդական, գեղագիտական դրսեւորումների, մասնակիցների եւ տաղավարների թվաքանակով զգալիորեն գերազանցում էր նախորդ տարում կազմակերպված միջոցառման մակարդակը։ Այն նախաձեռնել էր «Էկոտուրիզմն Արցախում» հասարակական կազմակերպությունը՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության եւ Մարտակերտի շրջվարչակազմի աջակցությամբ։
«Փառատոնի նպատակն է հանրահռչակել ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, արմատավորել հարգանք ազգային ավանդույթների եւ սովորությունների, ազգագրական առանձնահատկությունների նկատմամբ, աշխարհին ճանաչելի դարձնել պատմական հուշարձաններով հարուստ Հաթերքի բնակավայրը, նրա անկրկնելի բնությունը եւ ստեղծարար, աշխատասեր մարդկանց, նպաստել էկոտուրիզմի զարգացմանն Արցախում»,–լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը։
Միջոցառմանը ներկա էին պետական այրեր, համայնքների ղեկավարներ, հյուրեր Հայաստանից, մեծաթիվ զբոսաշրջիկներ՝ արտերկրից։ Ավելի քան 120 տաղավարներում հանրապետության ամենատարբեր բնակավայրերից շուրջ 500 ներկայացուցիչներ էին ներկայացել արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող համեղ ուտեստի փառատոնին, եւ նրանցից յուրաքանչյուրը ջանք էր թափում արժանապատվորեն հյուրասիրել ներկաներին, մասնավորապես՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին, որոնք ախորժակով համտես էին անում ժենգյալով հացը եւ փորձում գուշակել, թե Արցախում բուրումնավետ կանաչեղենի քանի տեսակ է աճում։ Նրանք միաժամանակ հնարավորություն ունեցան ծանոթանալու խորհրդանշական ուտեստի պատրաստման գաղտնիքներին եւ նրբություններին։ Դե, իհարկե, տաղավարներում էլ հյուրընկալություն էր կազմակերպվել, եւ սեղանները ծանրաբեռնված էին էկոլոգիապես մաքուր գյուղմթերքներով։ Հատկապես անպակաս էին թոնրահացն ու լավաշը, պանիրն ու թերթերուկը, ածիկն ու կորկուտը եւ փախլավան, թոնրի գաթան, խորովածը, ազգային մյուս ուտեստները՝ բազմատեսակ գինիներով եւ մրգահյութերով։
Փառատոնին առանձնակի շուք էին հաղորդում գեղարվեստական կոլեկտիվների ելույթները, որոնք ժամանել էին ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանից։ Միջոցառման ընթացքում անպակաս էին ազգագրական, հայրենասիրական երգերն ու պարերը, հյութեղ երաժշտությունը, որ հնչում էին ամենատարբեր համույթների կատարմամբ։ Իսկ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի եւ «Արցախի ձայներ» համույթի մենակատար Միքայել Գրիգորյանի (Միշայի) հրաշալի ելույթները կախարդել էին բոլորին։
Օրվա միջոցառումը նախորդից առանձնանում էր նրանով, որ Հադրութի արցախյան խոհանոցի հմուտ տիրուհիները պատրաստեցին աշխարհի ամենահսկա ժենգյալով հացը, որը պարունակում է կանաչեղենի 25 տեսակ եւ 3 մետր երկարություն ունի։
Ազգային այդ յուրահատուկ ուտեստով հադրութցիները հավակնում են գրանցվել Գինեսի գրքում:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

15-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO