Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԶԱՆԱԶԱՆ


Թեժ ամառ՝ լուրջ ակնկալիքներով

Ջրացատկի Հայաստանի առաջնությունն ունեցավ հետաքրքիր հանգուցալուծում, բայց չարդարացրեց անզիջում պայքարի ակնկալիքները։ Մրցակցության առավել ուշագրավ մանրամասները եւ այն պայմանները, որոնց իրականացմամբ մրցաշրջանը հաջողված կհամարվի, «ՀՀ»—ին ներկայացրեց մարզաձեւի հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։
—Ի՞նչ սպասելիքներ ունեիք Հայաստանի առաջնությունից, եւ որքանո՞վ դրանք արդարացան։
—Անկեղծ ասած, սպասելիքներս մեծ չէին, քանզի մեր առաջատարները մասնակցում էին վնասվածքներով։ Ընդամենը կարողացանք 90 տոկոսով կազմել նրանց ցատկերի ծրագիրը։ Լեւ Սարգսյանը երեք մրցաձեւերում հանդես եկավ ամենաբարդ ցատկերով։ Սակայն նա եւ Վլադիմիր Հարությունյանը զերծ մնացին աշտարակից 4,5 պտույտով ցատկեր կատարելուց, որովհետեւ մեր պայմաններում դա անվտանգ չէ։ Ուշագրավ է, որ չնայած Լեւը ներկայացավ ավելի բարդ ծրագրով, բայց բոլոր վարժություններում էլ հաղթեց Վլադիմիրը։
—Եվ ինչո՞վ էր դա պայմանավորված։
—Մեջքի հատվածում Լեւի ունեցած խնդիրներով։ Հավանաբար, խանգարեց նաեւ ավելորդ ինքնավստահությունը, քանզի ենթադրվում էր, որ այդ բարդ ցատկերի նույնիսկ 70 տոկոսը լավ կատարելու դեպքում միանշանակ կհաղթեր։ Հարկ է նշել, որ աշտարակացատկերին երկուսն էլ մասնակցում էին նույն ծրագրով, բայց Լեւն ավելի շատ էր հոգնել, եւ մեջքի սուր ցավերն էլ չնպաստեցին նրա լավ ելույթին։ Իսկ ոստնակացատկերում Վլադիմիրն ուներ ավելի հեշտ ծրագիր։ Սարգսյանը ձախողեց մի քանի ցատկ, իսկ մրցակիցը համեմատաբար «մաքուր» կատարելու շնորհիվ հաղթեց։
—Այսինքն, առաջնությունը որոշակիորեն անսպասելի հանգուցալուծո՞ւմ ունեցավ։
—Ես ավելի շատ թեժ մրցակցության ակնկալիք ունեի, որը, սակայն, չստացվեց։
—Որքանո՞վ փարատվեցին առաջնությունից առաջ ձեր ունեցած կասկածներն ու մտահոգությունը։
—Դրանք պահպանվում են, իսկ կողմնորոշվելու համար ունեմ ընդամենը 20 օր։ Ցանկանում եմ հասկանալ, թե մինչեւ Մադրիդի «Գրան պրին» մնացած այդ ժամանակահատվածում որքանով կկարողանանք բարելավել տղաների մարզավիճակը։ Իսպանիայի մայրաքաղաքում անհատական ծրագրով եւ սինքրոն ցատկերում հանդես են գալու Լեւն ու Վլադիմիրը, որոնց էլ հիմնականում մտադիր եմ ապավինել այս մրցաշրջանի ողջ ընթացքում։ Դրանից հետո մարզվելու համար կունենանք մոտավորապես նույնքան ժամանակ եւ իրավիճակի հաջող զարգացման դեպքում կմասնակցենք նաեւ Համաշխարհային ուսանողական խաղերին։ Հակառակ պարագայում կունենանք մոտ 1 ամիս պատրաստվելու աշխարհի առաջնությանը։ Հուսով եմ, այդ ընթացքում տղաներն առաջընթաց կգրանցեն եւ լավ կմասնակցեն։ Բացառված չէ, որ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում 3 մետրանոց ոստնակից սինքրոն ցատկերում Վլադիմիրին ընկերակցի նրա եղբայր Ազատը։ Ավելի մշուշոտ է եվրոպական ստուգատեսում այդ մրցաձեւին Վարդան Բայանդուրյանի ներգրավումը։
—Ինչո՞ւ։
—Որովհետեւ դեռ մտածում ենք այս տարի նրան մրցումներին ներգրավելու նպատակահարմարության հարցի շուրջ։ Խնդիրն այն է, որ այս մրցաշրջանը բաց թողնելու դեպքում մարզիկն այլեւս չի ցանկանա շարունակել ելույթները։ Դա նուրբ հարց է, որը պատրաստվում եմ մոտ օրերս քննարկել Վարդանի հետ։ Հիմա նա մարզվում է Մոսկվայի «Օլիմպիական» լողավազանում, որը, սակայն, ամռանը չի գործում։ Ըստ այդմ՝ նրա պարապմունքների կազմակերպումը մնում է անորոշ։ Մանավանդ որ ամռան առաջին երկու ամիսների գրեթե ողջ ընթացքում զբաղված եմ լինելու միջազգային մրցումներում։
—Հայաստանի առաջնությանը մասնակցեցին նաեւ տարբեր տարիքի երեխաներ։ Նշմարեցի՞ք հեռանկարային մարզիկ—մարզուհիների։
—Կան լավ երեխաներ, բայց որեւէ մեկին չեմ առանձնացնի։ Ուրախ եմ, որ մասնակիցներն ավելի շատ էին, քան անցյալ տարի՝ մոտ 40 հոգի։ Հատկապես շատ էին աղջիկները։ Միայն թե խնդիրն այն է, որ շատերը մի քանի տարի մարզվելուց հետո տարբեր պատճառներով չեն մնում ջրացատկում։ Այս առաջնությունում կարեւորում էի եւս երկու մարզիկի մասնակցությունը, որոնց պատրաստվում էի ներկայացնել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, բայց նրանք չկատարեցին իրենց առաջադրանքը՝ 60—70 տոկոսով կատարեցին իմ սահմանած բարդ ցատկերի խումբը։ Այդ պատճառով նրանք բաց կթողնեն այս տարվա եվրոպական ստուգատեսը, սակայն շարունակելու են մնալ իմ տեսադաշտում։
—Ի՞նչ սպասելիքներ ունեք այս մրցաշրջանից։
—Մեր հիմնական միջազգային մեկնարկները նախատեսված են հունիսի սկզբից մինչեւ օգոստոսի կեսը։ Կարծում եմ, վնասվածքներից խուսափելու դեպքում մեր մարզիկները որոշակիորեն կկատարեն իրենց առջեւ դրած խնդիրները՝ սինքրոն ցատկերում մրցանակային տեղ գրավել «Գրան պրի»—ում, ուսանողական խաղերում եւ Եվրոպայի առաջնությունում, իսկ անհատական հաշվարկով անցնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ եւ նվաճել օլիմպիական ուղեգիր։ Դա մեր առավելագույն ծրագիրն է։ Օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն ընձեռվելու է հաջորդ տարվա ապրիլին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

16-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO