Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Համընկնող մոտեցումներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանի հետ

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
ՉԺՀ վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ—չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Նա ընդգծել է երկկողմ դարավոր կապերի փաստը ու հավելել, որ այն լավ հիմք է Չինաստանի ու Հայաստանի միջեւ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար։ «Մենք կարող ենք սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով մեր երկու երկրների ընդհանրությունները։ Դրա համար առկա է ամուր քաղաքական հիմք»,— ընդգծել է Լի Քեցյանը։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալութուն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. «Շատ ուրախ եմ այս հանդիպման կապակցությամբ «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը շատ կարեւոր է մեզ համար։ Կայացավ համաժողովի բացումը, որը շատ տպավորիչ էր։ Այս համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության հարցերը։ Ես շատ ուրախ եմ այդ հնարավորության եւ համաժողովի շրջանակներում Ձեզ հետ հանդիպելու համար։ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը»։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Լի Քեցյանը եւս կարեւորել է երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը՝ նշելով, որ չինական կողմի մոտեցումները համընկնում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած ոլորտային առաջնահերթությունների հետ։
Զրուցակիցները քննարկել են առեւտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հյուսիս—հարավ ավտոմայրուղու կառուցման եւ Հայաստանում այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը։ Լի Քեցյանը շեշտել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է ներգրավվել նշված ծրագրերում։
Կողմերը քննարկել են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, մասնավորապես, ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում ծրագրերի իրականացմանը։
Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Չինաստանի պետական խորհրդի նախագահը հայ—չինական տնտեսական հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են ճաշի ընթացքում։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանի արտաքին գործերի եւ արդյունաբերության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները։

16-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO