Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ԼՂՀ


Քաշաթաղի ճանապարհները բարեկարգվում են

Մայիսի սկզբից Քաշաթաղի շրջանի կարեւոր ճանապարհները «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից բարեկարգվում են։ Այս օրերին ընկերության տեխնիկական միջոցներն աշխատում են 3 ճանապարհի վրա։
Աղավնո գետի հովտում ճանապարհի բարեկարգումն ավելի շուտ էր սկսվել, սակայն եղանակային պայմանների պատճառով աշխատանքները դադարեցվել էին։ Մոշաթաղի գյուղական համայնքի Հերիկ եւ Բերդիկ գյուղերն իրար կապող մոտ 5 կմ հատվածում աշխատանքներն ավարտվել էին անցած տարվա վերջին, իսկ Բերդիկ—Մոշաթաղ մոտ 4 կմ հատվածը՝ գարնան սկզբին։ Այժմ ճանապարհի բարեկարգումն ընթանում է Մոշաթաղ—Աղավնո մոտ 30 կմ հատվածի վրա։ Շրջանի հարավային թեւի Բերձոր—Իշխանաձոր մոտ 60 կմ հատվածի վրա աշխատում են 1—ական մղան եւ հարթեցնող մեքենա եւ 3 բեռնատար։ Արդեն մոտ 15 կմ հատված բարեկարգվել է։ Երրորդ օրն է, ինչ սկսվել է Խնձորեսկ—Որոտան կարեւոր ճանապարհի հիմնանորոգումը։
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանի եւ աշխատակազմի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանի հետ եղանք ճանապարհաշինարարների մոտ, ծանոթացանք կատարվող աշխատանքներին։ Խնձորեսկ—Որոտան հատվածում աշխատում են 1—ական մղան եւ հարթեցնող մեքենա։ Մղանավար Վալերիկ Ավետիսյանը երկար ժամանակ է՝ շրջանի ճանապարհներն է բարեկարգում իր հզոր տեխնիկայով։ Ասաց՝ մոտ 5կմ հատված այս օրերին հարթեցրել է։ Մայիս Մալինցյանը Գորիսում գործող «Բարեկարգում» ՀՈԱԿ—ին պատկանող ճանապարհ հարթեցնող մեքենան էր վարում։ Ասաց՝ առաջին օրն է աշխատում այս հատվածում։ Հովհ. Սահակյանը տեղեկացրեց՝ տեխնիկան վարձակալվել է «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ—ի կողմից, եւ հույս հայտնեց, որ կարճ ժամկետում կհիմնանորոգվի կարեւոր այս ճանապարհը։ Մոտ 1 ամսից կսկսվի հացահատիկի բերքահավաքը, իսկ մեքենաների մեծ մասն անցնելու է այս ճանապարհով։ Հիմնանորոգվում է նաեւ Կովսական—Կապան ճանապարհի որոշակի հատված՝ Ողջի գետի հովտում։ Շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը տեղակալ Հովհ. Սահակյանի հետ այստեղ ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց մեքենավար Ժիրայր Բարսեղյանի հետ, որը ստանձնել է մոտ 5 կմ հատվածի հարթեցման աշխատանքները։ Շրջվարչակազմի ղեկավարը գոհ մնաց կատարված աշխատանքներից։
Ճանապարհանորոգման աշխատանքները շարունակվում են։ «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Կարեն Դանիելյանը նշեց՝ սկզբնական շրջանում կատարվում է ճանապարհի պաստառի հարթեցում՝ նոր նյութի (ավազ—խիճ, հող) ավելացմամբ։ Լուծվում է նաեւ ջրահեռացման խնդիրը։ Բարեկարգման աշխատանքները տեղի են ունենում պետբյուջեի հատկացումներով։ Ընթացքում բարեկարգվում են նաեւ ներհամայնքային ճանապարհները։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

16-05-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO