Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ոչ մի տեղ տանող ճանապարհը պետք է փոխել

Իսկ հայ-չինական ընդհանուր շահերից բխող նոր համագործակցություն է ակնկալվում

Հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակ են տեղափոխվում։ Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ ընդգծվել է երկկողմ ընդհանուր շահերի ու դրանց հիման վրա հաջող համագործակցության մասին։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը «ՀՀ»-ի հետ զրույցում դրական գնահատելով հայ-չինական հարաբերությունները, նշեց որոշ ուղղություններ, որտեղ հաջող համագործակցություն կարելի է ակնկալել։ Աղազարյանն ընդգծեց, օրինակ, բարձր տեխնոլոգիաների ոլորտը։
«Այցի հետ կապված մանրամասների մասին, կարծում եմ, ՀՀ վարչապետը դեռ կխոսի։ Իսկ մամուլի տեղեկատվությունից ելնելով, կարծում եմ, որ շատ բարձր մակարդակի հանդիպումներ են եղել։ Չինաստանը աշխարհաքաղաքական լուրջ կենտրոն է, եւ այսօր էլ բավականին լուրջ առեւտրաշրջանառություն ունենք Չինաստանի հետ։ Հիմնականում ապրանքներ ենք ներմուծում։ Բայց Չինաստանը նաեւ աշխարհի ամենախոշոր սպառողական շուկաներից է։ Պետք է նաեւ աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի արտահանումը դեպի Չինաստան ավելացնենք»,–նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը։
Առաջ քաշելով լեռնահումքային ուղղությունը՝ Պապոյանը նկատում է, որ Չինաստանն այսօր աշխարհում, օրինակ, պղնձի խոշորագույն ներմուծողներից է։ Ըստ նրա, պետք է ավանդական ուղղություններից անցնել նաեւ դեպի տեխնոլոգիական բարձր արժեք ունեցող ապրանքների արտադրություն, որովհետեւ ցածր գնային դիապազոնի ապրանքների մասով Չինաստանին որեւէ կերպ չենք կարող հետաքրքրել։ Աշխատուժի մասով էլ խնդիր չունեն, նաեւ աշխարհում ամենացածր ինքնարժեքով ապրանքներ են կարողանում արտադրել։ Պատգամավորի խոսքերով, այդ երկրին ամենաշատը կարող ենք հետաքրքրել ինչպես հանքահումքային, այնպես էլ բարձր որակավորում ունեցող ապրանքների արտադրության գծով։
Բացի այդ, ընդգծում է՝ պետք է հաշվի առնել, որ Չինաստանը աշխարհում ճանապարհային մեծ նախագծեր է իրականացնում. «Խնդիր կա ցանկացած գնով, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի կերպով ներգրավվելու այդ գործընթացներում։ Իմ գնահատմամբ, ոչ միայն այնպես պետք է անենք, որ Հայաստանում լավ ճանապարհ ունենանք, այլեւ այդ ճանապարհները պետք է մի կողմից Իրանի համապատասխան խոշոր մայրուղիներին միանան, մյուս կողմից՝ Վրաստանի, որպեսզի դառնան միջազգային ճանապարհներ։ Այսօր Հայաստանում ունենք լավ ճանապարհներ, գնում—հասնում են վրացական սահմանին, Վրաստանից սկսվում է վատ ճանապարհը, կամ հակառակը՝ վրացիների լավ ճանապարհը միանում է մեր վատ ճանապարհին։ Այսինքն՝ ճանապարհը միայն հայաստանյան չէ, պետք է միանա միջազգային նշանակությամբ ճանապարհի։ Պետք է, օրինակ, Չինաստանից եկող բեռնատարն առաց խոչընդոտի սահմանը հատի, անցնի, գնա»։
Պապոյանի խոսքերով, առաջին հերթին պետք է ձգտենք որեւէ կերպ մաս կազմել Չինաստանի նախագծած հսկայածավալ ծրագրերին՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային գրեթե բոլոր խոշոր ծրագրերից։ Նա կարծում է, որ Հյուսիս—հարավ ճանապարհի միջոցով կարելի է փորձել խոշոր ճանապարհային քարտեզների մաս կազմել։
Գեւորգ Պապոյանը Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ տնտեսական կապի առումով դրական զարգացումներ է տեսնում։ Իսկ ի պատասխան հարցին, թե ընդդիմադիր թեւից պարբերաբար հարցադրում են անում՝ «ո՞ւր են ձեր ներդրումները, ո՞ւր են ձեր ներդրողները»՝ ասաց. «Ներդրումների մասին խոսելիս, պետք է հաշվի առնել, որ օտարերկրյա ներդրողները, ըստ էության, 2018թ. վերջին երկու եռամսյակում, քանի որ այդ տվյալները ունենք, ուղղակիորեն ավելացել էին։ Այդ առումով, վատ վիճակում չենք։ Խնդիրը այն է, որ նախկին ու ներկայիս տնտեսական քաղաքականություններն իրարից զգալիորեն տարբերվում են։ Օրինակ, ինձ համար ռազմավարական նշանակությամբ ներդրում չէ, երբ մեր օբյեկտները ուղղակիորեն վաճառում են։ Այդ ճանապարհը պետք է փոխել, որովհետեւ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Մյուս առումներով ունենք բավականին տնտեսական ակտիվության աճ։ Նախորդ տարվա համեմատ 6.5 տոկոս աճ ունենք։ Մյուս կողմից էլ հարկերի հավաքման բավականին բարձր մակարդակ ունենք»։
ԱԺ պաշտոնյան կարծում է, որ վերջնական արդյունքում տարբեր ոլորտներում նաեւ աշխատավարձի ավելացում կլինի։ Նա հիշեցնում է, որ այս պահին ԱԺ պատգամավորների կողմից շրջանառության դրված առաջարկ կա։ Համաձայն դրա, նվազագույն աշխատավարձի շեմը եկող տարվանից կավելանա՝ հասնելով 65 հազար դրամի։ Գ. Պապոյանը հույս է հայտնում, որ դա սովորություն կդառնա, եւ տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձի շեմը կբարձրանա։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

17-05-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO