Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՇԽԱՐՀ


Միջին Արեւելքի զարգացումները վտանգավոր ընթացք են ստանում

ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում վերջին շաբաթներին օր օրի լարվածությունն աճում է, ինչը տարածվում է նաեւ Միջին Արեւելքում։ Հանգամանք, ինչը պայմանավորված է Իրանի նավթի արտահանությունը լիովին կասեցնելու քայլերով, որոնց ի պատասխան Թեհրանը սպառնաց, որ չի բացառում Հորմուզի նեղուցի փակումը։ Նախորդ հոդվածում նշել ենք, որ ԱՄՆ—ի ռազմական ներկայությունը Պարսից ծոցում ամրապնդելու նպատակով, «Լինկոլն» ավիակիրը ուղեւորվել է դեպի Պարսից ծոց, ապա 4 «B—52» ռազմավարական ռմբարկու է տեղակայվել Կատարի ԱՄՆ ռազաբազայում եւ այլն։ Դրան հաջորդել է Ֆուջեյրա նավահանգստում հարձակումը նավթատար 4 նավի վրա։ Ինչպես ենթադրում էր «ՀՀ—ն», նշյալ հարձակման առնչությամբ Իրանի հասցեին ԱՄՆ—ից հնչեցին մեղադրանքներ։ «Ասոշիեյթիդ պրես» եւ «Ռոյթերս» գործակալությունները մեջբերել են որոշ պաշտոնյաների կարծիքներ, ըստ որոնց՝ «մեծ հավանականությամբ» հարձակումն իրականացրել է Իսլմական հեղափոխության պահապան գվարդիան։ Այնուհետեւ մայիսի 14—ին Եմենի իրանամետ հուսիները անօդաչու սարքերով թիրախ են դարձրել Սաուդյան Արաբիայի 1200 կմ երկարությամբ նավթատարը, որը օրական 5 միլիոն բարել նավթ է տեղափոխում Կարմիր ծով։ Այս խողովակաշարը փաստորեն այլընտրանք է համարվում Հորմուզի նեղուցով արտահանվողին։ Թեեւ հուսիների առաջնորդ Մոհամեդ Ալի ալ Հուսին BBC—ի տված հարցազրույցին շեշտել է, թե Իրանը որեւէ առնչություն չունի նավթատարի վրա հարձակման հետ, սակայն Էր Ռիյադը Թեհրանին է մեղադրում եւ ընդդեմ Իրանի քայլեր ձեռնարկում։ ԱԳ նախարար Ադել ալ Ջոբեյրը հայտարարել է, որ Էր Ռիյադը դեմ է տարածաշրջանում պատերազմին եւ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, սակայն եթե դիմացինը պատերազմն ընտրի, ապա այդ երկիրը իր ողջ ուժերով պաշտպանելու է իր շահերն ու քաղաքացիներին։ Միաժամանակ արքա Մալեք Սալմանը մայիսի 30—ին Մեքքայում արաբական երկրների արտահերթ գագաթնաժողով է հրավիրել տարածաշրջանի վերջին զարգացումների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի նավթատարի վրա հարձակվելու օրակարգով։ Ավելին, Սաուդյան Արաբիայի թագավորության տեսակետներն արտահայտող որոշ ԶԼՄ—ներ ԱՄՆ—ից պահանջում են, ի պատասխան այդ հարձակման, Իրանի դեմ համապատասխան քայլեր իրականացնել։ Մինչդեռ թե՛ ԱՄՆ նախագահ Թրամփը եւ թե՛ պետքարտուղար Պոմպեոն, ինչպես նաեւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, բազմիցս հատարարել են, որ դեմ են պատերազմին, ինչպես, օրինակ, Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի հրամանատար գեներալ Հոսեյն Էսլամին։ Նա նշել է, թե Իրանը դեմ է պատերազմին, սակայն լիովին պատրաստ է դիմակայելու իր նկատմամբ գրոհները։ Թերեւս տարածաշրջանում այդօրինակ զարգացումներով են պայմանավորված քաղաքական գործիչների ու փորձագետների շրջանում հնարավոր բախումների առնչությամբ լուրջ մտահոգությունները։ Եվ ահա հերթական դեպքը, որն էլ ավելի է սրել իրավիճակը։ Մայիսի 19—ին Բաղդադի անվտանգության խիստ վերահսկողության տակ գտնվող «Ալ Խադրա» (Կանաչ) թաղամասը, որտեղ գտնվում են պետական կառույցներն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱՄՆ դեսպանության մոտակայում «Գրադ կայանքից» արձակված հրթիռ է պայթել։ Թեեւ դեսպանությունը չի վնասվել, սակայն դա էլ ավելի է շիկացրել իրավիճակը տարածաշրջանում։ Մանավանդ որ դրան նախորդել էր Բաղդադում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասի հետկանչը, ինչպես նաեւ «Էքսոն Մոբիլ» նավթարդյունաբերության ընկերության աշխատակիցների դուրսբերումը Իրաքից, ինչն առաջացրել էր Բաղդադի դժգոհությունը։ ԱՄՆ պետքարտուղարության մի պաշտոնյա՝ նշելով, որ դեպքն ուսումնասիրվում է, եւ որ մշտապես իրաքցի պաշտոնյաների հետ կապի մեջ են, միաժամանակ շեշտել է, թե Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում տեղի ունեցածին։ Եվ, ինչպես նախորդ երկու շաբաթվա ընթացքում, բացատրել են, որ ԱՄՆ քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ հարձակումների առնչությամբ Վաշինգտոնի վերաբերմունքը խիստ է լինելու ու պատասխանը՝ կտրուկ։ Չնայած որեւէ մեկը կամ որեւէ կազմակերպություն պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել, սակայն Թրամփը պայթյունից քիչ անց իր «Թվիթերյան» էջում գրել է. «Եթե Իրանը ցանկանում է բախումերի գնալ, ապա դա պաշտոնապես Իրանի վերջն է լինելու, այլեւս երբեք ԱՄՆ—ին չսպառնաք…»։ Դեմոկրատները խստիվ քննադատում են նախագահ Թրամփի դիրքորոշումը Իրանի հանդեպ։ Սենատի տեղեկատվության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցին շեշտել է, որ թեեւ տեղեկությունները վկայում են, թե Իրանի կողմից սպառնալիքները մեծացել են, սակայն դա նախագահի դիրքորոշման հետեւանքն է Իրանի նպատմամբ։ Բացի այդ, նախագահ Թրամփի իրանյան քաղաքականությունը խստագույնս քննադատել են նաեւ 2020թ. նախագահական ընտրությունների հավանական երկու դեմոկրատ թեկնածուները։ Ներկայացուցիչների պալատի անդամ նախկին զինվորական Թուլսի Գաբարդը հայտնել է, որ Թրամփն Ամերիկային ուղղորդում է դեպի Իրանի հետ խիստ վտանգավոր պատերազմի։ Նա շեշտել է՝ թեեւ նախագահը պատերազնի դեմ է խոսում, սակայն նրա եւ նրա կառավարության անդամների, այդ թվում՝ Բոլթոնի ու Պոմպեոյի գործողությունները այլ բան են վկայում։ Դրանք դեպի շատ վտանգավոր ու կործանիչ պատերազմի են տանում, որը համեմատելի չէ իրաքյան պատերազմի հետ։ Իսկ Սեթ Մուլթոնը, որը նույնպես զինվորական անցյալ ունի, նախազգուշացնելով պատերազմի վերաբերյալ, նշել է, որ սա հենց այն է, ինչը ցանկանում է Բոլթոնը, ապա հավելել, որ երբ ԱՄՆ—ում նախագահում է զինված ուժերի թույլ գլխավոր հրամանատար, աշխարհը շատ վտանգավոր տեղ է դառնում։ Այսուհանդերձ, բախումների հավանականությունը թերեւս զրոյական է, եթե լուրջ սադրանքներ չլինեն, քանի որ կողմերը հստակ գիտակցում են դրա ավերիչ հետեւանքները տարածաշրջանի, անգամ աշխարհի համար։ Բացի այդ, պատերազմի բռնկման դեպքում Թրամփի կրկին ընտրվելու հարցն էլ ավելի մեծ հարցականի տակ կհայտնվի։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

21-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO