Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայկական լոլիկի ամերիկյան ցեցը

10 հեկտար փորձադաշտում կամ մենք կհաղթենք, կամ՝ վնասատուն

Փաստ է՝ 2012թ.-ից հարավամերիկյան ցեցի «ձեռքը» մեր լոլիկին է հասել։ Կառավարությունն էլ որոշել է, որ այդ ցեցի դեմ պետք է պայքար տարվի եւ այդ պայքարի փորձնական ծրագիրն է հաստատել։
Միանգամից տեղեկացնենք՝ ցեցի դեմ միջոցառումներ կարվեն Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Ծրագիրը կիրագործվի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով։
Ցեցը մեր երկրի տարածքում առաջին անգամ հայտնաբերվել է Արարատի մարզի Դարակերտ եւ Ղուկասավան համայնքներում։ Գյուղնախարարության մասնագետներն ասում են, թե այս ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերի տերեւներով, պալարներով ու պտուղներով, թիթեռների թռիչքը սկսվում է վաղ գարնանը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջը։ Եվ հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, լրացուցիչ, նաեւ անարդյունավետ ծախս անում, ինչի հետեւանքով էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը։ Թեեւ 2013, 2014 եւ 2015թթ. հողօգտագործողներին խորհուրդներ տրվել են, ուսուցումներ են կազմակերպվել, 2014—2015թթ. պետբյուջեի միջոցներով ձեռք են բերվել ֆերոմոնային թակարդներ, որոնց միջոցով դիտարկումների հիման վրա տնտեսավարողներին տեղեկություններ են տրվել վնասատուի դեմ պայքարի իրականացման ժամկետների եւ առավել արդյունավետ պեստիցիդների տեսակների ու օգտագործման չափաքանակների վերաբերյալ, այնուամենայնիվ, իրազեկվածության մակարդակը դեռ ցածր է։
Հարց է ծագում՝ ի՞նչ է արվելու այս փորձնական ծրագրով։ Պարզվում է՝    լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Արարատի մարզի Ոսկետափ եւ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում, 10 հեկտար տարածքի վրա ցեցի դեմ պայքարի համալիր միջոցառումներ կարվեն։ Համալիր, ասել է թե՝ ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական եւ քիմիական։ Որից հետո պարզ կդառնա՝ ինչքանո՞վ է այն արդյունավետ։ Հողօգտագործողներն արդեն կիմանան՝ պեստիցիդների որ տեսակներն ու ինչ չափաքանակն է առավել ճիշտ գործածելը, ցեցը ինչ կենսակերպ ունի, ինչ կարգի տարածվածություն եւ վնասակարություն։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը խորհրդատուն է լինելու։ Ցեցի երեք հատ ֆերոմոնային թակարդներն ու անհրաժեշտ օժանդակ նյութերը (ցցեր, ֆերոմոնով գլխիկներ եւ սոսնձաթղթեր) խորհրդատուին գյուղնախարարությունը կտա։ Փորձադաշտում (հիշյալ 10 հա տարածքում) ցեցի թակարդներում ֆերոմոնով գլխիկները կփոխվեն 4, իսկ սոսնձաթղթերը՝ 9 անգամ։ Ֆերոմոնային թակարդները կամրացվեն փայտից կամ պլաստիկ նյութից պատրաստված բ—աձեւ, 65–70 սմ բարձրությամբ, սրածայր ցցերին։ Խոհրդատուն դիտարկումները 3—օրյա պարբերականությամբ կանի։
Ի դեպ, նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ խորհրդատուն վեգետացիայի ամբողջ ընթացքում փորձադաշտը տնօրինող հողօգտագործողին ցուցումներ կտա ագրոտեխնիկական միջոցառումների մասին։ 2 ուսուցողական—ցուցադրական սեմինար էլ կկազմակերպի լոլիկի մշակությամբ զբաղվող հողօգտագործողների համար։ Այս ընթացքում նաեւ (ծրագրի շրջանակներում) 5 հազար տպաքանակով տեղեկատվական գրքույկ կհրապարակվի հողօգտագործողների եւ գյուղոլորտի մասնագետների համար։
Այստեղ մի խնդիր կա. ենթադրենք փորձադաշտը տնօրինող հողօգտագործողը ցուցումները լավ չանի, անբարեխիղճ լինի, խորհրդատուն սխալ պատկերացում է ունենալու եւ դրանից ելնելով էլ կազմելո՞ւ է տեղեկատվական գրքույկները (հազիվ թե հողօգտագործողը չցանկանա եկամուտ ստանալ, բայց յուրաքանչյուր ծրագրի ռիսկերը մեղմվում են հենց կասկածելի դեպքերը հնարավորինս բացառելով)։ Պարզվում է՝ ծրագիրը մշակող գյուղնախարարությունն այս ռիսկը չի շրջանցել եւ իբրեւ ռիսկը մեղմելու հնարավորություն դիտարկել է խորհրդատուի եւ փորձադաշտը տնօրինող հողօգտագործողի միջեւ պայմանագրային պարտավորությունների հստակ սահմանումը։
Դե իսկ մյուս ռիսկն էլ եղանակային անբարենպաստ պայմաններն են ու բնական աղետները, իսկ դրա դեմ պայքարի լուրջ ու հստակ կիրառական գործիք ոլորտում մենք առայժմ չունենք։
Ինչեւէ, ծրագրից ակնկալիքը մեկն է՝ ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է ցեցի հասցրած վնասից փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 70 տոկոսով։

11 մլն՝ գործնականի ու տեսականի համար

Քանի որ ծրագրի ֆինանսավորման աղբյուրը պետբյուջեն է, ցանկացանք ամբողջությամբ ճշտել՝ ի՞նչքան է ծախսվելու եւ ինչի՞ համար։
Ըստ այդմ՝ ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը անհրաժեշտ է 11 մլն 102 հազար 880 դրամ։ 2 մասնագետի 5 ամսվա աշխատավարձը կազմելու է 3 մլն դրամ (ամսական աշխատավարձը՝ 300 հազար դրամ)։ Տրանսպորտային ծախսերը հաշվարկված են 302 հազար 400 դրամ (60 այց x 12 լ x 420 դր)։ Միայն 10 հա—ն սրսկելու համար կծախսվի 4 մլն 900 հազար դրամ։ 7 սրսկում է արվելու։ Ամեն հա—ի 1 սրսկման արժեքը շուրջ 70.000 դրամ է (ներառյալ պեստիցիդների գինը։ Այսպիսով՝ 70.000 դր. x 7 x 10 հեկտար = 4.900.000 դրամ)։
100 հազար դրամ է նախատեսված դաշտը մեկուսացնող եւ վնասատուին վանող մշակաբույսերի սերմեր ձեռք բերելու, խնամելու համար։
Տեղեկատվական գրքույկը մշակելը կարժենա 500 հազար դրամ։ Տպագրական ծախսը՝ 250 հազար դրամ։ Ուսուցողական սեմինար 2 անգամ կազմակերպելն էլ՝ 200 հազար դրամ։ Միայն ավելացված արժեքի հարկը 1 մլն 850 հազար 480 դրամ է հաշվարկված։
Ցեցի դեմ պայքարի փորձնական ծրագրի արդյունքով պայմանավորված էլ կորոշվեն հետագա քայլերը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

21-05-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO