Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԱՇԽԱՐՀ


Լարվածություն, որը մտահոգում է միջազգային հանրությանը

Վերջին օրերին Վաշինգտոն-Թեհրան փոխադարձ մեղադրանքների փոխհրաձգություններն էլ ավելի սուր բնույթ են կրել, խիստ մտահոգել են միջազգային հանրությանը։
ՄԱԿ-ը, մտահոգություն հայտնելով ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում լարվածության մեծացման եւ սուր «լեզվակռվի» առնչությամբ, կողմերին հորդորել է հանդարտություն ու զսպվածություն դրսեւորելով հեռու մնալ լարվածությանը նպաստող քայլերից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստե ֆանի Դըյարիկը մայիսի 20-ին շեշտելով, թե ստեղծված իրավիճակը խիստ մտահոգել է գլխավոր քարտուղարին, նշել է, որ ՄԱԿ-ը պահանջել է զերծ մնալ խիստ, անավասարակշիռ հայտարարություններից, որոնք կողմերին հասցրել են բախումների շեմին։ Նա հավելել է, որ ՄԱԿ—ը կողմերի հետ բանակցում է, ջանքեր գործադրում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։
ԱՄՆ—ը, Իրանի դեմ տնտեսական տարաբնույթ սահմանափակումներին զուգահեռ, այդ երկրին մեղադրում է նաեւ Միջին Արեւելքում տեղի ունեցած դեպքերի համար։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին պաշտոնապես Թեհրանին ամբաստանել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստում 4 նավթատարի վրա հարձակումների համար, որոնք տեղի են ունեցել մայիսի 12—ին։ Այն դեպքում, երբ առ այսօր որեւէ անձ կամ կազմակերպություն չի ստանձնել դրա պատասխանատվությունը։ Իսկ Բաղադի «Կանաչ» թաղամասում՝ ԱՄՆ դեսպանության մոտակայքում, հրթիռի պայթյունից քիչ անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնաց ոչնչացնել Իրանին։
Մինչդեռ Իրաքի իրանամետ դիրքորոշում ունեցող շիա ուժերն ու հայտնի քաղաքական գործիչները խիստ դատապարտել են պայթյունը, շեշտել, թե դեմ են Իրան—ԱՄՆ պատերազմին՝ նախազգուշացրելով Իրաքը ռազմադաշտի վերածելու առնչությամբ։ Հատկանշական է, որ Իրանի դեմ ճնշումները մեծացնելով, Թրամփը միաժամանակ Թեհրանին առաջարկել է բանակցել ԱՄՆ—ի հետ եւ հույս է հատնել, որ դա շուտով տեղի կունենա։ Սակայն նման պայմաններում բանակցությունները թերեւս անհավանական են, քանի որ ոչ միայն Իրանի նախագահն ու ԱԳ նախարարն են դեմ արտահայտվել ստեղծված պայմաններում բանակցություններին, այլեւ երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը, որի տեսակետները երկրի արտաքին քաղաքականության հարցում վճռորոշ են։
ԱՄՆ—Իրան փոխհարաբերությունների գերլարվածությունը մեղմելու եւ հնարավոր բախումը կանխելու նպատակով՝ ՄԱԿ—ից զատ ջանքեր են գործադրում նաեւ այլ երկրներ։ Քանի որ երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը խզվել են դեռեւս 1979թ. նոյեմբերին, ուստի նրանց միջեւ երկխոսությունը հիմնականում տեղի է ունենում միջնորդ երկրների աջակցությամբ, իսկ այդ դերում հաճախ է հանդես եկել Օմանը։ Մայիսի 20—ին վերջինիս ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Թեհրան, սակայն դրա նպատակի ու պատճառների մասին որեւէ տեղեկություն հայտնի չէ։ Հետեւաբար, մեկնաբանները չեն բացառում, որ դա միջնորդական առաքելություն է եղել։ Նշենք նաեւ, որ դեռեւս մայիսի 9—ին Ճապոնիայի կառավարության առաջին քարտուղար Յասուտուշի Նիշիմուրան հայտարարել էր, որ Տոկիոն հույս ունի, որ միջնորդելով՝ Իրանի ու ԱՄՆ—ի միջեւ կկարողանա պահպանել Իրանի ու գերտերությունների միջեւ ստորագրված համաձայնությունը, որի կողմնակիցն է Ճապոնիան։
Եվ, ահա, միջնորդական առաքելությամբ հանդես է եկել Իրաքը, որտեղ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները խիստ մտահոգություն են հայտնել Իրան-ԱՄՆ հնարավոր բախումների առնչությամբ՝ շեշտելով, թե զարգացումների այդօրինակ ընթացքից այդ երկիրը լինելու է ամենաշատ տուժողներից։ Նախօրեին Իրաքի վարչապետ Ադել Աբդուլմահդին, չմանրամասնելով, հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունը կասեցնելու նպատակով պատվիրակություններ է գործուղել Թեհրան ու Վաշինգտոն։ Միաժամանակ ընդգծել է, որ Իրաքում անխտիր բոլոր քաղաքական ուժերը դեմ են Իրան-ԱՄՆ հնարավոր բախումներին։ Այս առնչությամբ հավելենք նաեւ, որ Իրաքի խորհրդարանի կարեւոր խմբակցություններից մեկի՝ «Ազգային իմաստության», առաջնորդ Աամար ալ Հաքիմը դեռեւս մայիսի 19-ին հայտարարել էր, թե Իրաքն ի զորու է, կարող է եւ պետք է միջնորդի դեր կատարի Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ։ Նա, իրավիճակը Պարսից ծոցում պայթյունավտանգ գնահատելով, նախազգուշացրել է դրա անկանխատեսելի հետեւանքների մասին՝ ընդհուպ չբացառելով Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը։ Ի դեպ, Հաքիմը դրանից մի քանի օր առաջ հանդիպում էր ունեցել Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ, ինչի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային մարտահրավերների, անվտանգության ու կայունության հարցերը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

23-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO