Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՊՆ


Ֆլեշմոբն արեցին ու փախան

ԱԱԽ քարտուղարը պատմում է Զաքիր Հասանովի «հերոսության» մասին

Ադրբեջանը լավ կանի չհոխորտա, մեր զինուժը պատրաստ է իր առաջադրանքները հավուր պատշաճի իրականացնելու։ Երեկ կրկին ու կրկին այս փաստն արձանագրվեց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազրույցում։
Լրագրողներն անդրադարձան ադրբեջանական վերջին ակտիվացումներին, երբ անգամ Շուշին գրավելու մասին ֆլեշմոբերով էին հանդես գալիս։ Ի պատասխան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց. «Ինչ վերաբերում է Ադրբեջանում արվող հայտարարություններին, կարող եմ ասել՝ մեր զինված ուժերը պատրաստ են եւ կկարողանան կատարել իրենց առջեւ դրված բոլոր առաջադրանքները»։
ԱԱԽՔ—ն ավելին ասաց ադրբեջանական «հերոսությունների» մասին. «Ֆլեշմոբերի եւ այլնի մասով իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երեւանում եւ կամ այլ տեղ։ Իրականում նա (Զաքիր Հասանովը) այս վերջերս առաջնագիծ գալով՝ փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկվելուց հետո։ Այնպես որ, նրանց ֆելշմոբերը ազդեցություն չեն ունենա»։

Հայ-ռուսական հարթակում խնդիր չկա

Լրագրողները ԱԱԽՔ-ին խնդրեցին պարզաբանել նաեւ այն լուրերը, որ ՌԴ կողմից ինքն ընդունված չէ։ Հնչեց հետեւյալ պատասխանը. «Հայ-ռուսական հարաբերություններում ես որեւէ խնդիր չեմ տեսնում։ Իմ մակարդակում ակտիվ աշխատում եմ, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ։ Իմ գործընկերոջ հետ ունեցել ենք արդեն 3 հանդիպում, շուտով՝ հունիսի 18-ին կունենանք հանդիպում ՌԴ—ում, հետո կլինի Պատրուշեւի (ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար) այցը Հայաստան, դա բանակցությունների փուլում է»։
Հետո շեշտեց. «Այս առումով որեւէ խնդիր չկա, ավելի շատ մամուլում շահարկվող գործընթաց է՝ իրականության հետ որեւէ կապ չունեցող»։
Գործընկերներիցս մեկը դիտարկեց, որ Արմեն Գրիգորյանը նախկինում հակառուսական ակցիաներ է արել, պաստառներ պահել։ Արմեն Գրիգորյանն էլ թե՝ ինքն այդ հարցերին վաղուց պատասխանել է, եւ հիմա էլ թեման կրկին շահարկելու փորձ է արվում։ «Եթե դուք կբերեք ու ցույց կտաք պաստառներ, որտեղ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, այդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը»,– դիմեց նա դիտարկումը հնչեցրած լրագրողին։

21-րդ դարում արտաքին ու ներքին չկա

Լրագրողներս ցանկացանք իմանալ Արմեն Գրիգորյանի կարծիքը վարչապետի այն ասածի հետ կապված, թե Հայաստանի դեմ դավադրություն է պատրաստվում։ «Վարչապետը հնարավորինս դրա մասին խոսել է։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք, բայց դրա մասին բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է։ Մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, մանրամասն կխոսվի»,–նշեց նա։
Իսկ դավադրությունը արտաքի՞ն ուժերի կողմից է, թե՞ ներքին։ ԱԱԽՔ—ի պատասխանը հետեւյալն էր. «21—րդ դարում դավադրության ներքինն ու արտաքինը տարանջատելը մի քիչ դժվար է, որովհետեւ դրանք որոշակի չափով փոխկապակցված են։ Շատ հաճախ ներքին գործընթացներն արտաքին ազդեցություն են ունենում, այդ պատճառով այս մասին մանրամասն խոսելու անհրաժեշտություն չկա այս պահին, ինչ կարողացել ենք, ասել ենք»։
Բանախոսն անդրադարձավ նաեւ վարչապետի՝ ԱԺ—ում քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ ապրիլյան պատերազմի բոլոր հանգամանքները քննելու հարցին։ Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ մինչեւ 2016թ. ապրիլը Հայաստանում կարծիք կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք։ Բայց, դարձյալ ըստ Ա. Գրիգորյանի, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք այդպիսի խնդիր, «եւ այդ խնդիրները լուրջ են»։ Իսկ հանձնաժողովի հետաքննությունը հնարավորություն կտա բարձրացնել այն բոլոր խնդիրները, որոնք եղել են ապրիլյան պատերազմի ընթացքում։ Հնարավորություն կտա լուծում տալու այդ խնդիրներին, այնպես անել, որ հետագայում չհայտնվենք այդ իրավիճակում։ «Դա պաշտպանողական եւ անվտանգության համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակ ունի, որպեսզի ունենանք առավել լավ անվտանգության համակարգ»,—հավելեց նա։

«Հեղափոխությունը մտել է 3-րդ փուլ»

Որպես ԱԱԽ քարտուղար՝ ինչպե՞ս է վերաբերում վարչապետի՝ դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին, եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա Հայաստանի վրա։
«Միջազգային արձագանքները հիմնականում դրական են եղել,–ասաց Ա. Գրիգորյանը,–Հայաստանում դեռ անցած տարի մայիսին սկսված հեղափոխությունը, կարելի է ասել, մտել է երրորդ փուլ։ Առաջին փուլում գործադիր իշխանությունում հեղափոխություն տեղի ունեցավ, երկրորդ փուլում՝ օրենսդիր մարմնում։ Կարելի է ասել, որ փորձը ցույց է տալիս՝ երրորդ փուլի անհրաժեշտություն կա՝ դատական համակարգում հեղափոխություն անցկացնելու։ Կարծում եմ՝ ակցիան ծառայել է իր նպատակին, եւ ավելի ակտիվ խոսակցություններ են սկսվել՝ այս ոլորտում բարեփոխումներ կատարելու։ Ստացել ենք միջազգային հանրության կողմից աջակցության մեսիջներ։ Համոզված եմ, որ շուտով մենք կունենանք բարեփոխումներ այս ոլորտում»։
Բայց ոչ մի դատավոր դեռ հրաժարական չի տվել, ինչպե՞ս է ակցիան հաջողված գնահատում։ Դիտարկմանն ի պատասխան ԱԱԽՔ—ն եզրափակեց. «Հաջողությունը չի գնահատվում դատավորների հրաժարականով»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO