Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԵՐԵՎԱՆ


Մայրաքաղաքի բնակարանային ֆոնդը ծերանում է

Բյուջեից 105 մլն դրամ է հատկացվել վթարային շենքերի ամրացմանը

Մայրաքաղաքում կառուցապատումը ու բազմաբնակարան շենքերի կառուցումը օր օրի նոր թափ են ստանում։ Գեղեցիկ ճարտարապետական լուծումներով եւ բարձր սեյսմակայունությամբ բարձրահարկ շենքեր այսօր կարելի է տեսնել ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլեւ ծայրամասերում, բացի այդ, կառուցվում են բնակելի նոր թաղամասեր, եւ պետությունը չբնակեցված հողատարածքներում ցանկանում է նոր ներդրումներ իրականացնել։
Օրինակ՝ նախորդ տարեվերջին ամբողջությամբ շահագործվեց Դավթաշեն վարչական շրջանի «Վան» բնակելի թաղամասը։ Բայց միեւնույն ժամանակ գտնվելով Դավթաշեն թաղամասին եւ կամրջին բավական մոտ (800 մ)՝ ունի հարմար հասանելիություն եւ արագ տեղաշարժի հնարավորություն դեպի Երեւանի կենտրոն։ Այդպես կառուցապատող ընկերությունն ըստ էության լուծել է իր առջեւ դրված «քաղաքից դուրս, բայց քաղաքի ներսում» խնդիրը։  Նորացվում ու արդիականացվում են Աջափնյակ համայնքի 16—րդ թաղամասը, Նորաշենը, որտեղ եւս նոր շենքեր են կառուցվում։
Կառուցվում են բազմաբնակարան բնակելի համալիրներ, որոնք շուկայականից ցածր գներով ու վարկային ցածր տոկոսադրույքներով տրամադրվում են բնակարանի կարիք ունեցող երիտասարդ մասնագետներին։ Որքան էլ նորակառույցները քաղաքում շատանում են եւ ճարտարապետական նորագույն տեխնոլոգիական լուծումներով ակնահաճո դառնում քաղաքի արտաքին տեսքի առումով, դրան զուգահեռ ծերանում է ԽՍՀՄ տարիներին կառուցված բնակարանային ֆոնդը։ Նկատենք, որ Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%—ը կառուցվել է խորհրդային տարիներին։ Ու ելնելով բնակչության կարիքներից՝ այդ տարիներին շենքերը կառուցվել են առանց անհրաժեշտ նորմատիվների պահպանման, առանց լուրջ վերահսկողության։ Դրանց շահագործումից մի քանի տասնյակ տարի է անցել, որոշ շենքեր 1988 թվականի երկրաշարժի արդյունքում ենթարկվել են բնական մաշվածության,  որոշները վթարայնության կարգ ձեռք բերել՝ քանի որ դուրս են եկել պետական հոգածությունից։
Ինչպես «ՀՀ»–ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, այդ շենքերը նախագծվել եւ կառուցվել են 7 բալ սեյսմակայունությամբ, ինչի արդյունքում շահագործման տեսանկյունից որոշ շենքեր իրենց սպառել են։
Խորհրդային Միության փլուզումից հետո այդ շենքերի վիճակը ավելի է վատթարացել։ Ներկայումս Երեւան քաղաքում քաղաքապետարանի արձանագրությամբ առկա է 108 վթարային շենք՝ տարբեր կարգի վթարայնությամբ։ Դրանք առկա են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ մասնավորապես Աջափնյակում, Էրեբունիում, Մալաթիա—Սեբաստիայում, Շենգավիթում, Արաբկիրում եւ Քանաքեռ—Զեյթունում։
2003—2010 թթ. Երեւանի քաղաքապետարանի ծրագրով վերականգնվել եւ ամրացվել են մի քանի տասնյակ շենքեր վերոնշյալ վարչական համայնքներում։ Սակայն, ինչպես նշում է Գրիգոր Հարությունյանը, շենքերի ամրացումը խնդրի ժամանակավոր լուծում է, բայց գոնե այս կերպ կարողանում են բնակիչների անվտանգ կեցության հարցը լուծել։ Շենքերի ամրացումը տալիս է հնարավորություն հետագա անվտանգ շահագործման համար, մինչեւ խնդրի գլոբալ լուծումը։ Ամրացումը կատարվում է շենքի հիմքից, պատերը ամարացվում են խաչաձեւ տարբերակով։
«Չի կարելի ասել, որ 70–ական թվականների բոլոր շենքերն են վտանգված կամ պարտադիր ունեն վթարայնության աստիճան։ Խոստովանեմ, որ իրավիճակը երբեմն սրվում է հենց բնակիչների միջամտության պատճառով։ Միտումնավոր կոյուղի են ջարդում, միջնապատեր են քանդում, ջրի խողովակ են բաց թողնում, որ շենքը հիմքից թուլանա, որ նոր շենք ստանան։ Դա համարում եմ բարբարոսություն։ Նման դեպքերում շենքը ենթակա է դառնում ամրացման, սակայն իրենք դժգոհում են եւ ցանկանում են նոր շենք ստանալ ու վնասում են շենքը։ Սակայն ռեսուրսները սահմանափակ են նրանց նոր շենքերում վերաբնակեցնելու համար։ Ներդրողներ են պետք, պետական միջոցներով հնարավոր չէ նրանց բոլորին փոխհատուցել։ Միակ խնդիրը կարող է լուծվել նոր կառուցապատող գտնելու, նոր ներդրման միջոցով, որի արդյունքում եւ բնակիչների կարիքները կլուծվեն, եւ ծրագիրը կարդարացնի իրեն որպես բիզնես պլան»,— նշեց պատկան մարմնի ներկայացուցիչը։
Ամրացման աշխատանքներից հետո առ այսօր խոցելի է մնում 4—րդ կարգի վթարայնություն ունեցող Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 10 հասցեի բնակիչների անվտանգ կեցության հարցը։ Նրա տեղեկացմամբ, հաճախակի են բնակիչներից ահազանգ ստանում շենքի՝ օր օրի ահագնացող վթարայնության մասին։ 36 բնակիչ ունեցող շենքի մի մուտքը ծայրահեղ վիճակում է, սակայն բնակիչներից ոմանք, ըստ Գրիգոր Հարությունյանի, չկարողացան կառուցապատողի հետ համաձայնության գալ վերաբնակեցման պայմանների շուրջ։ Ծայրահեղ ծանր վիճակում են նաեւ Հալաբյան, Շինարարների փողոցների որոշ շենքեր։
Ներքին հիմքից գրունտը մաշվում է, դատարկվում, շենքը մնում է օդում, քանի որ ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատեւ շահագործման համար։ Մաշվածությունն է շատ, հիմքերը՝ թույլ։
Արզումանյան փողոցի ծայրահեղ վատ վիճակում գտնվող բնակարանների բնակիչների որոշ մասին Երեւանի քաղաքապետի հանձնարարականով այդուհանդերձ արդեն տարհանել են եւ վերաբնակեցրել կառուցապատողի հետ կնքած հատուկ պայմաններով։
Ի՞նչ է նախատեսվում այս տարվա ծրագրով, Գրիգոր Հարությունյանը նշեց, որ այս տարի բյուջեով 105 մլն դրամ է հատկացվել առաջնակարգ խոցելի շենքերի ժամանակավոր ամրացման համար։ Դրանք այն շենքերն են, որոնց բնակիչներին վերաբնակեցնելու խնդիր կա։
«Վարչական համայնքների ղեկավարներից պահանջել ենք առաջնահերթ ամրացման ենթակա շենքերի ցանկը, որ սկսենք այս ուղղությամբ աշխատանքները»,–նշեց նա։ Նրանց վերաբնակեցնելու ցանկությունը մեծ է, սակայն ի պատասխան հարցադրման, պատկան կառույցի ներկայացուցիչն ասում է՝ ներդրողներ են պետք, ունեն նոր թաղամասը վերաբնակեցնելու նախագիծ, սակայն այնպիսի ծրագիր պետք է լինի, որ թե՛ բնակչի համար շահավետ լինի, թե՛ կառուցապատողի։ Այժմ տարբերակներ են քննարկում, նախագիծ մշակում։ Այսինքն՝ նախատեսում են որեւէ տարածք որեւէ կառուցապատողի որեւէ բիզնես մոդելով հանձնելու մեկ այլ շենք կառուցելու եւ բնակիչներին նույն իրենց բնակմակերեսով բնակարան տրամադրելու մասին։
Նկատենք, որ առայժմ գործում է այն կարծրատիպը, ավելի ճիշտ այն հին մտածելակերպը, թե պետությունը պարտավոր է նման շենքերի բնակիչներին նոր կացարանային պայմաններով ապահովել, ինչն էլ առիթ է դառնում, որ անփութորեն վերաբերվեն իրենց բնակատեղիներին։ Այդ պատճառով էլ տարիներ շարունակ չեն լուծվում չբարեկարգված նկուղների, տանիքների, մուտքերի, վերելակների, ջրահեռացման խնդիրները։ Սակայն, կարծում ենք, յուրաքանչյուր ոք պետք է գիտակցորեն մոտենա այն խնդրին, որ շենքի ընդհանուր պահպանումը իր եւ իր ընտանիքի անվտանգ ու հուսալի կեցության երաշխիքն է։ Պետությունը չի կարող միաժամանակ բոլոր բնակիչներին նոր կացարաններով ապահովելու խնդիրը ամբողջապես լուծել։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

24-05-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO