Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ու Չինաստանի միջեւ վիզային ռեժիմ չի լինի

Ազատում մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչեւ 90 օր ժամկետով

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկին։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ադպիսով երկու երկրների միջեւ հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի եւ Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչեւ 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։ Չինաստանի հետ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առեւտրական, գործարար, միջմարդկային, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում եւ այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործում։ Երկուստեք համոզված են, որ տվյալ համաձայնագիրը կնպաստի նաեւ երկկողմ քաղաքական հարաբերությունների ու փոխվստահության ամրապնդմանը։
Չինական կողմը հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը Չինաստանում անցել է ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։
Տեղեկացնենք, որ նմանատիպ համաձայնագիր ՉԺՀ—ն ստորագրել է Բելառուսի հետ եւ նախապատրաստվում է ստորագրել Մոլդովայի հետ։ Վրաստանի եւ Ադրբեջանի դեպքում ՉԺՀ քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ խմբային այցելությունների համար։ Սովորական անձնագրերով ՉԺՀ քաղաքացիները Վրաստան եւ Ադրբեջան մուտք գործելիս կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում։
ՀՀ ԱԳ փոխնախարարը նկատեց, որ չինական կողմից նշվել է նաեւ, որ Ադրբեջանը դիմել է Չինաստանին նման համաձայնագիր ստորագրելու խնդրանքով, բայց մերժում է ստացել։ Ըստ չինական կողմի, ՉԺՀ մուտքի արտոնագրերի տրամադրումը բարդ է նաեւ Թուրքիայի ու Միջին Ասիայի պետությունների համար։
Չինական կողմը ընդգծել է նաեւ, որ ՉԺՀ քաղաքացիների՝ դեպի Հայաստանի Հանրապետություն միգրացիայի ռիսկերը բացառվում են՝ հաշվի առնելով ՉԺՀ բնակչության գերակշիռ մասի ապահովված լինելը։
Այս ամենը հաշվի առնելով էլ մեր ԱԳՆ—ն նպատակահարմար է գտնում հիշյալ համաձայնագրի ստորագրումը։ Այն համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին։
Գրիգոր Հովհաննիսյանը նկատեց, որ միգրացիոն կարգավորումների նպատակով կողմերը պարտավորվում են արագ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել առանց վիզային ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ այս համաձայնագիրը իր՝ Չինաստան կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է։
Վիզային ռեժիմի չլինելու համաձայնագրով չի սահմանափակվում երկու կողմերի համապատասխան մարմինների իրավունքը՝ արգելելու մյուս կողմի քաղաքացու մուտքն իր տարածք, եթե նման անձը համարվում է persona non grata (անցանկալի անձ)։
Համաձայնագրում նշվում է, որ երկու կողմն էլ՝ Հայաստանն ու Չինաստանը, կարող են իրենց ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության շահերից ելնելով, ժամանակավորապես մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել այս փաստաթղթի գործողությունը։
Հավելենք, որ համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Եթե յուրաքանչյուր կողմ ցանկանա դադարեցնել համաձայնագիրը, ապա դրա մասին դիվանագիտական ուղիներով գրավոր կծանուցի մյուս կողմին։ Համաձայնագրի գործողությունը կդադարի ծանուցման օրվանից 90—րդ օրը։
Ի դեպ, չինական կողմից նշվել է, որ համաձայնագրի ստորագրումը դիտարկվում է հիմնականում քաղաքական տեսանկյունից՝ նկատի ունենալով քաղաքական փոխվստահության բարձր մակարդակը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO