Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ատեստավորումը ի շահ ուսուցչի աշխատավարձի բարձրացման

ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը

Առաջիկա տարիներին հանրապետությունում կլինի ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացի նոր մակարդակ։ Մեզ հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ ներկայումս ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կանգ է առել, որովհետեւ հանդես են գալիս բարեփոխումների նոր փաթեթով։
«Հանրակրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է մշակվել, եւ արդեն գերատեսչություններից համաձայնությունը ստացվել է։ Այն ուղարկվել է կառավարություն։ Փոփոխություններով նախատեսված են առարկայական չափորոշիչներ, նոր ծրագրեր»,–ասաց Աշոտ Արշականը։ Վերապատրաստումները կիրականացվեն նոր մոտեցումներով, նոր չափանիշներով եւ նոր բովանդակությամբ։ Եվ քանի որ վերապատրաստումների բովանդակությունն ու մոտեցումը փոխվելու է, հետեւաբար նախարարությունը նպատակահարմար չի գտնում ներկայումս հին ծրագրով վերապատրաստում իրականացնել։
«Նախատեսում ենք կոնկրետ առարկաների գծով բովանդակային փոփոխություն։ Բովանդակությունից բացի, փոփոխությունների է ենթարկվելու նաեւ վերապատրաստումների գործիքակազմը։ Նախկինում ուսուցչի փոխարեն նախարարությունն էր որոշում, թե ինչի կարիք նա ունի, թեման հաստատվում էր, եւ վերապատրաստումներն անցկացվում էին։ Առաջարկվող փոփոխություններով թեմաները կրկին նախարարությունը կհաստատի, սակայն ուսուցիչը հնարավորություն կունենա իր առաջարկությամբ հանդես գալու՝ ասելով, թե կոնկրետ ինքն ինչ վերապատրաստում է ցանկանում անցնել։ Այսինքն՝ ուսուցչին են ընդառաջ գնում»,– ասաց Աշոտ Արշակյանը։
Վերապատրաստումներին հաջորդող ատեստավորման փուլում եւս փոփոխություններ են սպասվում։ Աշոտ Արշակյանի խոսքով քննարկվում է, որ վերապատրաստման ու ատեստավորման վերջնարդյունքները ինչ—որ ձեւով արտահայտվեն ուսուցչի վարձատրության վրա։
«Մենք ունենք ծրագիր, որն արդեն ամբողջական տեսքի է գալիս, եւ առաջիկայում փորձնական կսկսենք գործարկել։ Հիմքում ընկած է կամավոր ատեստացիայի սկզբունքը։ Գաղափարը հետեւյալն է, մենք հայտարարում ենք «իքս» առարկայից ատեստավորում, ուսուցիչը ցանկության դեպքում կարող է մասնակցել եւ համապատասխան չափանիշներին բավարարելու դեպքում նրա աշխատավարձը կարող է մինչեւ 50 տոկոս բարձրանալ։ Սկզբում կամավոր կլինի, հետագայում արդեն տարիների ընթացքում կդառնա պարտադիր»,—ասաց Աշոտ Արշակյանը։ Հարցին, թե կարո՞ղ է ատեստավորման այս մոտեցումը խթան լինել, որ ուսուցիչներն իրենց հմտությունները շարունակական զարգացնեն, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ, միանշանակ, այո։
Աշոտ Արշակյանը նշեց, որ իրենք խնդիր են դրել լուրջ աշխատանք տանելու նաեւ ուսուցիչների պատրաստման գործընթացում։ Չափանիշների հետ կապված առաջարկություններ կներկայացվեն մանկավարժական բուհերին։
Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչեւ 2020 թվականն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն։ Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

24-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO