Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Թումանյանի բառի խորհուրդը՝ նոր սերնդի ընկալմամբ

Հյուսիսային համալսարանում ամփոփվեցին ստեղծագործական մրցույթի արդյունքները

Հյուսիսային համալսարանում հանդիսավոր պայմաններում ամփոփվեցին Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ շարադրությունների, ասմունքի եւ մեծ գրողին ձոնված աշակերտական բանաստեղծությունների համադպրոցական մրցույթի արդյունքները։ Այն անցկացվել է ԿԳ նախարարության աջակցությամբ՝ Հյուսիսային համալսարանում մայիսի 15-16-ը կազմակերպված «Թումանյանի հոգեւոր ժառանգությունը եւ արդիականությունը» միջազգային գիտաժողովի համատեքստում։ Մրցույթը, որն ի սկզբանե նախատեսված էր ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների համար, ավելի լայն ընդգրկում ունեցավ՝ ներառելով նաեւ 10-11-րդ դասարանների սաներին՝ նրանց իսկ խնդրանքով։
Այն Հյուսիսային համալսարանի «Թումանյան—150» հոբելյանական ծրագրի յոթերորդ միջոցառումն էր, որն առանձնահատուկ էր ինչպես Երեւանի, այնպես էլ Հայաստանի տարբեր շրջանների դպրոցներից բուհ այցելած աշակերտների եւ ուսուցիչների խանդավառությամբ, տնօրենների նախաձեռնողականությամբ ու կազմակերպչական աշխատանքներին գործուն մասնակցությամբ։
Ողջույնի խոսքում համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշեց այն մեծ պատասխանատվության մասին, որը դրսեւորել է բուհի ղեկավարությունն ու ողջ անձնակազմը Թումանյանի ծննդյան 150—ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելիս։ Նա շեշտեց ինչպես մայիսի 15—16—ը բուհում անցկացված միջազգային գիտաժողովի կարեւորության մասին, որը, ի դեպ, հանրապետությունում առաջին նմանօրինակ նախաձեռնությունն էր, այնպես էլ կարեւորեց մեծ գրողին նվիրված մյուս նախաձեռնությունները՝ որպես ամենայն հայոց բանաստեղծի գործի ու գաղափարների մասին մեկ անգամ եւս բարձրաձայնելու, ամեն հայի նրա անմահ ստեղծագործությունները առավել սիրելի ու հարազատ դարձնելու միջոց։
«Հ. Թումանյանի ծննդյան 150—ամյակին նվիրված համադպրոցական մրցույթին շուրջ 30 դպրոցներից ավելի քան 100 աշակերտների մասնակցությունը, նրանց հետեւողականությունը մրցույթի անցկացման, դրա արդյունքների նկատմամբ խոսում է այն մասին, որ Թումանյանն ի զորու է ոգեշնչելու նաեւ այսօրվա պատանիներին՝ մղելով նրանց ստեղծագործելու, զգալու նրա ամեն բառն ու դրանում թաքնված մեծ խորհուրդը»,–խոսքն ամփոփեց բուհի ռեկտորը։
Մրցույթի հետեւյալ՝ «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող», «Իմ Թումանյանը» շարադրության, «Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ» անվանակարգերում առաջին մրցանակի արժանացած ութ հաղթողները հնարավորություն կունենան 2019—2020 ուսումնական տարում՝ առաջին կուրսում, անվճար սովորելու Հյուսիսային համալսարանում ցանկացած մասնագիտությամբ։ Գերազանց առաջադիմության դեպքում ուսումնառության հաջորդ տարիներին անվճար ուսուցման հնարավորությունը կպահպանվի։
Երկրորդ կարգի մրցանակի արժանացած տասը մասնակիցները հնարավորություն կունենան 2019—2020 ուսումնական տարում՝ առաջին կուրսում, հիսուն տոկոս զեղչով սովորելու Հյուսիսային համալսարանում ցանկացած մասնագիտությամբ։
Իսկ երրորդ մրցանակի արժանացած տասներկու աշակերտները մեկօրյա ուղեւորություն կկատարեն Թբիլիսի՝ Թումանյանի տուն—թանգարան այցելությամբ։
Միջոցառման ընթացքում «Թումանյան—150» հուշամեդալ հանձնվեց ԿԳ նախարար Ա. Հարությունյանին՝ համադպրոցական մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար։ Շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ բոլոր դպրոցների տնօրեններին։ Հաղթողներին տրվեցին հավաստագրեր։
Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

24-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO