Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից

«Հնչակյան կուսակցության կազմավորումը Ժնեւում եւ քսան կախաղանների ավանդը» գրքի շնորհանդեսը

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում երեկ տեղի ունեցավ Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանի «Հնչակյան կուսակցության կազմավորումը Ժնեւում եւ քսան կախաղանների ավանդը» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը։ Աշխատությունը հատկապես ուշագրավ է նրանով, որ հանրությանը ներկայացնում է շվեյցարական արխիվներում պահված նորահայտ փաստեր։
«Գիտեի, որ կուսակցության գործունեության մասին Շվեյցարիայի արխիվներում հետքեր կլինեն։ Հայտնաբերեցի հնչակյան երիտասարդ գործիչների կեցության մասին փաստեր, համալսարանական արձանագրություններ, նյութեր այն մասին, թե ինչ գրականություն են կարդացել, գրադարաններից ինչ գրքեր են վերցրել։ Փաստեր կան, որ հնչակյան գործիչները նաեւ հետապնդվել են շվեյցարական գաղտնի ոստիկանության կողմից։ Գտա ոստիկանության՝ իրենց մասին ունեցած գաղտնի նյութերը։ Ամբողջը աշխատության մեջ ներկայացված է։ Մեր պատմությունը հնչակյանների գործունեության մասին շատ բացեր ուներ։ Պետք է լրացվեին, որպեսզի պատմության խճապատկերը, ամբողջ պատկերը հստակ երեւար։ Արխիվային այս նյութերը եկան ամբողջացնելու դա»,–«ՀՀ»—ի հետ զրույցում գրքի մասին մանրամասներ ներկայացրեց Աբել Մանուկյանը։
Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն արժեւորելով աշխատանքը՝ ասաց, որ այն ստեղծվել է նորահայտ փաստաթղթերի հիման վրա, մասնավորապես այն երկրի արխիվային նյութերի, որտեղ 1887թ. ձեւավորվեց «Հնչակյան» կուսակցությունը։ Ինստիտուտի տնօրենը ուրախալի փաստ համարեց, որ հեղինակը նորահայտ էջերը ձեռքի տակ ունենալուց հետո չի բավարարվել եւ ուսումնասիրել է հայրենիքում տպագրված համանման աշխատությունները։ «Այս տեսանկյունից Մանուկյանի աշխատանքը գովելի է։ Գիրքը շատ հետաքրքրական է, ներկայացնում է նոր փաստեր կուսակցության ստեղծման վերաբերյալ, Շվեյցարիայում ունեցած նրանց գործունեության, Մարո Վարդանյանի, Նազարբեկյանի եւ մի շարք այլ քաղաքական գործիչների մասին։ Անդրադարձ կա Սասունի, Զեյթունի ապստամբություններին։ Հետաքրքրական են նաեւ այն էջերը, որոնք վերաբերում են 1908թ. հայ հասարակության եւ երիտթուրքերի փոխհարաբերություններին»,–մանրամասնեց Մելքոնյանը։
Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ., դոցենտ Համո Սուքիասյանը «կամուրջ» է հանդիսացել գրքի հեղինակի եւ ինստիտուտի միջեւ համագործակցության հարցում։ Պատմաբանի կարծիքով՝ աշխատության գլխավոր արժանիքը բխում է հենց Մանուկյանի օգտագործած աղբյուրագիտական նյութից։ Գրքի առաջին մասը վերաբերում է «Հնչակյան» կուսակցության կազմակերպմանը, երկրորդը՝ Հայոց ցեղասպանությանը շվեյցարական մամուլի անդրադարձին՝ համիդյան ջարդերից մինչեւ 1915թ. հնչակյան 20 գործիչների մահապատժին։ Սուքիասյանի դիտարկմամբ՝ կուսակցության կազմավորման վերաբերյալ մինչ այս կատարված շարադրանքներում չէին օգտագործվել շվեյցարական արխիվներում պահվող փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ հենց սա է պրոֆ. Մանուկյանի շարադրանքի կարեւոր առանձնահատկությունը։ «Նա մանրակրկիտ ուսումնասիրել է Շվեյցարիայի Համադաշնության եւ Ժնեւի պետական արխիվներում, Ժնեւի համալսարանի արխիվում եւ Շվեյցարիայի ազգային գրադարանում պահվող փաստաթղթերն ու շվեյցարական մամուլի նյութերը, որոնք վերաբերում են կուսակցության հիմնադիր գործիչներին»,—ներկայացրեց պատմաբանը՝ նշելով, որ բացահայտված են նրանց կեցության իրավունք ստանալու ժամանակը, անգամ բնակության հասցեները, ուսումնառության, ռուս վտարանդի գործիչների հետ հարաբերություններին վերաբերող հարցեր, շվեյցարական իշխանություններին ուղղված հնչակյան գործիչների տարբեր դիմումներ։ «Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ցարական իրավապահ համակարգի հորդորով շվեյցարական ոստիկանությունը գաղտնի հետեւում էր նաեւ հայ հեղափոխական գործիչների գործունեությանը, այդ առթիվ գաղտնի զեկուցագրեր պատրաստում։ Այսինքն՝ կուսակցության հիմնադիրները հենց սկզբից գտնվել են շվեյցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, որոնք տեղեկատվություն են ուղարկել Պետերբուրգ։ Բանը հասնում էր նաեւ արտաքսումներին»,–ասաց նա՝ հավելելով, որ աշխատությունում ցույց է տրվում, թե ինչպես կուսակցության հիմնադիրներից Գաբրիել Կաֆյանը 1887թ. ապրիլի 21—ին Ժնեւի կառավարության որոշմամբ Ժնեւի կանտոնի տարածքից արտաքսվել է՝ մեղադրվելով խուլիգանական արարք կատարելու մեջ, սակայն անօրինական կերպով շարունակել է ժամանակ առ ժամանակ գալ Ժնեւ՝ բնակվելով Նազարբեկյանների բնակարանում։
Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Զաքարյանն ասում է՝ կարդալով Մանուկյանի գիրքը, անմիջապես մտովին տեղափոխվում ես Ժնեւ, 19—րդ դարի վերջ, պատկերացնում «Լանդոլթ» սրճարանը, որտեղ սիրում էին հավաքվել Ռուսաստանից Շվեյցարիա մեկնած հեղափոխական գործիչները։ «Հետաքրքիր է ներկայացված «Հնչակյան» կուսակցության հիմնումը։ Մեզ ծանոթ իրողությունները Մանուկյանը տեղավորում է կոնկրետ ժամանակի եւ տարածության մեջ՝ ժամանակը արխիվային փաստաթղթերի մեջ ամրագրված տվյալներով, տարածությունը՝ փողոցների, շենքերի նկարներով։ Այդ ամենը համեմվում է այն ժամանակվա միջավայրի նկարագրությամբ, եւ դու ստանում ես պատմության լիարժեք պատկերը, կարծես թե պատմավավերագրական ֆիլմ ես դիտում։ Ֆիլմ, որտեղ տեսնում ես Մարո եւ Ավետիս Նազարբեկյաններ սիրահար զույգին, նրանց բնակարանը, որը, ըստ ոստիկանության տվյալների՝ ոչ թե սիրահարների բույն էր, այլ տեռորիստների կամ ինչպես Մանուկյանն է նշում՝ հեղափոխականների հանգրվան»,–ասաց Զաքարյանը։ Պատմաբանը հետաքրքրական է համարում նաեւ Գաբրիել Կաֆյանին նվիրված գլուխը։ Հատվածներ կան արեւմտահայ իրականության, ողբերգական դեպքերի մասին։ «Գրքում հստակ երեւում է բինարային հակադրությունը՝ մի կողմից սոցիալիստական գաղափարախոսությամբ տարված, ավելի արդար հասարակություն ձեւավորելու ժնեւյան ուսանողության երազանքը, մյուս կողմից բիրտ եւ մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող օսմանյան իրականությունը, որի մեջ էր ազգի կեսը»,–ընդգծեց Զաքարյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

25-05-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO