Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ազգովի զինվոր լինելու ժամանակներում ենք

Մեկդարյա սխրանքներ, որոնք պետք է ոգեւորեն նաեւ մեր օրերում

Մայիսյան հերոսամարտերի ամբողջական պատկերն ունենալու ուղղությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը վերջին 15 տարվա ընթացքում լուրջ ուսումնասիրություններ է կատարել։ Դրանք հանգամանորեն ներկայացված են «Հայոց պատմություն» ակադեմիական նոր բազմահատորյակում։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ նախկինում պարփակվել ենք Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա կռիվների բովում՝ կարծելով, որ միայն այդ երեքն էին կարեւոր մայիսյան հերոսամարտերի ընդանուր շղթայի մեջ։ Մինչդեռ թուրքական բանակի դեմ մայիսյան առաջին լուրջ դիմադրությունները տեղի ունեցան Ջավախքում եւ Շիրակում։ Ախալքալաքում դեռեւս 1918թ. հունվարից էր սկսվել Հայկական կորպուսի տեղի հրաձգային գնդի կազմավորումը։ Մայիսյան հերոսամարտերի կարեւորագույն շղթայում են հատկապես Սաթղա գյուղի մարտերը։ Նույն ժամանակաշրջանում թուրքերը շրջափակման մեջ էին վերցրել նաեւ Ախալցխան։ Տեղի հայկական գումարտակը եւ շրջանի բնակչությունը, որոնց շարքերում կային նաեւ վրացիներ, Ախալցխայի քաղաքապետ եւ Հայոց ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանի գլխավորությամբ անցան ինքնապաշտպանության։
1918թ. վառ էջերից է նաեւ Շիրակի գոյամարտը։ Մելքոնյանի խոսքով՝ թուրքական բանակը հիշյալ տարածքներում մարտեր մղելով կամաց—կամանց նվաղում էր, թուլանում ու կորցնում իր ուժը։ Սարդարապատում պարտություն կրեց, որովհետեւ մինչ այդ բավական լուրջ հարվածներ էր ստացել. «Մայիսյան հերոսամարտերը մեզ համար համաժողովրդական կռիվ էին»։ Ասում է՝ ի տարբերություն հարեւան վրացիների եւ թաթար—ադրբեջանցիների՝ մենք անկախությունը նվաճեցինք հերոսամարտերի կրակների, բոցերի մեջ։ Թյուր է համարում այն տեսակետը, թե իբր մեզ «սկուտեղի» վրա անկախությունը մատուցել են, եւ հասել ենք դրան Ռուսական կայսրության փլուզման արդյունքում։ «Էլ չեմ ասում Թալեաթի տեսակետը, թե իբր իրենց մեծահոգության շնորհիվ ենք ստացել Հայաստանը եւ, քանի որ չենք ունեցել մայրաքաղաք, Ադրբեջանն էլ նվիրել է Էրեւան քաղաքը։ Մայիսյան հերոսամարտերի պատմությունը եւ Առաջին հանրապետության հիմնադրման այս ամբողջ տարեգրությունը կարեւոր են նման կեղծ քաղաքական ու պատմագիտական պնդումները հերքելու համար»,—ընդգծեց Մելքոնյանը։
Նոր «Հայոց պատմություն» բազմահատորյակի մեջ, հարկապես մայիսյան հերոսամարտերի պատմության վերանայման տեսանկյունից ներկայացված են 1918թ. պետականության ստեղծման, հռչակման, նրա նախադրյալների պատմությունը վերհանելու մասին նոր փաստեր։ «Մենք այնտեղ շատ հստակ տվել ենք 1918թ. մայիսի 28—ի ամբողջ նախապատմությունը, ըստ որի պետականությանը ոչ թե «դատապարտվեցինք», այլ նախապատրաստեցինք այդ պետականությունը։ Վանի նահանգապետի պաշտոնում Արամ Մանուկյանի գործունեությունը պետականաշինության հստակ դրսեւորում էր։ Եվ երբ Արամին համարում ենք հայոց պետականության փաստական հիմնադիրը, հիմքը գալիս է հենց Վանից։ Նա այնտեղ արդեն հայկական պետություն ստեղծեց։ Այլ հարց է, որ ռուսական բանակը նահանջեց, եւ մենք կորցրեցինք այդ պետականությունը»,—ասաց պատմաբանը՝ շեշտելով՝ պետություն ստեղծելու փորձ գործնականում արդեն ունեցել էին՝ նախատիպը Արամ
Մանուկյանը տեղափոխեց Երեւան։ Հայկական բանակի մարտունակության, ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից՝ մայիսյան հերոսամարտերի պատմությունը, մարտում ռազմական գործիչների սխրանքները հայրենասիրության մեծ դաս ու վառ օրինակ են։ «Մեզանում չգիտես ինչու ռազմահայրենասիրական դաստիարակության նկատմամբ փոքր—ինչ վերապահ մոտեցում կա, ասում են, որ այն արդեն ժամանակավրեպ է, եւ չարժե դրանով զբաղվել։ Մենք այդ կարծիքին չենք։ Բանակը պետք է դրանով զբաղվի։ Տարիներ շարունակ դասախոսություն ենք կարդացել զինվորների համար՝ խրամատներում, զորամասերում, եւ դա շարունակելու ենք։ Ռազմահայրենասիրական դաստիարակությունը մանկապարտեզից, դպրոցից մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատություն պիտի շարունակվի, որովհետեւ մենք աշխարհաքաղաքական այնպիսի դառը իրողությունների մեջ ենք ապրում, որ այլընտրանք չունենք։ Ազգովի պիտի մարտիկ, զինվոր լինենք, այլապես կկորցնենք ամեն ինչ, որովհետեւ դա է հուշում պատմությունը»,—ասաց պատմաբանը։
Ա. Մելքոնյանը տեղեկացրեց նաեւ, որ շուտով լույս կտեսնի Սարդարապատի հերոսամարտում առանցքային դերակատարում ունեցած հերոսներից մեկի՝ կապիտան Տաճատ Հովակիմյանի մասին Սեդա Գեւորգյանի մենագրությունը։ Մարտի ժամանակ, երբ մարդիկ նահանջելու, փախչելու փորձ են արել, Հովակիմյանն ինքն է ստանձնել գնդացրորդի պարտականությունը եւ իր օրինակով քաջալերել զինվորներին շարունակելու կռիվը։ Հենց այդ պահից բեկում է տեղի ունեցել։ «Ո՞վ գիտեր, որ այսպիսի հերոս ենք ունեցել, որը վճռական դեր է կատարել Սարդարապատի ճակատամարտում՝ լինելով գնդապետ—գնդացրորդ։ Սկզբում, երբ ծանոթացա նյութին, թվաց՝ չափազանցություն կարող է լինել, բայց պատկերացրեք՝ Մարշալ Բաղրամյանը, Սիլիկյանը, Դանիել Բեկ—Փիրումյանը խոսում են, որ ճակատամարտում հայկական բանակին փրկեց Տաճատ Հովակիմյանը։ Նրա մասին շատ քչերը գիտեն, մի քանի լուսանկար է պահպանվել ընդամենը։ Հերոս անձնավորություն, որը հետո պիտի Կարսի անկման ժամանակ զոհվեր»,—ասաց Մելքոնյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

28-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO