Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.12.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Թալիշագիտական երրորդ գիտաժողովը Երեւանում

Մեր տարածաշրջանի տեղաբնիկ հնագույն ժողովուրդներից են թալիշները, որոնք պատմական ճակատագրի բերումով իրենց իսկ բնօրրանում հայտնվել են երկու պետությունների՝ Իրանի եւ Ադրբեջանի տարածքում։ Եթե Իրանի հյուսիսում բնակվող թալիշները իրանական մյուս ժողովուրդների նման պահպանում են իրենց լեզուն, մշակույթն ու ինքնությունը, ապա Ադրբեջանի հարավում ապրող թալիշները ոչ միայն չունեն մայրենի լեզուն եւ մշակույթը պահպանելու տարրական հնարավորություններ, այլեւ այդ ուղղությամբ իրավիճակը շտկելու փորձ անող ազգային մտավորականության ներկայացուցիչներն են հետապնդվում ու հալածվում, եւ տարեցտարի ավելի ու ավելի սպառնալից է դառնում ուծացման վտանգը։ Անգամ աշխարհի շուրջ երկու միլիոն թալիշների կեսը կազմող ադրբեջանաբնակ թալիշների իրական թիվն է մարդահամարների արդյունքներում միտումնավոր կեղծվում եւ այդ երկրում պաշտոնապես ներկայացվում ընդամենը տասը տոկոսը։
Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 24—ից 25—ը Երեւանում անցկացվեց թալիշագիտական 3—րդ միջազգային գիտաժողովը, որի հիմնական նպատակները դրացի ժողովրդի լեզվին, մշակույթին եւ խնդիրներին առավել ծանոթանալը, ինչպես նաեւ Հայաստանում զարգացող թալիշագիտության ձեռքբերումները միջազգայնացնելն էր։ Հայ իրանագետների հետ գիտաժողովին մասնակցում էին նաեւ Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ—ից եւ Ադրբեջանից հրավիրված իրանագետ—թալիշագետներ, Իրանի եւ Ռուսաստանի թալիշական համայնքների ներկայացուցիչներ։
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հայաստանը պատմականորեն եղել է տարածաշրջանի ժողովուրդների համար մշակութային եւ հումանիտար առաքելություն իրականացնող երկիր, ուստի պատահական չէ, որ այսօր մեր երկիրը միակն է աշխարհում, որտեղ ակադեմիական մակարդակով ուսումնասիրվում է թալիշերենը, եւ ավանդաբար հրավիրվում են թալիշագիտական գիտաժողովներ։
Գիտաժողովի մեկնարկին ընթերցվեցին 1993 թվականին հռչակված Թալիշ—Մուղանի Ինքնավար Հանրապետության նախագահ, նիդեռլանդաբնակ Ալիաքրամ Հումմաթզոդայի եւ Ռուսաստանի Դաշնության թալիշական սփյուռքի նախագահ Իսմայիլ Շաբանովի ողջույնի ուղերձները։
Երկու օր շարունակ անվանի եւ երիտասարդ թալիշագետները միմյանց հերթագայող հետաքրքիր եւ բովանդակալից զեկուցումներում վեր հանեցին ոլորտին առնչվող խնդիրներն ու իրողությունները։ Եվ ինչպես Աշխարհաքաղաքական հետազոտությունների թալիշական կենտրոնի փորձագետ, թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմին (ՌԴ) իր «Ադրբեջանական ազգայնականությունը՝ որպես հարավկովկասյան տարածաշրջանի կայունության եւ անվտանգության սպառնալիք» զեկույցում նշեց, «կա ազգայնականություն, որն իր ժողովրդին անկախություն է բերում. օրինակ՝ թալիշական ազգայնականությունն առաջադեմ է, իսկ ադրբեջանականը՝ ոչ։ Ադրբեջանական ազգայնականությունը հիմնված է պանթյուրքիզմի վրա, այդ պատճառով չի կարող առաջադեմ բնույթ ունենալ, որովհետեւ պանթյուրքիզմն իր էությամբ թուրքական ֆաշիզմ է»։
Գիտաժողովի արդյունքներով մասնակիցները ընդունեցին հռչակագիր, որտեղ ձեւակերպվեցին թալիշագիտության հետագա զարգացման ուղղությունները, հայ եւ թալիշ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

28-05-2019





14-12-2019
Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ ...


14-12-2019
Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ



14-12-2019
Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից
Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս ...


14-12-2019
Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը
Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ...


14-12-2019
Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր
Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ...


14-12-2019
Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է
Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին ...


14-12-2019
«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»
Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու ...



14-12-2019
Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ...

14-12-2019
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը ...

14-12-2019
«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am



14-12-2019
«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»
Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO