Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի սահմանների ու նրա ճակատագրի հարցը

Ինչու ձախողվեց Ազգերի լիգային նորանկախ հանրապետության անդամակցությունը

Հայաստանի առաջին հանրապետության գոյության ողջ ընթացքում Հայկական հարցը մշտապես եղել է հայկական պետության արտաքին քաղաքական օրակարգում։ Մուդրոսի զինադադարը Հայաստանի ղեկավարության եւ արեւմտահայ գործիչների շրջանում միացյալ Հայաստանի գաղափարի կենսագործման նոր հույսեր արթնացրեց, եւ այդ ուղղությամբ սկսեցին գործուն քայլեր ձեռնարկվել։ «ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը։
Պատմաբանի խոսքով՝ Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո միացյալ Հայաստանի կերտման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղություններով։ Արտաքին ուղղությունը, ըստ նրա, պայմանավորված էր Փարիզում ՀՀ եւ ազգային պատվիրակությունների ղեկավարների՝ Ավետիս Ահարոնյանի եւ Պողոս Նուբարի հարաբերություններով ու գործունեությամբ, իսկ ներքինը՝ Երեւանում արեւմտահայոց երկրորդ համագումարով եւ ՀՀ իշխանությունների փոխհարաբերություններով ու համագործակցությամբ. «Որոշակի փուլում այս երկու ուղղությունները մեկտեղվեցին եւ հանգեցրին միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտի ընդունմանը, որի կենսագործման ուղղությամբ առաջին լուրջ քայլերը դարձան Սեւրի պայմանագրի ստորագրումն ու ԱՄՆ—ի նախագահ Վ. Վիլսոնի կողմից իրավարար վճռի ընդունումը»։
1919 թ. ապրիլին Ավետիս Ահարոնյանի եւ Պողոս Նուբարի ստորագրությամբ Փարիզի վեհաժողովի փոխհատուցումների հանձնաժողովի հատուկ հանձնախմբին է ներկայացվում Արեւմտյան Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության տարածքներում հայ ժողովրդին հասցված նյութական վնասների հատուցման հուշագիրը։ Մարուքյանի պնդմամբ՝ չափազանց սեղմ ժամկետներում Հայոց ցեղասպանության շարունակման պայմաններում հնարավոր չէր հավաքել ու համակարգել հայ ժողովրդի կրած նյութական կորուստների վերաբերյալ ամբողջական եւ սպառիչ տեղեկություններ, սակայն կարեւոր էր, որ հայկական պատվիրակությունները Խաղաղության վեհաժողովին տարածքային պահանջներից բացի, ներկայացնեին նաեւ հայ ժողովրդի կրած նյութական վնասների հատուցման պահանջ։ Այս ընթացքում, պատմաբանի ձեւակերպմամբ՝ միացյալ Հայաստանի մասին հռչակագրի ոգուց ելնելով, 1920 թ. օգոստոսի 10—ին Անտանտի հաղթանակած տերությունների շարքում ՀՀ պատվիրակության ղեկավար Ա. Ահարոնյանը Առաջին աշխարհամարտում իրեն պարտված ճանաչած Օսմանյան կայսրության հետ ստորագրեց Սեւրի հաշտության պայմանագիրը, որը, ինչպես հայտնի է, Թուրքիայի ներքաղաքական զարգացումների եւ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով ստորագրողների կողմից չվավերացվեց եւ չմտավ ուժի մեջ։ Սեւրի պայմանագրի ստորագրումից ամիսներ առաջ Սան Ռեմոյի կոնֆերանսում, Մարուքյանի խոսքով, արդեն մեկնարկել էր Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի հստակեցման հարցով իրավարարության գործընթացը, որն ավարտվեց 1920 թ. նոյեմբերի 22—ին ԱՄՆ—ի նախագահ Վիլսոնի կայացրած իրավարար վճռով, ըստ որի՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի նահանգների մեծ մասը եւ Տրապիզոնի նահանգի մեկ երրորդը փոխանցվելու էին Հայաստանին, ապահովելով վերջինիս ելքը դեպի Սեւ ծով։
«Հայաստանին փոխանցվելիք տարածքը կազմելու էր Արեւմտյան Հայաստանի շուրջ 40 տոկոսը։ Վիլսոնի իրավարար վճիռը, որը կայացվեց այդ պահին գործող միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, քաղաքական պատասխանատվության յուրատեսակ դրսեւորում էր հայերի ցեղասպանությունն իրագործած Օսմանյան կայսրության նկատմամբ՝ թուրքական իշխանություններին զրկելով նշված տարածքների նկատմամբ գերիշխանությունից։ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի հստակեցման հարցով իրավարարության գործընթացը նախաձեռնվեց եւ վճիռը կայացվեց այն տրամաբանությամբ, որ նշված տարածքների վրա թուրքերի իշխանության վերացումը եւ հայկական պետության կազմում դրանց ներառումը միայն կարող է բավարար երաշխիք համարվել, որ ցեղասպանության զոհ դարձած հայերը կարողանան վերադառնալ հայրենիք ու վերականգնել իրենց խախտված իրավունքները»,—նշեց պատմաբանը՝ հավելելով, որ Հայաստանի սահմանների ու նրա ապագա ճակատագրի հարցերը քննարկման առարկա են դառնում նաեւ Ազգերի լիգայում։
Ա. Ահարոնյանը եւ Պ. Նուբարը 1920 թ. փետրվարի 21—ին մասնակցում են Ազգերի լիգայի Հայաստանի սահմանների որոշման հանձնաժողովի նիստին, որտեղ, Մարուքյանի խոսքով, առաջարկում են միացյալ Հայաստանի կազմում ընդգրկվելիք Վանի նահանգից առանձնացնել Հաքիարին, իսկ Բիթլիսից՝ Սղերդը, Կիլիկիան էլ որպես հայկական ինքնավարություն նախատեսվում էր փոխանցել Ֆրանսիայի մանդատի ներքո, պայմանով, որ Հայաստանը Կիլիկիայով երկաթուղային ելք ստանար դեպի Միջերկրական ծով. «Չսպասելով Հայաստանի մանդատի վերաբերյալ ԱՄՆ—ի Սենատի եւ հայ—թուրքական սահմանի հստակեցման հարցով ԱՄՆ—ի նախագահի որոշմանը, մայիսի 13—ին Ա. Ահարոնյանն Ազգերի լիգայի խորհրդի նախագահին փոխանցեց կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի կառավարության խնդրանքը։ Հայաստանը ցանկանում էր որքան հնարավոր է շուտ անդամակցել Ազգերի լիգային՝ ձգտելով հարեւան պետությունների հնարավոր հարձակումների դեպքում ստանալ այդ կառույցի օժանդակությունն ու պաշտպանությունը, ինչն ամրագրված էր կազմակերպության կանոնադրության 16—րդ հոդվածով։ Նույն շարժառիթներից ելնելով, լիգան խուսափում էր Հայաստանի անդամակցության հարցի քննարկումից այն հիմնավորմամբ, որ Հայաստանի սահմանները վերջնականապես հստակեցված չեն՝ ակնարկելով Վիլսոնի իրավարար վճռի դեռեւս կայացած չլինելու հանգամանքը։ Նոյեմբերի 23—ին Ահարոնյանը կրկին ներկայացրեց Ազգերի լիգային անդամակցելու Հայաստանի կառավարության խնդրանքը, ընդգծելով, որ 1920 թ. օգոստոսի 10—ին Սեւրի պայմանագիրը ստորագրած պետություններն այդ փաստաթղթի 88—րդ հոդվածով արդեն իսկ փաստացի ճանաչել են Հայաստանն իբրեւ ինքնիշխան ու անկախ պետություն»։
Ազգերի լիգայի անդամակցության հարցերով ենթահանձնաժողովը նոյեմբերի 29—ին դրական եզրակացություն է տալիս, որ Հայաստանն ընդգրկվի Ազգերի լիգայի կազմի մեջ, սակայն վերջնական որոշումը, ըստ պատմաբանի, կայացվելու էր ասամբլեայի կողմից։ Հայաստանի ապագա տարածքների ճշտման հարցում լիգայի ենթահանձնաժողովը հիմք է ընդունում Վիլսոնի իրավարար վճռով գծված հայ—թուրքական սահմանը։ «1920 թ. աշնանը սկսված թուրքական արշավանքի հետեւանքով հայկական պատվիրակությունը դեկտեմբերի 2—ի լույս 3—ի գիշերը հարկադրված եղավ ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որից ժամեր առաջ Երեւանում արդեն ստորագրվել էր իշխանությունը Հայհեղկոմին հանձնելու մասին պայմանագիրը։ Խորհրդային կարգերի հաստատման հանգամանքը Ազգերի լիգայում եղանակ ստեղծող տերություններն իրենց համար բավարար հիմք համարեցին, որպեսզի Հայաստանի սահմանների ու նրա անդամակցության հարցերը հանվեն կազմակերպության օրակարգից»,—ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ, ոչ միայն իր, այլեւ արեւմտահայերի լեգիտիմ մարմնի՝ երկրորդ համագումարի որոշմամբ տրված լիազորությամբ օժտված է նաեւ արեւմտահայության անունից Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, այսինքն՝ պահանաջատիրության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իրավասությամբ։
«Չպետք է մոռանալ, սակայն, որ արեւմտահայերի երկրորդ համագումարը Հայաստանին նման լիազորություն տալով հանդերձ, ընդգծում էր միասին ու համատեղ գործելու հանգամանքը, ինչը խիստ արդիական է նաեւ այսօր»,—նշեց պատմաբանը։ Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործընթացում Հայաստանի եւ սփյուռքի միջեւ անհրաժեշտ է ճիշտ դերաբաշխում կատարել, ելնելով յուրաքանչյուրի իրավասություններից, փորձից ու կարողություններից, ինչը թույլ կտա սահմանափակ ռեսուրսներն օգտագործել ավելի արդյունավետ ու նպատակային։ Ասվածի հիմքերը, ըստ նրա, արդեն դրվել են արցախյան պատերազմի հաղթանակով ու Արցախի Հանրապետության գոյությամբ, «ինչպես նաեւ 2015 թ. հունվարի 29—ին ընդունված՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունումով, որով ենթադրվում է մշակել իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների, օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ։ Մնում է հուսալ, որ այդ փաստաթղթի ընդունմանը կհետեւեն միացյալ Հայաստանի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի փոխհամաձայնեցված հաջորդ քայլերը»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

28-05-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO