Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հիդրոէլեկտրակայանների կառուցումը արգելելու առաջարկ

Այն վերաբերում է Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտուն

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում արգելել հիդրոէլեկտրակայանների կառուցումը։ Առաջարկների թվում է նաեւ լճի ջրի բացասական հաշվեկշիռի բացառումը։ Մեզ հետ զրույցում պատգամավորը ներկայացրեց արդեն շրջանառության մեջ դրած «Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
«Նախագծով առաջարկում եմ 3 կարեւոր փոփոխություն։ «Սեւանա լճի մասին» օրենքում մի քանի տարի առաջ կատարել էին փոփոխություն, որով հնարավորություն էին տվել ունենալ ջրային բացասական հաշվեկշիռ, այսինքն՝ տարեցտարի ջրի մակարդակը կարող էր նվազել։ Մենք դա փոխում ենք՝ սահմանելով, որ Սեւանա լճի ջրի բացասական հաշվեկշիռ չենք կարող ունենալ։ Հաջորդ փոփոխությամբ Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումն արգելվում է»,–ներկայացրեց Կարապետյանը։
Անդրադառնալով վերջին փոփոխության նպատակին՝ պատգամավորը նշեց՝ ակնհայտ է, որ ինչ—որ ընկերություններ ուսումնասիրություններ էին կատարում նոր հիդրոէլեկտրակայանների համար։ Դրա համար նա կարծում է, որ պետք է օրենքով արգելել։ Նա շեշտեց, որ հիդրոէլեկտրակայանների կառուցումը ձկնապաշարի համար սպառնալիք է։
Առաջարկվող մյուս փոփոխությամբ ֆիքսվում է, որ Սեւանա լճի ջուրը միայն խմելու ջուր է եւ որպես խմելու ջուր դրա պահպանումը շատ ավելի կարեւոր է, քան ոռոգման եւ էներգետիկ նպատակներով օգտագործումը։ «Մեզ պետք է մաքուր, սառնորակ խմելու ջուր։ Սեւանից 170 մլն խմ ջուր ամեն տարի գնում է հիդրոէլեկտրակայաններին ու ոռոգմանը։ Մենք բացառում ենք ավելի ջրառը»,–նշեց Կարապետյանը։
Հարցին, թե հավելյալ ջրառը բացառելու պարագայում ինչպես է պատկերացնում ոռոգման ջրի խնդրի լիարժեք լուծումը՝ պատգամավորը նշեց, որ նախկինում ամեն տարի ջրամբարների եւ Սեւանա լճի ջուրն ուղղել են հիդրոէլեկտրակայաններին, ջրամբարները դատարկվել են։ «Ոռոգման սեզոնին կառավարությունը հայտարարել է, որ երաշտ է, ջրամբարներում սակավաջրություն է եւ պետք է Սեւանից ավելի ջուր բաց թողնենք։ Այս տարի գարնանը ջրամբարներից հիդրոէլեկտրակայաններին ջուր չենք տվել, հիմա բոլոր ջրամբարները լիքն են, եւ ես վստահ եմ, որ ջրամբարների ջուրն ու Սեւանի 170 մլն խմ ջուրը բավարարելու է, որպեսզի մենք ոռոգման ջրի հարցը լուծենք»,–ասաց պատգամավորն ու հավելեց՝ բավական է ոլորտում բացառել կոռուպցիան, եւ Սեւանից հավելյալ ջրառի կարիք չի լինի։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

31-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO