Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԵՐԵՎԱՆ


Տուն գնել առաջնայի՞ն, թե՞ երկրորդային շուկայից

Ովքեր են օգտվում եկամտահարկի վերադարձից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելիս

Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելն այսօր հնարավորություն է տալիս բազմաթիվ զույգերի եւ ընտանիքների գնելու նախընտրած բնակարանը՝ փոխարենը գումարը վճարել ոչ թե կանխիկ, այլ առաջիկա տարիներին։ Այս գործընթացը տարիների ընթացքում հանրության որոշ խավի համար դարձավ հասանելի։ Տարբեր բանկեր սկսեցին հիփոթեքային շուկայում որոշ գործիքներ բարելավել, այսինքն՝ պահանջարկի եւ առաջարկի հետ մեկտեղ նվազեցին տոկոսադրույքները, պահանջվող պայմանները առավել նվազեցին։ Հեշտացվեց բանկերի հետ աշխատանքը։
Վարկերի մեծ տեսականու շնորհիվ անշարժ գույքի ձեռքբերումը նախորդ տարիների համեմատ դարձել է պարզ եւ մատչելի։ Բանկը գրավիչ պայմաններով հիփոթեքային վարկեր է տրամադրում Երեւանում եւ մարզերում բնակելի անշարժ գույք, բիզնես տարածք գնելու, կառուցապատելու կամ վերանորոգելու համար։
2014 թվականի նոյեմբերից հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելը հնարավոր դարձավ նաեւ որոշ արտոնություններով։ Վարկառուները սկսեցին ազատվել բանկին տոկոսներ վճարելու պարտավորությունից՝ ի հաշիվ աշխատավարձից եւ այլ եկամուտներից պետական բյուջե վճարված հարկերի։ Սակայն այն գաղափարը, որը դրված էր ՀՀ կառավարության որոշման հիմքում, չարդարացրեց իրեն։ Մանրամասնենք. ՀՀ այն քաղաքացիները, որոնք հիփոթեքային եղանակով բնակարան էին ձեռք բերում եւ ունեին համապատասխան չափորոշիչներ վարկավորվելու, աշխատավարձի եկամտահարկը կարող էին ուղղել ոչ թե պետբյուջե, այլ բնակարանի ձեռքբերման տոկոսների մարման գործընթացին։ Սակայն ծրագրի պատասխանատուները որոշ ժամանակ անց սկսեցին դժգոհել, որ սոցիալական բաղադրիչն առհասարակ չի գործում, իրավական այդ հնարավորությունից ավելի շատ օգտվում է այն խավը, որը սոցիալական խնդիր չի կարգավորում, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում։
Ծրագրի հիմքում դրված էր այն գաղափարը, որ պետք է օգնել հասարակության այն խավին, որը սոցիալական խնդիր ունի լուծելու։
Դրա համար ՀՀ կառավարությունը նախորդ տարի որոշակի սահմանափակումներ մտցրեց եկամտահարկի վերադարձի մասին օրենքում։ Բավական գրավիչ թվացող այս առաջարկը փաստորեն սկսեց օգնել ոչ միայն իրական բնակարանի կարիք ունեցող զույգերին կամ անհատներին, այլեւ նրանց, ովքեր արդեն իսկ մի քանի գույք ունեին, եւ այս նպատակով գույքի ձեռքբերումը արդեն ոչ թե սոցիալական խնդիր էր լուծում, այլ բիզնես շահ էր հետապնդում։
Ըստ հարկային օրենսգրքում արված եկամտային հարկի մասին փոփոխությունների, հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու նոր կարգ սահմանվեց։ 2018 թվականի հունվարի 1—ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք արդեն կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում՝ որպես համավարկառու։
Այսպիսով, առաջարկվում է սահմանափակում։ Առաջինը՝ օրենքով ամրագրվում է, որ եկամտային հարկը կվերադարձվի, եթե գնվող բնակարանի արժեքը չգերազանցի 55 մլն դրամի շեմը։
Երկրորդ սահմանափակումը վերաբերում է եկամտային հարկի վերադարձման չափին, այսինքն՝ 2018 թվականի հունվարի 1—ից հետո վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը։ Սահմանափակումը դրվել է նրա համար, որ մեկ անձը մի քանի բնակարան չգնի։ Ինչպես նշել էր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, եղել են դեպքեր, երբ միեւնույն անձը ձեռք է բերել 4 բնակարան եւ մոտավոր ամսական ստացել 3 մլն եկամտահարկ պետբյուջեից։ Եկամտահարկի վերադարձի այս սահմանափակումը միտված է լուծելու նախ եւ առաջ սոցիալական բաղադրիչ, այսինքն՝ ծրագիրը նախապատվություն է տալիս թիրախային խմբին։
Ովքե՞ր կարող են իրավամբ օգտվել եկամտահարկի վերադարձից, կամ ինչպե՞ս է գործում օրենքը, հետաքրքրվեցինք։ Բացի սոցբաղադրիչից, եկամտահարկով բնակարանի ձեռքբերումն ունի նաեւ տնտեսական բաղադրիչ։ Քանի որ շինարարության ոլորտը տարիներ ի վեր եղել է տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղերից, վերջին տարիներին փոքր—ինչ անկում է արձանագրել։
2017թ. առաջին կիսամյակում մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալը կրճատվել է 10 տոկոսով։ Բացարձակ արտահայտության ցուցանիշը կազմել է 111.70 մլրդ ՀՀ դրամ։
Ինչպես փաստում են ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ վերջին տարիներին մեր երկրում ավելացել է միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը։ Միեւնույն ժամանակ, սակայն, առավել զգալի անկում է գրանցվում ներքին աղբյուրների հաշվին իրականացվող շինարարության մասով, ինչով եւ պայմանավորված ոլորտում նկատվում են դեռեւս անկումային զարգացումներ։
Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում շինարարության համախառն ծավալը կազմել էր 397.75 մլրդ ՀՀ դրամ՝ 2015 թվականի համեմատ կրճատվելով շուրջ 10 տոկոսով։
Շինարարության ոլորտը 2018 թ. կազմել է ՀՆԱ—ի շուրջ 6.8 տոկոսը։ Նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 42,5 մլն դրամի շինարարություն։ Դրանց 31,7 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, 19 տոկոսը՝ միջազգային վարկերի հաշվին։ Ուստի պետությունը շինարարության ոլորտն աշխուժացնեու նպատակով պետական բյուջեից կապիտալ ներդրումներն ուղղում է եկամտային հարկի վերադարձի տեսքով։
Սակայն եկամտահարկով բնակարան կարող են ձեռք բերել միայն այն անձինք, որոնք նախապատվությունը կտան նորակառույց բնակարաններ գնելուն։ Ինչպես վերը նշեցինք, օրենքը գործում է որպեսզի նորակառույց շենքերը շահագործվեն, այսինքն՝ մեծանան նաեւ երկրում նոր կառուցապատվող շենքերի թիվն ու շինարարության ծավալները։ Այսինքն՝ միայն առաջնային շուկայից գնվող գույքի եկամտահարկն է վերադարձվում, արդյունքում ստացվում է որ տունը ձեռք է բերվում անտոկոս, այսինքն՝ եկամտահարկը ուղղվում է տոկոսների մարմանը։ Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերումը եկամտահարկի վերադարձ չի նախատեսում։ Եկամտահարկով անտոկոս բնակարանը նախատեսված է եւ առավել ձեռնտու է այն քաղաքացիների համար, ովքեր ստանում են միջինից բարձր աշխատավարձ։
Եթե բնակարանը գտնվում է նորակառույց շենքում, բայց այն մինչ այդ ձեռք է բերվել ոչ թե կառուցապատողից, այլ վերավաճառողից կամ սեփականատիրոջից, ապա հարկային մարմինը չի փոխհատուցում վարկի տոկոսները։
Եթե վարկառուն միաժամանակ ե՛ւ վարձու աշխատող, ե՛ւ անհատ ձեռնարկատեր է, ապա վերջինիս վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում եւ եռամսյակների ամիսների համար հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով։
Նշենք, որ նորակառույցում բնակարան ձեռք բերելը ավելի թանկ է, քան երկրորդային շուկայից, սակայն կառուցապատողից բնակարան գնելն է այս պարագայում խրախուսում պետությունը՝ հնարավորություն տալով գնորդին օգտագործել եկամտահարկի փոխհատուցումը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

31-05-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO