Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Չմոռանանք նաեւ հոգածության կարիք ունեցող մանուկներին

Հայաստանում նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Ամռան մեկնարկը համընկնում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա հետ, եւ շատերի համար սա կարծես հանգստյան սեզոնի յուրահատուկ բացումը լինի։ Մեր հասարակությունը ավանդաբար զավակապաշտ է, եւ երեխաներին նվիրված տոներն ու միջոցառումները չեն կարող վրիպել ծնողների աչքից։ Նրանք ձգտում են յուրահատուկ ու անմոռանալի դարձնել օրը մանուկների համար։
Ընդսմին, կարեւոր է նաեւ չմոռանալ, որ բազմաթիվ են երեխաները, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են խոցելի վիճակում եւ ունեն հատուկ հոգածության, խնամքի ու ջերմության կարիք։ Նրանց մասին հոգալը ոչ միայն պետության, այլեւ հասարակության բոլոր անդամների խղճի, բարոյականության, հնարավորությունների տիրույթում է։ Ցավոք, երեխաների իրավունքների ոտնահարման դեպքեր պատահում են նաեւ ընտանիքում։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան։
Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թ.՝ Ժնեւում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ։ Հունիսի 1—ն առաջին անգամ նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ.։
Այսօր հանրապետության մշակութային եւ ժամանցային վայրերում կկազմակերպվեն բազմապիսի միջոցառումներ։ Մայրաքաղաք Երեւանում նույնիսկ փողոցներ կփակվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ամեն դեպքում օրը մանուկներինն է, եւ մեծերի խնդիրը նրանց անհոգ ժամանցը, ճիչ ու ծիծաղն ապահովելն է։

01-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO