Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մերոնք հայտնվեցին ուժեղագույն խմբում

Եվ պետք է խաղան ու ապացուցեն, որ արժանի են մրցելու այդ հավաքականների հետ

Երեւանում երեկ տեղի ունեցած վիճակահանությամբ որոշվեցին հուլիսի 14-27-ը մեր երկրում անցկացվելիք մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբերի կազմերը։ Արարողությունն իրականացրած Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին մեր հավաքականի համար ընտրեցին հնարավոր ամենաբարդ տարբերակը։
Նրանց, թերեւս, ոչ այնքան թեթեւ ձեռքով Արթուր Ոսկանյանի գլխավորած հավաքականն ընդգրկվեց «Ա» քառյակում, որում հանդես կգան նաեւ Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի ընտրանիները։ Մյուս խումբը կազմեցին Ֆրանսիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի հավաքականները։
Միջոցառման ավարտին ՀՖՖ մամլո ծառայությանը կատարած մեկնաբանությունում Հենրիխ Մխիթարյանը, մասնավորապես, նշել է. «Երեւի բոլորը դժգոհ են վիճակահանության արդյունքից, որովհետեւ մերոնց բաժին հասան ամենաուժեղ մրցակիցները։ Բայց տղաները պետք է խաղան եւ ապացուցեն, որ արժանի են մրցելու այդ հավաքականների հետ։ Վախենալու ոչինչ չկա, բոլորն էլ ֆուտբոլիստ են, մարդ են։ Միակ բանը, որ կարող են անել՝ խաղալ բարձր մակարդակով, իրենց ուժերի չափով։ Հուսով եմ, այս առաջնությունից հետո հայ որոշ ֆուտբոլիստներ հնարավորություն կունենան տեղափոխվելու Եվրոպա»։
Արմեն Մելիքբեկյան (ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար).
–Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է նման մեծ մրցաշար։ Հավատում եմ, որ մեր ֆեդերացիայի աշխատողները, կամավորներն ու բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այս մրցաշարի կազմակերպչական հարցերում, կանեն ամեն ինչ այն լավագույնս անցկացնելու համար. սա միայն առաջին քայլն է՝ հետագայում ավելի մեծ վստահության արժանանաու համար։ Մ19 Եվրոպայի առաջնությունն իսկական իրադարձություն է մեզ համար։ 14 տարի առաջ Հայաստանի Մ19 հավաքականն առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ։ Հիմա մեր երկրպագուները հնարավորություն ունեն անմիջապես Երեւանում հետեւելու այս միջոցառմանն ու աջակցելու մեր 19—երի հավաքականին։ Վստահ եմ՝ այցելելով Հայաստան՝ շատերը կցանկանան նորից վերադառնալ։
Մարկոս Պիզելի (Հայաստանի հավաքականի փոխավագ).
–Հայաստանի Մ19 հավաքականի հաջողություն եմ մաղթում։ Բոլոր խաղերն իհարկե դժվար կլինեն։ Կարծում եմ՝ կլինեն նոր մխիթարյաններ, մարկոսներ, ղազարյաններ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

01-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO