Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԱՇԽԱՐՀ


Իդլիբի բախումների վերջը չի երեւում

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան էջում նոր գրառումով Սիրիայից ու Ռուսաստանից պահանջել է վերջ դնել Իդլիբի ռմբակոծություններին, որոնց զոհերը խաղաղ բնակիչներ են։ Նա շեշտել է, թե Սիրիան, Ռուսաստանը եւ մասամբ էլ Իրանը շարունակում են Իդլիբի վրա հարձակումները, որոնց զոհերը գլխավորապես հասարակ մարդիկ են՝ հավելելով, որ աշխարհը դիտորդի դերում է։ Ապա հարցեր է հնչեցրել, թե ի՞նչ իմաստ ունեն այդ կոտորածները, ի՞նչ օգուտ ունեն իրականացնողները՝ կոչ անելով վերջ տալ դրան։ Թեեւ նա չի նշել, թե հակառակ դեպքում ինչ է սպասվում, Վաշինգտոնը ինչ քայլերի է դիմելու, սակայն դա նախազգուշացում է, ինչը թերեւս առաջին հերթին խիստ ցանկալի է Թուրքիային եւ համընթաց նրա շահերին Սիրիայում, որոնք մերթ Ռուսաստանի եւ մերթ ԱՄՆ—ի շահերի հետ են համընկնում։ Ավելին, ներկա դրությամբ կարելի է նշել, որ ռուս—թուրքական շահերը հակոտնյա են։ Ահավասիկ, մայիսի 31—ին Ռուսաստանը հայտարարել է, թե Իդլիբի բախումների ընթացքում զոհվածների համար պատասխանատու են Թուրքիան եւ Իդլիբը վերահսկող ուժերը։
Ռուսական կողմը բախումների վերսկսումը պայմանավորում է նաեւ «Թահրիր ալ Շամի» հարձակումներով ռուսական ուժերի եւ դիրքերի վրա, մասնավորապես Լաթաքիայում։ Թեեւ Մոսկվան բնականաբար չի ցանկանում, որ հանուն Իդլիբի լարվածություն առաջանա թուրք—ռուսական փոխհարաբերություններում, սակայն Անկարան ակնհայտորեն թերացել է եւ չի կատարել ստանձնած պարտավորությունները։ Ստամբուլի Մարմարա համալսարանի պրոֆեսոր, միջազգայնագետ Իմարա Արսանի կարծիքով, պատճառն այն է, որ Թուրքիան գերագնահատել է իր ազդեցությունը «Թահրիր ալ Շամի» վրա։ Ըստ վերլուծաբանի՝ Անկարան նպատակամղված էր մասնատելու վերջինիս, մի հատվածին միացնել իր հովանու ներքո գտնվող ուժերին, իսկ առավել ծայրահեղականներին մեկուսացնել, ինչը չհաջողվեց նրան։ Թեեւ ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ Թուրքիան չեն ցանկանում, որ օր օրի սերտացող փոխհարաբերություններում լարվածություն առաջանա, սակայն Սիրիայում ոչ միշտ են նրանց շահերը համընկնում։ Այսուհանդերձ, դեռեւս մայիսի 31—ին Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակը, հերքելով «Ռոյթերսի» տարածած տեղեկությունը, թե Թուրքիան քննարկման առարկա է դարձրել հակահրթիռային S—400 համակարգերի ներմուծումը հետաձգելու հարցը, շեշտել է, որ դրանք ներկրվելու են ըստ նախատեսված ժամկետների։ Ըստ երեւույթին, նման տեղեկությունը պայմանավորված է եղել մայիսի 29—ին Թուրքիայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարներ Պատրիկ Շենահենի եւ Հուլուսի Աքարի հեռախոսազրույցով, որտեղ կողմերը բանակցել են երկկողմ փոխհարաբերությունների վերջին զարգացումների, տարածաշրջանային ու անվտանգության հարցերի շուրջ։
Մյուս կողմից, ներկա դրությամբ, երբ Թուրքիան տնտեսական ծանր վիճակում է հայտնվել, ըստ պետական վիճակագրական տվյալների՝ տնտեսությունը ընթացիկ տարվա 3 ամսվա կտրվածքով կրկին 2,6 տոկոսով բացասական աճ է արձանագրել, թեեւ 2018թ. վերջին 3 ամսվա համեմատությամբ՝ 3 տոկոս անկում, վիճակը փոքր—ինչ բարելավվել է։ Բացի այդ, թուրքական լիրայի արժեզրկումը եւս շարունակվում է։ Հետեւաբար նման պայմաններում հնարավոր սահմանափակումները թեեւ ոչ մեծ, բայց եւ այնպես Թուրքիայի տնտեսության մեջ կզգացվեն։ Նման պայմաններում Թրամփի վերջին հայտարարությունը լիովին համապատասխանում է Թուրքիայի շահերին, ուստի եթե չհանգեցնի վերջինս S—400—ի առնչությամբ տեսակետի փոփոխությանը, ապա Ռուսաստանի հանդեպ կամրապնդի Անկարայի դիրքերը, հնարավոր է զիջումներ պահանջի Սիրիայում։ Մանավանդ որ Պուտին—Էրդողան վերջին հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ քննարկվել են Սիրիայում համագործակցության, խաղաղ բնակչության շրջանում զոհերի եւ փախստականների հարցերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ G—20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման վերաբերյալ։ ՄԱԿ—ի տվյալներով շուրջ 200 հազար մարդ Իդլիբի վերջին բախումների ընթացքում փախստական է դարձել, որոնց մի մասը ուղեւորվել է դեպի Թուրքիայի սահմանները։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

04-06-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO