Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ արժեն մասնագիտությունները

Դիմորդները բուհերի ճանապարհին են

Այսօր դիմորդները դեպի մասնագիտություն առաջին քայլն են անում, այլ կերպ ասած՝ միասնական քննությունների մեկնարկը տրված է։
Ըստ դիմորդների թվի՝ առարկաների բաշխվածությունը հետեւյալ պատկերն ունի. հայոց լեզու եւ հայ գրականություն՝ 5569 դիմորդ, անգլերեն՝ 4760, մաթեմատիկա՝ 4727, ֆիզիկա՝ 1460, հայոց պատմություն՝ 1449, կենսաբանություն՝ 1240, քիմիա՝ 1045, ռուսաց լեզու՝ 452, աշխարհագրություն՝ 232, գերմաներեն՝ 123, ֆրանսերեն՝ 87, համաշխարհային պատմություն՝ 45, իսպաներեն՝ 4, պարսկերեն՝ 3 եւ իտալերեն՝ 1 հոգի։
Թե քննություն հանձնողներից ով որ բուհի ուսանող ու հետագայում շրջանավարտ կդառնա՝ ժամանակն ու քննական արդյունքները ցույց կտան։ Ըստ բուհերի ներկայացրած տվյալների՝ օրինակ, Երեւանի պետական համալսարանում հայտագրվել է շուրջ 2 հազար դիմորդ, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ 867 դիմորդ։
Եթե բուհերի ընտրությունը կատարվում է նաեւ ըստ հասարակության շրջանում դրանց վարկանիշի, ապա մասնագիտության ընտրության հարցում դիմորդներին, ի թիվս մի շարք հանգամանքների, առաջնորդող փաստ է նաեւ ուսման վարձավճարը։
Դիտարկենք մի քանի պետական ու մասնավոր բուհերում սահմանված ուսման վճարները՝ ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում ներկայացված տվյալների։
Այսպես, Երեւանի պետական համալսարանում վարձերը սկսվում են 430 հազար դրամից՝ հասնելով 870 հազարի։ Մայր բուհում ամենաթանկարժեք մասնագիտությունը «Իրավագիտությունն» է։ Այդ մասնագիտությունը ստանալու համար ուսանողը տարեկան պետք է վճարի 870 հազար դրամ։ ԵՊՀ—ի պարագայում նվազագույն՝ 430 հազար դրամ վարձ են տալու, օրինակ, լրագրություն, փիլիսոփայություն, պատմություն, կենսաբանություն ուսումնասիրողները։ Միջազգային հարաբերությունների համար սահմանվել է 650 հազար դրամ, քաղաքագիտության համար՝ 600 հազար դրամ։ ԵՊՀ—ի Իջեւանի մասնաճյուղում էլ վարձավճարները 320 հազարից 400 հազար դրամի տիրույթում են։ Երեւանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (Երեւանի կրթահամալիր) շեմը սկսվում է 402 հազար դրամից («Լեռնային գործ եւ օգտակար հանածոների արդյունահանում», «Մետալուրգիա», «Տեխնոլոգիական մեքենաներ եւ սարքավորումներ» եւ այլն), առավելագույն՝ 522 հազար դրամ վարձավճարով պոլիտեխնիկում ձեռք են բերելու «Տնտեսագիտություն» մասնագիտությունը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (մասնաճյուղերը ներառված չեն) սահմանված է երեք թիվ՝ 600 հազար, 550 հազար եւ 500 հազար։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում պատկերը հետեւյալն է՝ 350 հազար դրամից 580 հազար դրամ։ Վերջին թիվը սահմանված է «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» մասնագիտության համար։ Ամենաերաժշտական բուհը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մասնագիտական կրթություն է տալիս հիմնականում 700 հազար դրամ վարձավճարով։ Միայն «Վոկալ արվեստի» համար է նախատեսված 800 հազար դրամ։ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւս թվերը մյուսներից էապես չեն տարբերվում՝ 450 հազար ու 600 հազար դրամ։ Իսկ բժիշկների «դարբնոցում»՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, վճարը 600 հազար դրամ ու 1 մլն դրամ է։ Համեմատաբար բավականին մատչելի է ուսումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում։ Այստեղ բոլոր մասնագիտությունների համար մեկ թիվ է սահմանված՝ 360 հազար դրամ։ Մեկ թիվ է սահմանված նաեւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ 450 հազար դրամ։
Գնային առումով այլընտրանք են մասնավոր բուհերը։ Օրինակ, Երեւանի գյուղատնտեսական համալսարանում 220 հազար դրամով ձեռք են բերում «Իրավագիտություն» մասնագիտություն։ Իսկ ահա Եվրասիա միջազգային համալսարանում նույն մասնագիտության համար վճարում են 480 հազար դրամ, Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանում՝ 400 հազար դրամ։
Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանում տարեկան ընդամենը 150 հազար դրամով առաջարկում են «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» մասնագիտությունը։ Իսկ առավելագույն՝ 520 հազար դրամ նախատեսվել է «Ֆարմացիա» մասնագիտության համար։ 250 հազարից 300 հազար դրամի շրջանակներում են Երեւանի հյուսիսային համալսարանի վճարները։ Բավական բարձր է Ավանդական բժշկության համալսարանի վարձը։ Սահմանված է մեկ թվի տեսքով՝ 800 հազար դրամ։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

04-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO