Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.10.2020
ԼՂՀ


Հրապարակում մանուկներն են՝ ուրախ ու զվարթ հայացքներով

Արցախում եւս նշվել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Նորանկախ Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց համար երջանիկ եւ անհոգ մանկություն ապահովելու խնդիրները շարունակում են առաջնահերթ մնալ։ Երկրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործին, նրանց առողջության պահպանմանը։ Կազմակերպիչների կողմից ջանք չի խնայվել հունիսի 1—ը երեխաների համար տոն դարձնելու համար։ Ինչպես գերատեսչությունները, այնպես էլ երկրում գործող հասարակական կազմակերպությունները ձգտել են ոգեւորություն պարգեւել մանուկներին, օրը լցնել ջերմությամբ ու ժպիտներով։
Ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, մայրաքաղաք Ստեփանակերտում եւս երեխաների առօրյան անցել է աշխույժ եւ հետաքրքիր։ Դրան մեծապես նպաստել է հանրապետությունում չճանաչված երկրների ֆուտբոլի ասոցիացիաների (CONIFA) հովանու ներքո Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին եւ դպրոցականները։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են մի շարք ուշագրավ միջոցառումներ՝ համերգներ, թատերականացված բեմադրություններ, մարզական մրցումներ։ Նպատակը մեկն էր՝ մարզամշակութային ծրագրերով առավել տոնական, հագեցած եւ զվարճալի դարձնել օրը։
Առավոտյան Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ընդարձակ բակում մեկնարկեց «Կավճանկարներ՝ ասֆալտի վրա» միջոցառումը՝ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչական խմբերի թվով 100 սաների մասնակցությամբ։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր ներաշխարհը, սիրած թեմաները եւ ձգտում էր նկարներին միահյուսել հոգու ջերմությունն ու ստեղծագործական մտահղացումները։ Ու նկատել էր պետք, թե նրանք ինչպիսի խանդավառությամբ էին ցուցադրում իրենց շնորհքն ու կարողությունները։ Լավագույն գործերի հեղինակները քաղաքապետարանի կողմից արժանացան խորհրդանշական նվերների։
Մրցույթին հաջորդեց երեխաների օրվան նվիրված տոնական համերգը Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական խմբերի ուժերով, որին մասնակցեցին նաեւ քաղաքի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները։ Հնչեցին հայրենասիրական երգեր եւ արտասանություններ, որոնք ուղեկցվում էին ջերմ ծափողջույններով։ Երգացանկի մի զգալի մասը վերաբերում էր հայրենիքին, Արցախ աշխարհին, մայրաքաղաք Ստեփանակերտին։ Իսկ օրվա գլխավոր հերոսները երեխաներն էին՝ ուրախ եւ զվարթ հայացքներով։
Հատկանշական է, որ պարային կատարումների ժամանակ ավագներին հաճախ միանում էին նաեւ փոքրիկ հանդիսատեսները՝ ոգեւորություն հաղորդելով տոնական տրամադրությանը։ Փորձելով անակնկալ մատուցել երեխաներին, Ստեփանակերտի քաղաքապետարանը տոնի կապակցությամբ հյուրընկալել էր մի խումբ տաղանդավոր ստեղծագործողների, որոնց համար հուշանվերներ էր նախապատրաստել։ Իսկ ելույթ ունեցող մանուկներն իրենց շնորհքով ապացուցեցին, որ արժանի են ուշադրության ու դեռ բազում սրտեր են նվաճելու…
Ծնողների, տատիկների ու պապիկների, ուսուցիչների ներկայությունից նրանց ոգեւորությունն ավելի էր կրկնապատկվել։ Նրանք ուրախ ու հորդաբուխ երգերով, զվարթ պարերով եւ գեղեցիկ արտասանություններով նվաճեցին հանդիսատեսների սրտերը՝ արժանանալով ջերմ ծափերի։ Երեխաների կենսախինդ ժպիտները միահյուսվել էին արեւոտ օրվա ջերմությանը, եւ տոնն ավելի էր ընդգծվել նրանց ելույթներում, գունեղ եւ լուսավոր նկարներում, անգամ «շիկացած» ասֆալտի վրա, ուր ամենացածր տարիքի երեխաները խաղաղություն եւ հավերժություն խորհրդանշող իրենց սիրելի «քանդակներն» էին թողել՝ Հայաստանի ու Արցախի դրոշների ճերմակ աղավնիների պատկերներով։
Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումները եզրափակվել են տոնական համերգով, որին մասնակցել են Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Գյուրջյանի անվան արվեստի եւ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցների սաները։
Հ. Գ. Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է երկրի նախագահ Բակո Սահակյանը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

04-06-2019





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO