Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԼՂՀ


Ադրբեջանը զուր փորձեց տապալել մրցաշարը Ստեփանակերտում

Առաջնության կազմակերպիչները հանդիպել են լրագրողների հետ

Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 2-ին Արցախում տրվել է ֆուտբոլի «Կոնիֆա»-ի Եվրոպայի գավաթի 3-րդ խաղարկության մեկնարկը։ Այդ կապակցությամբ մրցաշարի կազմակերպիչներն ու ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի խորհրդի ղեկավարները հանդիպել են լրագրողների հետ, արժեւորել մարզական ստուգատեսի դերն ու նշանակությունը Արցախի միջազգային ճանաչման խնդրում, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
«Երկիրն աշխարհին ճանաչելի դարձնելուց բացի, այն նաեւ ֆուտբոլիստներին մարզական մեծ տոն պարգեւելու նպատակ ունի,–նշեց ԱՀ պետնախարար, առաջնության կազմակերպման հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը։–Ցավոք, նախապես հայտ ներկայացրած ոչ բոլոր թիմերը կարողացան իրենց մասնակցությունը բերել առաջնությանը։ Այնուամենայնիվ, դա մեզ համար խոչընդոտ չհանդիսացավ, համոզված եմ, որ մեծ տոնախմբություն է լինելու հանրապետությունում, եւ ֆուտբոլասերներին հաճելի ոչ քիչ պահերն ենք պարգեւելու։ Արցախը համարվում է ապագային միտված երիտասարդ, սպորտային, զարգացող, իր երազանքների հետեւից գնացող երկիր։ Եվ վստահ եմ, քայլ առ քայլ մենք հասնելու ենք մեր վերջնական նպատակին»։ Նա շեշտեց, որ այդ հանգամանքն է նաեւ հաշվի առնվել՝ նախընտրելով «Բաց դռներ, ամուր դարպաս» կարգախոսը։
Վկայակոչելով ֆուտբոլի առաջնության նշանակությունը, «Կոնիֆա»—ի նախագահ Պեր Անդերս Բլինդը շեշտեց, որ մրցապայքարը լուսաբանելու են ավելի քան 100 լրատվամիջոցներ՝ ամենատարբեր երկրներից։ «Ես տպավորված եմ ձեր ջերմ ընդունելությունից եւ հյուրասիրությունից,–նշեց նա։–Մեր կառույցը ներկայացնում է 370 մլն մարդկանց՝ աշխարհի բոլոր մայրցամաքներից։ Կազմակերպությունն իր մեջ ընդգրկում է 55 անդամների։ Չնայած այն Եվրոպայի առաջնություն է կոչվում, սակայն թիմերի միջեւ կայացող պայքարին հետեւելու են ողջ աշխարհում։ Ու այդ տեսանկյունից առաջնության կազմակերպումը Ստեփանակերտում եւս մի առիթ է Արցախն արժանի ձեւով աշխարհին ներկայացնելու համար։ Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք այս երկիրն աշխարհի ժողովուրդներին ընկալելի դարձնելու համար։ Կարծում եմ, որ բոլորս հնարավորություն կունենանք միասին վայելելու մարզական աննախադեպ տոնը, ինչը լավ օրինակ կհանդիսանա հետագա առաջնությունների կազմակերպման համար»։
«Կոնիֆա»—ի գլխավոր քարտուղար եւ հիմնադիր Սաշա Դյուր Կոֆը նշեց, թե հակառակ սպորտը միավորող ուժ դարձնելու իրենց ջանքերի, Ադրբեջանի իշխանությունները փորձել են ամեն կերպ խոչընդոտել առաջնության կազմակերպումն Արցախում։ Նրա խոսքով, մեր հարեւանները հատկապես փորձել են դիվանագիտական խողովակներով ճնշում գործադրել կազմակերպության ղեկավարության վրա եւ առաջնությունը չեղյալ համարել։ «Մասնավորապես վճռական է գործել Բեռլինում՝ Ադրբեջանի դեսպանատունը,–ասաց նա։–Սակայն մենք կտրականապես մերժել ենք բոլոր պահանջները եւ հայտարարել, թե հետեւողական ենք լինելու մեր որոշումներում։ Ընդգծել ենք, թե ինչ էլ, որ լինի, մարզական ստուգատեսն անպայման կայանալու է Ստեփանակերտում»։
«Կոնիֆա»—ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկոն ափսոսանք հայտնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ առաջնության կազմակերպումն Արցախում տապալելու փորձերի առնչությամբ, նշեց, որ ինչպես քաղաքականությունն է ազդում սպորտի վրա, վերջինս նույնպես, որպես ներուժ, կարող է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ «Միամտություն է կարծել, թե սպորտն ու քաղաքականությունը կապված են միմյանց հետ։ Մեր փիլիսոփայությունն է՝ քաղաքականությունը չպետք է մարդկանց հեռացնի սպորտից։ Մենք հարգում ենք մարդկանց իրավունքները եւ ոգեշնչում նրանց՝ ծածանելու այն դրոշը, որը խորհրդանշում է անկախության եւ ազատության համար նրանց պայքարը։ Տվյալ պարագայում, մենք ազատատենչ ու խաղաղասեր արցախցիների կողքին ենք, ովքեր հաղթահարելով բազում դժվարություններ, վստահորեն կերտում են իրենց ապագան»,— խոսքն ընդհանրացրեց Ա. Ռիսկոն։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

04-06-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO