Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԼՂՀ


Առաջին հաջողություններն ու հիասթափությունները

Հայկական երկու հավաքականները տրամագծորեն հակառակ արդյունքներով սկսեցին ելույթները Արցախում մեկնարկած ֆուտբոլի «Կոնիֆա»-ի Եվրոպայի գավաթի 3-րդ խաղարկությունում։ Դաշտի տերերը հաղթանակով ավարտեցին նորամուտի խաղը, իսկ ահա Արեւմտյան Հայաստանի թիմն ասպարեզը թողեց պարտված։ Այդ հանդիպումների եւ մրցակցային առաջին օրվա մյուս ուշագրավ մանրամասները կներկայացնենք մեր անդրադարձում։
Պետք է նշել, որ մրցաշարի բոլոր հանդիպումներն անցնում են խոշոր մրցումներին վայել տոնական մթնոլորտում։ Սակայն հունիսի 2—ին առավել մարդաշատ էր Ստեփանակերտի մարզադաշտը եւ դա ունի շատ պարզ բացատրություն՝ արցախցիները եկել էին աջակցելու յուրայիններին։ Տրիբունաներում տիրող տրամադրությունն անմիջապես փոխանցվեց ֆուտբոլիստներին եւ Սապմիի (Լապլանդիայի) ընտրանու հետ խաղի արդեն 4—րդ րոպեին հաշիվը բացվեց։ Միայն թե անդրանիկ գոլի հեղինակի հարցում անորոշություն կա. հեռուստամեկնաբանի հավաստմամբ՝ աչքի ընկավ Նորիկ Մկրտչյանը, իսկ պաշտոնական ամփոփագրում գոլի հեղինակ է նշված Կարեն Շախկելոյանը։ Ինչեւէ, 20 րոպե անց Բենջամին Զակրիսոնը ձախից ներխուժելով տուգանային հրապարակ՝ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Իսկ ընդմիջումից երկու րոպե առաջ Արսեն Սարգսյանը վերստին առաջ մղեց Արցախի հավաքականին։ Երկրորդ խաղակեսում ծավալվեց անզիջում պայքար, որի հանգուցալուծումը եղավ 81—րդ րոպեին, երբ Դմիտրի Մալյական կենտրոնից ճեղքելով մրցակցի պաշտպանությունը՝ հաշիվը դարձրեց 3։1։ Գործնականում պատասխան գրոհի ժամանակ հյուրերը ձախից հեռահար պտտեցված հարվածով կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից խուսափել արդեն չհասցրեցին։ Այդպիսով, «Ա» խմբում ընդգրկված արցախցիները վաստակեցին առաջին 3 միավորը։
Պակաս հաջողակ էր «Բ» խմբում հանդես եկող Արեւմտյան Հայաստանի հավաքականը, որը մրցաշարը սկսեց Հարավային Օսիայի ֆուտբոլիստներից կրած պարտությամբ (1։2)։ Մարտունիի մարզադաշտում տեղի ունեցած այդ մրցախաղն անցավ հյուրերի առավելությամբ։ 28—րդ րոպեին Բադրա Գուրցիեւը մոտ 16 մետր հեռավորությունից իրացրած տուգանային հարվածով անակնկալի բերեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովին։ Պետք է նշել, որ այդ դրվագում գնդակը դիպչելով պատ կազմած հայ պաշտպանին՝ շեղեց ուղղությունը եւ հայտնվեց ցանցում։ Մինչեւ ընդմիջում հաջողությանը մոտ էր Արտյոմ Միքայելյանը, սակայն սուր անկյունից նրա կատարած հարվածից հետո գնդակը միայն դարպասի արտաքին կողմից ցնցեց ցանցը։ Իսկ 51—րդ րոպեին նույն Գուրցիեւը մոտ տարածությունից գլխի հարվածով կրկնապատկեց օսերի առավելությունը։ Միայն 74—րդ րոպեին Դավիթ Ազինը գեղեցիկ անցումով ստիպեց մրցակցին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Իսկ խաղավերջում հյուրերն անցան ժամանակը ձգձգելու մարտավարության, որի համար Մուխարբեկ Բուրաեւը եւ Ռադիոն Վազագովը պատժվեցին դեղին քարտով։
Մրցաշարի առաջին գոլերը գրանցվեցին Ասկերանի մարզադաշտում, որտեղ կայացած բացման խաղում չճանաչված երկրների աշխարհի նախկին չեմպիոն Աբխազիայի հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ Չամերիայի (Ալբանիայի ծովափնյա շրջաններում բնակվող ժողովուրդ) թիմի նկատմամբ։ Արցախյան ստուգատեսում դարպասի անդրանիկ գրավումն արձանագրվեց 27—րդ րոպեին. Ֆրավխո Պրենդին հաղթանակի հույս ներշնչեց չամերիացիներին։ Աբխազներն իրենց ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնեցին միայն ընդմիջումից հետո։ Նրանց ձեռնարկած հզոր ճնշումը հանգեցրեց 3 րոպեում խփած երկու գոլի։ Սկզբում մրցակցի դարպասը գրավեց Դմիտրի Մասկաեւը, իսկ հետո՝ աբխազների ավագ Շաբատ Լոգուան։ Նա էլ 73—րդ րոպեին սահմանեց վերջնարդյունքը։ Չամերիացիների կազմում հետաքրքիր էր հանդիպել Մարկո վան Բաստեն անուն–ազգանունով խաղացողի, որը հանրահայտ հոլանդացուց արտաքնապես եւ վարպետությունից բացի տարբերվում էր նաեւ երկրորդ ազգանվամբ՝ Չեմա։ Խաղավերջում նա վրիպեց այնպիսի նպաստավոր դիրքից, որից իրական վան Բաստենը դժվար թե փրկվելու հույս թողներ մրցակցին։ Ի դեպ, այս մրցավեճում գրանցվեց նաեւ մրցաշարի առաջին հեռացումը. աբխազ Տարաս Խագբան փորձեց մրցակցի տուգանային հրապարակում սիմուլյացիայի միջոցով 11 մետրանոց վաստակել, բայց արդյունքում արժանացավ կարմիր քարտի։ Ինչեւէ, Աբխազիայի հավաքականը հաղթեց եւ առաջին տուրից հետո խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ «Ա» խմբում առաջ անցավ Արցախի ընտրանուց։
Մյուս քառյակում հաղթանակով մեկնարկեց նաեւ չճանաչված երկրների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Պադանիայի (Պո գետի հովտում բնակվող իտալական 8 շրջանների բնիկների) հավաքականը, որը 4 անպատասխան գոլ խփեց Ռումինիայի հունգարական համայնքը ներկայացնող Շեկլիների երկրի թիմին։ Մարտակերտի մարզադաշտում տիտղոսակիրների հաղթանակն ապահովեցին Տինյոնսինին (թիմի ավագը, որը պատրաստվում է այս մրցաշարից հետո ավարտել կարիերան), Իտալիայի առաջնության չորրորդ լիգայում հանդես եկող Կորնոն (երկու անգամ) եւ Ռոտան (դա 42—ամյա մարզիկի առաջին գոլն էր միջազգային մրցումներում)։
Հ. Գ. Երեկ սկսվեց երկրորդ տուրը։ Հրապարակման պատրաստման պահին ավարտվել էր Արեւմտյան Հայաստան—Շեկլիների երկիր խաղը, որը մեր ֆուտբոլիստները շահեցին 5։0 հաշվով։
Արցախի հավաքականը երկրորդ տուրում մրցեց Չամերիայի (Հյուսիսային Հունաստանի ալբանացիներ) հավաքականի հետ եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

04-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO