Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ԼՂՀ


Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն՝ անկախ Արցախում

Մեկնարկեց «Կոնիֆա—2019» առաջնությունը

«Բաց դռներ, ամուր դարպաս». այս կարգախոսի ներքո է տրվել «Կոնիֆա»—ի անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի թվով երրորդ առաջնության հանդիսավոր բացման արարողությունը՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, որը հյուրընկալել էր ավելի քան 15 հազար մարզասերների Արցախի տարբեր շրջաններից, Հայաստանից, արտերկրից։ Միջոցառումը, որ ուղիղ եթեր է հեռարձակվել Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ եւ «Կոնիֆա»—ի մարզական հեռուստախողովակներով, դիտելու հնարավորություն էր տվել շուրջ 400 մլն ֆուտբոլասերների։
Հաղորդավարն ազդարարում է մարզական աննախադեպ առաջնության կապակցությամբ կազմակերպված տոնախմբության մեկնարկի սկիզբը։ Ներկաները ջերմ ծափերով եւ բացականչություններով ողջունում են առաջնության մասնակից հավաքականներին, որոնք հայտնվելով խաղադաշտում, հպարտորեն ծածանում են իրենց երկրների դրոշները։ Զվարթ տրամադրությամբ ու ուրախ քայլերով շքերթին միանում են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Արեւմտյան Հայաստանի, Սապմի, Չամերիայի, Պադանիայի, Արցախի ֆուտբոլային թիմերը՝ գլխավոր մարզիչների առաջնորդությամբ, ինչպես նաեւ մրցավարների խումբը։ Ստուգատեսում ներկայացված երկրների դրոշների բարձրացման համար խաղադաշտ են հրավիրվում Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Պետրոսյանը, «Կոնիֆա»—ի գլխավոր քարտուղար Սաշա Դյուր Կոֆը, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանը եւ ֆուտբոլի մանկապատանեկան թիմի անդամ Գեւորգ Միրզոյանը։ Հնչում է Արցախի պետական օրհներգը, որի հնչյունների ներքո էլ բարձրացվում եւ ծածանվում են դրոշները։ Արարողության հերթական անակնկալը «Արցախի ձայների» կատարմամբ առաջնության «Լոխ լավա» խորհրդանշական երգն (օրհներգն) էր, որը մարզասերների կողմից ընդունվեց մեծ ոգեւորությամբ։
Ողջույնի համար խոսքը տրամադրվում է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին։ Կոնֆեդերացիայի խորհրդի ղեկավարներին ու բոլոր կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում իրենց ծանրակշիռ ավանդն ունենալու համար, նա համոզմունք հայտնեց, որ թե ֆուտբոլիստները եւ թե մարզասերները բավականություն ստացան անցկացվող խաղերից եւ անմոռանալի հիշողություններ կունենան Արցախում ունեցած հանդիպումների վերաբերյալ։ «Սպորտը, հատկապես ֆուտբոլը այն բացառիկ երեւույթներից է, որը պետք է միավորի ժողովուրդներին, առաջնորդի նրանց միջեւ բարեկամությունը, հարգանքն ու փոխվստահությունը, խթանի մարդկային շփումներն փոխգործակցությունը,–նշեց Բ. Սահակյանը։–Սպորտը չի ճանաչում սահմաններ ու սահմանափակումներ խտրականություն եւ կրկնակի ստանդարտներ։ Այն խաղաղության խորհրդանիշ է, որտեղ պայքարն արդար է, եւ հաղթում է նա, ով լավ է նախապատրաստվել մրցաշարին»։ Նախագահը նշեց, որ Արցախում ֆուտբոլի, սպորտի նկատմամբ միշտ ցուցաբերվել է առանձնահատուկ վերաբերմունք, եւ այդ առումով ձեւավորվել են բարի ավանդույթներ։ «Հուսով եմ, որ մրցաշարն ի հայտ կբերի ֆուտբոլային նոր դեմքերի, ովքեր օրինակ կծառայեն մատաղ սերնդի համար, երկրպագուներին կպարգեւեն հաճելի պահեր եւ տպավորիչ ակնթարթներ։ Թող հաղթի ուժեղագույն թիմը»,–հաջողություն մաղթելով առաջնության մասնակիցներին, շեշտեց երկրի ղեկավարը։
Ողջույնի համար բեմ է հրավիրվում «Կոնիֆա»—ի կոնֆեդերացիայի նախագահ Պերանդես Սմիդը։ Նա իր խոսքում ընդգծեց, թե իր համար մեծ պատիվ է անկախ ֆուտբոլային ասոցիացիաների Եվրոպայի ֆուտբոլի 2019թ. առաջնությունն Արցախում անցկացնելը։ «Բարեկամներ, այսօր Եվրոպայի մայրաքաղաքը Ստեփանակերտն է,–ասաց նա։ –Ֆուտբոլ խաղալու ազատությունը շարունակում է մնալ «Կոնիֆա»—ի սկզբունքներից մեկը։ Այն հարթակ է, որից պատուհան է բացվում դեպի մեծ աշխարհ։ Ու հնարավորություն է ընձեռնում ցույց տալու համայն աշխարհին Արցախի ժողովրդի, նրա մշակույթի ազգային ինքնության եւ ժառանգության մեծությունն ու գեղեցկությունը։ Միայն այն իրողությունը, որ այստեղ կայանալիք առաջնությանը հետեւելու են միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր ծայրերից, վկայում է իրադարձության բացառիկ նշանակության մասին»։ Նրա խոսքով, «Կոնիֆա»—ն ղեկավարվում է ինտեգրման եւ ներգրավվածության սկզբունքներով, ու կառույցի հիմքում այդ արժեքները շատ կարեւոր են։ Այն ձգտում է խաղաղության։ Անդրադառնալով Արցախի իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցությանը, «Կոնիֆա»—ի ղեկավարն ասաց, որ ինքը շատ տպավորված է կազմակերպիչների եռանդից եւ պատասխանատվությունից, երկրի հյուրընկալությունից եւ նվիրվածության համար շնորհակալություն հայտնեց ԱՀ կառավարությանը, անձամբ նախագահ Բակո Սահակյանին եւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին։ «Շնորհակալություն եմ հայտնում Արցախի ժողովրդին, ով հաղթել է դաժան պատերազմում եւ ցույց է տվել իր ներուժն ու համախմբվածությունը, իր խանդավառությունն ու անսահման սերը հայրենիքի նկատմամբ։ Վստահ եմ, որ ֆուտբոլի առաջնության, Արցախի մասին տպավորություներով կիսվելու ժամանակ անպայման կընդգծվի՝ Արցախն ուղղակի հիասքանչ է։ Համոզված եմ, որ այստեղ տեղի ունեցող մարզական տոնախմբությունը նոր նշաձող կսահմանի հետագայում կայանալիք բոլոր առաջնությունների համար»,– այսպես եզրափակեց խոսքը Պերանդես Սմիդը։
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի ֆոuտբոլի Եվրոպայի խորհրդի անունից, դիմելով տոնի մասնակիցներին, նախագահ Ալբերտո Ռիսկոն մասնավորապես ասաց. «Մենք այսօր հավաքվել ենք այս մարզադաշտում՝ կարեւորելու եւ արժեւորելու ֆուտբոլի դերը մեր կյանքում։ Սպորտը համախմբում, միավորում է մարդկանց, օգնում աճել ու զարգանալ, հասնել նոր բարձունքների։ Եվ պատահական չէ, որ ասվում է՝ սպորտը սահմաններ չի ճանաչում։ Այն կարեւոր գործոն է ու շարժիչ ուժ է հանդիսանում սոցիալական ինտեգրման, հասարակության բոլոր խավերի ներգրավվածության համար»։ Նա նշեց, որ օրվա ընթացքում ֆուտբոլասերները ներկա կգտնվեն ֆուտբոլային 8 թիմերի մրցումներին՝ ավելի քան 200 խաղացողների ներգրավմամբ։ «Նրանք ձեռնամուխ կլինեն «Կոնիֆա»—ի գավաթը նվաճելու թեժ պայքարին։ Իսկ թե ում բախտ կվիճակվի այն տուն տանել, պարզ կդառնա առաջնության եզրափակիչում։ Այնպես որ, բարեկամներ, մենք բոլորս ականատես կլինենք եվրոպական հրաշալի քաղաքներից մեկում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող 2019թ. ֆուտբոլի առաջնությանը, որն, անշուշտ, գեղեցիկ անակնկալներ է խոստանում։ Դրանով մենք կկոտրենք բոլոր այն կարծրատիպերը, որ գոյություն ունեն։ Այսօրվանից, ինչպես Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, Ստեփանակերտում եւս կկարեւորվի ֆուտբոլի դերը, եւ աշխարհը տեղյակ կլինի այդ մասին։ Սա յուրահատուկ մարտահրավեր է տպավորիչ արդյունքների հասնելու համար։ Վստահ եմ, որ պատվով կհաղթահարենք այն»,–համոզմունք հայտնեց պարոն Ռիսկոն՝ շնորհակալական խոսքեր ուղղելով միջոցառման կազմակերպիչներին եւ հովանավորներին։
Արցախի, նրա պատմամշակութային ժառանգության, ժողովրդի ավանդույթների եւ սովորությունների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրմամբ տրվում է տոնական մեծ համերգի մեկնարկը։ Ելույթներ են ունենում Հայաստանի եւ Արցախի աստղերը, մեկ տասնյակից ավելի համույթներ եւ գեղարվեստական կոլեկտիվներ, որոնց բարձրավեստ կատարումներն անմոռանալի պահեր պարգեւեցին հանդիսության մասնակիցներին։ Հնչեցին ազգագրական, ժողովրդական երգեր, պարեր։ Լեփ—լեցուն տրիբունաների զվարթ ծափողջույններից թնդում է մարզահրապարակը, երբ բեմը տրամադրվում է«Արցախի ձայներին», «Մանկական եվրատեսիլ—2012թ.» հաղթող Վլադիմիր Արզումանյանին, Անդրեին, Սիրուշոյին, տաղանդավոր փոքրիկ երգիչ Միշային։ Ներկաների համար անակնկալ էր իսպանական հանրահայտ «Ջիպսի քինգ» համույթի ներկայությունը տոնահանդեսին, հատկապես աշխարհահռչակ Մանուլա Ջիպսիի անզուգական ելույթը, ով իր ներդաշնակ, անկրկնելի կատարմամբ նվաճեց ունկնդիրների սրտերը, ու երկար ժամանակ մարզադաշտում չէին «մարում» ծափերը։
Տոնական երեկոն եզրափակվեց Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործության կատարմամբ երգի թախծախառն ելեւէջները տեւական ժամանակ թողնելով հանդիսականների ունկերում։
Հիշարժան իրադարձության կապակցությամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ տոնական մեծ հրավառություն։

04-06-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO