Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ինչպես դիմակայել ամռան շոգին

Օգտակար խորհուրդներ առողջապահության նախարարությունից

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաեւ առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը։
Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են՝ օդի բարձր ջերմաստիճանը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արեւի ճառագայթումն է։ Քիչ քանակով այն կարեւոր նշանակություն ունի մարդու կենսագործունեության համար, քանի որ խթանում է իմունային համակարգի գործունեությունը, ոսկրային համակարգի ձեւավորման, նյութափոխանակության գործընթացները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը եւ այլն։ Արեւային լույսի անբավարար քանակն առաջացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռության խանգարումներ՝ յուրահատուկ ախտանշանների համալիրով (ավիտամինոզ Դ, քրոնիկական հիվանդությունների սրացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, իմունային համակարգի թուլացում եւ այլն)։
Սակայն մեծ քանակով երկարատեւ ազդեցությունը համարվում է վտանգավոր եւ մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետեւանք, ինչպես սուր, այնպես էլ ուշացած ախտահարումներով՝ առաջացնելով արեւային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արեւահարություններ, ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն), ֆոտոալերգիա, մաշկի չարորակ նորագոյացություններ՝ մելանոմաներ։ Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաեւ ընդհանուր տոքսիկ երեւույթներով՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում։
Օդի բարձր ջերմաստիճանը կարող է առաջացնել լուրջ անհարմարություններ, ինչպես նաեւ առողջական խնդիրներ բնակչության շրջանում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաեւ մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը։ Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան—համակարգեր, հատկապես սրտանոթային եւ շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում են գործունեության խանգարումներ։ Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային եւ ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ։ Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաեւ կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաեւ արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը։
Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ։
Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն ապահովում է ջերմատվության 85 տոկոսը, այն խիստ ավելանում է շոգ եղանակներին՝ նպաստելով օրգանիզմի հովացմանը։ Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2—2.5 լիտր հեղուկ, շոգ եղանակին կարող է հասնել մինչեւ 4 լիտրի։ Ակտիվ քրտնարտադրության արդյունքում մարդու օրգանիզմը ջրազրկվում է՝ կորցնելով հեղուկներ, հանքային աղերը (նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում եւ այլն), ջրալույծ վիտամինները եւ սպիտակուցներ։ Արդյունքում մարդկանց մոտ կարող է առաջանալ թուլություն, գլխացավ, ապատիա, քնկոտություն, սաստիկ ծարավ։ Գիտնականների հաշվարկով՝ 1 լ հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը։ 2 լիտրի դեպքում նվազում է մտավոր գործունեության ունակությունը, 3 լիտրի դեպքում սկսվում է գլխապտույտ, 4—ի դեպքում՝ սրտային նոպաներ։
Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը եւ խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք։
Միաժամանակ, շոգ եղանակին զգալի ավելանում է նաեւ մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջանալու վտանգը՝ խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչը կամ օդորակիչը ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով։
Ջերմաստիճանի բարձրացման եւ ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաեւ մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետեւյալ պարզ կանոնները.
–խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 12։00—17։00 ընթացքում չընդունել արեւային լոգանք,
–հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից՝ կրելով գլխարկ, արեւային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
–օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր եւ թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է։ Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում եւ անցկացնում է հոգնածությունը։ Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների եւ աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։ Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի եւ հոնի հյութերին։ Թեյը եւս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ եւ ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
–ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթեւ, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր եւ հում բանջարեղեն,
–օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
–չչարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները՝ թե տաք, թե սառը վիճակում,
–արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արեւի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
–ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը եւ արյան շրջանառությունը,
–անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
–պետք է հետեւել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
–այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան։

05-06-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO