Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Օլիմպիական դիվանագիտությունը՝ հանուն խաղաղության

Հայաստանը մասնակցում է ՄՕԱ-ի երիտասարդ մասնակիցների նստաշրջանին

Այս օրերին Օլիմպիայում (Հունաստան) անցկացվում է Միջազգային օլիմպիական ակադեմիայի երիտասարդ մասնակիցների 59-րդ միջազգային նստաշրջանը (հունիսի 1-15-ը), որին մասնակցում է նաեւ Հայաստանը։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի միջազգային եւ գիտատեղեկատվական կենտրոնի ղեկավար, ազգային օլիմպիական ակադեմիայի համակարգող Անժելա Նուշիկյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն է օլիմպիզմի գաղափարները տարածելը, սպորտի միջոցով մարդկանց միավորելը եւ պատերազմները դադարեցնելը։ «Այս տարվա թեման օլիմպիական դիվանագիտությունն է, որի հիմքում ընկած է ազգերին եւ պատերազմող երկրներին հաշտեցնելու գաղափարը։ Սա այն է, որի համար ի սկզբանե ստեղծվել են օլիմպիական խաղերը։ Այսօր էլ նպատակ է դրված նոր սերունդներին, նոր երկրներին եւ մեծաթիվ մարդկանց ներգրավելով տարածել եւ զարգացնել այդ գաղափարախոսությունը»,–ասաց նա։
Անկախացումից հետո, երբ կազմավորվել է ազգային օլիմպիական ակադեմիան որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ենթակառույց, այն ազգաբնակչության շրջանում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, անգամ քրեակատարողական հիմնարկներում սկսել է զբաղվել օլիմպիզմի գաղափարների տարածմամբ։ ՀԱՕԱ—ի աշխատանքներում հատկանշական է 2010 թվականը, երբ հայ իրականության մեջ առաջին անգամ դեռահասների եւ կանանց քրեակատարողական հաստատություններում կազմակերպվեցին օլիմպիական գաղափարախոսության միջոցառումներ։ Դրանց մասնակցեցին մեր օլիմպիական չեմպիոնները, մշակույթի, քաղաքական եւ հասարակական գործիչները։ Նուշիկյանը տեղեկացրեց, որ երկու տասնամյակից ավելի սերտորեն համագործակցում են Միջազգային օլիմպիական ակադեմիայի հետ, որի շրջանակներում ամեն տարի բուհից մասնակիցներ են մեկնում կազմակերպության միջոցառումներին։ Հաղթողները որոշվում են մրցույթի արդյունքում։ Զրուցակիցս վստահեցնում է, որ Հայաստանի ազգային ակադեմիայի համբավը մշտապես բարձր է պահվում միջազգային հարթակում։ Այս տարի Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ։ Նստաշրջանի ընթացքում անցկացվելու են քննարկումներ եւ միջազգային սեմինարներ՝ «Մշակույթը եւ սպորտը դիվանագիտության մեջ», «Սպորտի միջոցով հակամարտությունների լուծում» եւ այլ թեմաներով։
Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիուտի ձյուդոյի բաժնի երրորդ կուրսի ուսանող, սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի մրցանակակիր, Ֆրանկոֆոնիայի մրցաշարի 5—րդ մրցանակակիր Գեւորգ Խիթարյանի խոսքով, օլիմպիզմի գլխավոր եւ հիմնարար սկզբունքներն են պայքարը խաղաղության համար, մարդկության խաղաղ համակեցությունը, ազգերի փոխադարձ հարգանքը եւ փոխըմբռնումը, խաղաղ հասարակության ձեւավորումը, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանումը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի միջոցով անձի բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացումը։ Այս գաղափարներն ու արժեքները կրողները հավատում են, որ օլիմպիական սպորտը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ դիվանագիտական հարաբերություններում։
«Մեր հիմնական փիլիսոփայությունն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ եղել է խաղաղասեր, արդար, անկողմնակալ եւ առանց պատերազմների, բանակցությունների միջոցով հակամարտությունները լուծելու կողմնակից։ Մենք օլիմպիզմի մարտիկ ենք, այդ գաղափարների ջատագովը, բայց միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ թույլ կտանք չարաշահել մեր այդ դիրքորոշումը։ Մեր օրինակով ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ պատրաստ ենք հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բայց կարող ենք նաեւ պարտադրել խաղաղությունը եւ արժանի հակահարված տալ ագրեսորին»,–ընդգծեց մարզիկը։ Նրա խոսքով, օլիմպիզմը հարթակ է հակամարտող երկրների ղեկավարների համար՝ հաղորդակցվելու, աշխարհաքաղաքական հարցեր քննարկելու եւ լուծումներ գտրելու։ Քննարկումներն ու շփումներն ավելի նախընտրելի են, քան դրանց բացակայությունը։
Իր ելույթում Խիթարյանը անդրադառնալու է նաեւ հայկական օլիմպիզմին, թե ինչ դեր են ունեցել հայերը օլիմպիական խաղերում սկսած անտիկ ժամանակներից (Արտավազդ, Վարազդատ թագավորներ) մինչ մեր օրերը։ Նրա համոզմամբ, օլիմպիզմի գաղափարների շնորհիվ էր, որ Հայաստանը մասնակցեց 2015 թվականին Բաքվում կայացած եվրոպական առաջին խաղերին։ «Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խարխուլ զինադադարին՝ Հայաստանի Հանրապետությունը եւ ազգային օլիմպիական կոմիտեն ցուցաբերեցին օլիմպիզմի գաղափարներին հարիր դիվանագիտություն եւ հայտ ներկայացրեցին մասնակցելու Բաքվում կայացած խաղերին։ Մենք կարողացանք ներկայացնել մեր երկիրը՝ այդ երկրում բարձրացնելով մեր եռագույնը։ Օլիմպիական խաղերը ոչ միայն մրցույթ են հոգով եւ մարմնով ուժեղների միջեւ, այլեւ ժամանակակից աշխարհընկալման հայեցակարգ»,–նշեց Հայաստանի բազմակի չեմպիոնը՝ հավելելով, որ օլիմպիական խաղերում հանդես եկող մարզիկներն ակամա հանդիսանում են նաեւ իրենց երկրի դեսպանները։ Այդ կերպ նրանք կատարում են իրենց հիմնական առաքելություններից մեկը, այն է՝ սպորտի միջոցով քարոզեն հարգանք եւ հանդուրժողականություն միմյանց նկատմամբ, գնահատեն եւ խրախուսեն տարբեր ազգերի ջանքերը, կողք կողքի ապրելու եւ արարելու համամարդկային իրավունքը։
Սպորտը, օլիմպիզմի գաղափարներն օգտագործելով՝ մենք կարողացել ենք միավորել եւ համախմբել նաեւ աշխարհասփյուռ հայությանը։ Համահայկական խաղեր անցկացնելու գաղափարն առաջին անգամ բարձրաձայնել է խորհրդային դիվանագետ Աշոտ Մելիք—Շահնազարյանը։ Բոլոր հայերի համար համընդհանուր խաղեր կազմակերպելու գաղափարը նա առաջարկեց 1965 թվականին, սակայն իրագործվեց 1999 թվականին՝ արդեն անկախ Հայաստանում։
Նշենք, որ Միջազգային օլիմպիական ակադեմիայի այս տարվա միջոցառումների ծրագրով նախատեսված են այլ միջազգային սեմինարներ եւ նստաշրջաններ եւս։ Մայիսի 10—17—ն արդեն կայացել է Ազգային օլիմպիական ակադեմիաների տնօրենների, նախագահների եւ պաշտոնյաների միացյալ 15—րդ միջազգային նստաշրջանը, իսկ մայիսի 8—30—ը՝ ասպիրանտների համար օլիմպիական կրթության 26—րդ միջազգային նստաշրջանը։ Հուլիսի 1—7—ը տեղի է ունենում ֆիզիկական դաստիարակության բարձրագույն հաստատությունների դասախոսների 13—րդ միջազգային նստաշրջանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

05-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO