Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԲԸՄ պատվիրակությունը՝ կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ—ի գործունեությունը հայ ժողովրդի հոգեւոր, կրթական եւ մշակութային զարգացմանը նպաստելու գործում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում եւ սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու ծրագրերին։
Պերճ Սեդրակյանը նշել է, որ սփյուռքում մեծ խանդավառությամբ են ընդունում հայրենիքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, այդ թվում՝ Հայաստանում արձանագրվող տնտեսական զարգացումներն ու զբոսաշրջության ոլորտում միտումները։ ՀԲԸՄ նախագահն ընդգծել է, որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերն ուղղված են հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը եւ սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը։ Նրա խոսքով, իրենց նպատակն է ՀԲԸՄ ծրագրերը դարձնել համահունչ կառավարության ծրագրերին, ինչը կնպաստի դրանց արդյունավետության ապահովմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ—ի կողմից տարբեր ոլորտներում, մասնավորապես, կրթության, գիտության, զբոսաշրջության, սոցիալական բնագավառներում իրագործվող ծրագրերի ընթացքն ու առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները։
Նիկոլ Փաշինյանը եւ Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաեւ ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության եւ այլ հարցերի վերաբերյալ։

06-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO