Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԱՅԼՔ...


Փոխհատուցման փոխարեն՝ կանխարգելում

Նախարարը վստահեցնում է, որ ոլորտային քաղաքականությունը փոխվում է

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում ամփոփելով վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները՝ ընդգծեց, թե ոլորտային քաղաքականությունը փոխվում է, եւ փոխհատուցման սկզբունքից անցում է արվում կանխարգելման սկզբունքի։ «Փոխհատուցման սկզբունքը նշանակում էր, որ շրջակա միջավայրի աղտոտման դեպքում գումար էր վճարվում լրացուցիչ բնական ռեսուրսի օգտագործման համար։ Այսօր մենք կիրառում ենք կանխարգելման սկզբունքը։ Դա նշանակում է, որ աղտոտվածության նշված քանակի գերազանցում չի կարելի թույլատրել»,–ասաց նա։

Ֆիզիկական ռեկուլտիվացիան կսկսվի

«Դե, եթե քաղաքականությունը փոխվում է, պարզաբանեք խնդրեմ՝ ինչ է արվելու պոչամբարների մասով։ Կա՞ վերջնական որոշում։ Եվ համապատկերում մեկ ճշտում՝ ինչի՞ հետեւանք էր Կապանի վերջին դեպքը, երբ փողոցները դեղնավուն էին դարձել»։ «ՀՀ»—ի հարցիս ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ նախորդ տարի առաջին անգամ արվել է լքված (խորհրդային տարիներից մնացած) պոչամբարների եւ թափոնակույտերի գույքագրում։ «Եվ այս աշխատանքը հիմք դարձավ,–ասաց նա,–որ մենք դիմենք եւս 5 միլիոն եվրոյի չափով ծրագրին, եւ արդեն համաձայնություն ունենք ֆիզիկական ռեկուլտիվացիա իրականացնելու»։ (Պոչամբարների ռեկուլտիվացիայի խնդրին մենք անդրադարձել ենք,—Ա.Մ.)։
Բայց դրան զուգահեռ, ինչպես տեղեկացրեց նախարարը, այս պահին մշակում են կենսաբանական ռեկուլտիվացիայի կարգը, ինչպես նաեւ՝ ռեկուլտիվացիոն գումարների հաշվարկման կարգի փոփոխությունը։ Քանզի նախկինում այդ համակարգը, որ գործել է (դեպոզիտ գումարների վճարում պոչամբարների համար), չի արտացոլել այն ծավալները, որի կարիքը կար գումարային առումներով։ Այս մասով մեծածավալ աշխատանք է կատարվել։ Ըստ Գրիգորյանի, հետազոտությունը, որ կա գույքագրված՝ 44 թափոնակույտ եւ 5 պոչամբար, թույլ է տվել հստակեցնել քայլերը՝ ֆիզիկական ռեկուլտիվացիայի հետ կապված։ Իսկ ինչ վերաբերում է գործող կազմակերպությունների պոչամբարներին, ապա այս ոլորտում նույնպես կարգավորումներ կտրվեն։ Բանախոսը նկատեց, որ որոշ տնտեսավարողներ ռեկուլտիվացիա ասվածով հասկանում են միայն տարածքը հողի բարակ շերտով ծածկելը։ Ինչը հետո մի շարք խնդրների էր հանգեցնում։
Նախարարը վստահեցրեց. պոչամբարների խնդիրը ուշադրության կենտրոնում է։
Գանք Կապանի դեպքին։ Ըստ նախարարի՝ տեսչական մարմինը արդեն վերցրել է փորձանմուշները՝ բաղադրությունն ուսումնասիրելու համար։ «Բայց ակնադիտորեն երեւում է,—շեշտեց Էրիկ Գրիգորյանը,—որ լքված տարածքների պոչամբարներից եկող որոշակի աղտոտվածություն ունեցող ջրային մարմիններ են։ Դա կրկին խնդիրներից մեկն է։ Նախկինում Կավարտի հանքի հրաժարման փաստաթուղթը, որ պետությունը ստորագրեց, պարտավորությունները չի ներառել։ Եվ այս պահին այդ աշխատանքների՝ ռեկուլտիվացիայի իրականացումը մնացել է պետության վրա»։

Հնարավոր է՝ նաեւ արգելվի

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղված «ՀՀ»—ի հաջորդ հարցը վերաբերում էր «Սեւանի իշխան» ընկերության գործունեությանը։ «Հետեւե՞լ եք արդյոք ցանցավանդակային տնտեսության՝ Սեւանա լճի վրա ազդեցությանը։ Եթե այո, ապա խնդրում եմ ներկայացնել իրավիճակը»։
Նախարարը չհերքեց. «Սեւանի իշխանի» մասով մենք ինքներս մտահոգություններ ունենք։ Կերը, որը տրամադրվում է, ունի ֆոսֆորի պարունակություն, իսկ մեր մոնիտորինգի տվյալներով, ֆոսֆորի պարունակությունը Սեւանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից՝ ներառյալ «Սեւանի իշխանը»։ Մենք հետազոտություններ ունենք, այս պահին անում ենք։ Բայց նաեւ գերմանական ինստիտուտը ուսումնասիրություններ է կատարել, եւ հաշվետվությունը, որ նրանք մեզ ներկայացրել են, ցույց է տալիս, որ «Սեւանի իշխանի» ցանցավանդակների տարածքներում ֆոսֆորի կոնցենտրացիաները ավելի բարձր են, քան այլ տարածքներում։ Վերջնական ուսումնասիրությունները կշարունակենք եւ, ըստ այդմ, նաեւ կհասկանանք, թե ինչքանով է վտանգավոր այդ ցանցավանդակների լինելը Սեւանա լճում»։
Իսկ նախարարն ինքն անձամբ ի՞նչ կարծիքի է։ «Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ, ապա ցանցավանդակային տնտեսությունները նախատեսված չեն փակ տիպի ջրավազաններ համար։ Առավել ընդունված է ծովային եւ բաց տարածքներում անելու համար»։
Եթե վերջնական ուսումնասիրությունը պարզի, որ խնդրահարույց է՝ այնուամենայնիվ, այդ ցանցավանդակային տնտեսությունների գործունեությունը, ապա ի՞նչ քայլեր կձեռնարկի բնապահպանության նախարարությունը։
Նախարար Էրիկ Գրիգորյանի պատասխանը հետեւյալն էր. «Եթե մասնագետները կհամարեն խնդրահարույց, ապա որեւէ խնդիր չենք տեսնում դրանց հեռացման հետ կապված որոշում կայացնելու»։

150 տոննա կորսան

Սեւանի սիգի հա՞րցն ինչպես է կարգավորվելու։ Սա էլ էր հուզում լրագրողներիս, քանզի Սեւանի հարցը միայն լճի մակարդակը չէ, բնական հավասարակշռության պահպանման համար ամեն ինչն է կարեւոր, այդ թվում նաեւ՝ ձկան պաշարների հաշվառումն ու կարգավորումը։
Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այս տարի կթույլատրվի 150 տոննա սիգի որս, իսկ որսի կարգավորումը կարելի է անել օրենսդրական նորմերով՝ ազդելով գների վրա, ինչպես նաեւ որսի եւ վաճառքի արգելքի համակարգման միջոցով։ Քանի որ, ըստ բանախոսի, հաճախ օրենքում կա որսի արգելք, բայց ոչ վաճառքի։ «Հավելյալ կարգավորումներ է պահանջում նաեւ ձկնորսության ոլորտը։ Այստեղ մենք համագործակցում ենք Պետեկամուտների կոմիտեի հետ, որպեսզի թույլ չտանք ձկնորսության ցանցերի ներմուծումն ու վաճառքը, որոնք անթույլատրելի են»,— պարզաբանել է նախարարը։
Իսկ ընդհանրապես Սեւանի էկոպաշտպանության նոր համակարգի ներդրման տեսակետից իրականացվել են աննախադեպ հետազոտական աշխատանքներ, այդ թվում դրոնների ներգրավմամբ, որոնց արդյունքները պատրաստ կլինեն ուրբաթ օրը։
Իսկ պատճառը, թե ինչու անցյալ տարի հետազոտություններ չեն իրականացվել, այն է, որ պետք էր նոր մոտեցում ցուցաբերել։ «Հետազոտությունն ընդգրկում է 600 հեկտար, իսկ Սեւանի մաքրման ծրագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը»,–եզրափակեց Էրիկ Գրիգորյանը։
Ասուլիսում արծարծված որոշ հարցերի չենք անդրադառնա, քանզի այդ մասով նորություններ չհնչեցին (օրինակ՝ Ամուլսարի հարցը եւն)։
Հավելենք միայն, որ հարցին, թե «Լիդիան Արմենիայի» գործունեության վերաբերյալ որոշումը ինչ անդրադարձ կունենա բնապահպանության ոլորտում մյուս որոշումների վրա, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ շուտով կներկայացվի վերջնական եզրակացությունը, իսկ մինչ այդ չի ցանկանում «եթե»—ներով պատասխանել։ Նրա խոսքերով՝ ընդամենը օրերի մասին է խոսքը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Որոշումը գուցե որոշ մարդկանց համար անսպասելի կլինի, որոշների համար՝ սպասելի։ Կազմակերպությունը մայիսի վերջին նախնական հաշվետվությունը ներկայացրել է քննչական ծառայությանը, որն իրենք դեռ չեն ստացել։
Ինչ վերաբերում է Արարատյան արտեզյան ավազանի հետ կապված խնդրին (երբ ջրերն այնքան անխնա էին օգտագործվել, որ խախտվել էր բնական հավասարակշռությունը, եւ «ՀՀ»—ն մանրամասն ներկայացրել է դա,—Ա.Մ.), խնայվել է լրացուցիչ 700 լիտր/վայրկյան ջուր, որը մոտավորապես տարեկան 25—23 միլիոն լիտր ջրածավալ է կազմում։
Խախտումների մասով էլ նախարարն ասաց, որ նախորդ ժամանակահատվածում մոտ 400 խախտումների արձանագրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին, որոնք վերաբերում են հանքարդյունաբերության, ջրօգտագործման ոլորտների խախտումներին։ Ջրօգտագործման ոլորտում խախտումները 100—ից անցնում են։

Վերջաբանի փոխարեն

Ասուլիսում ներկայացնելով նախարարության վերջին մեկ տարվա գործունեությունը՝ նախարարը տեղեկացրեց, որ 2018թ. հունիսի 1—ից մինչեւ օրս հաստատվել է ընդհանուր առմամբ 20,27 միլիարդ դրամ արժեքով 14 դրամաշնորհային ծրագիր, ինչը գերազանցում է բյուջետային ֆինանսավորումը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-06-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO