Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Առանց աշխատանքի խրախուսման բարձր արդյունքներ չենք ունենա

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ կրկին օրակարգում

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի փաթեթի շուրջ բուռն քննարկումները չեն դադարում։ Առաջարկվող մի շարք փոփոխություններ ոչ միանշանակ են ընդունվել մասնագիտական եւ հասարակության տարբեր շրջանակներում։ Հունիսի 7—ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում հարկային օրենսգրքի փաթեթն է։
Հարկային օրենսգրքի փոփոխությունները ենթադրում են շրջանառության հարկի շեմի բարձրացում 58.35 մլն—ից 115 մլն—ի, մինչեւ 2023 թվականը եկամտահարկի 23, 28 եւ 36 տոկոս պրոգրեսիվ հարկի իջեցում 20 տոկոսի, 20—ից 18 տոկոս կդառնա շահութահարկը, իսկ դիվիդենտի հարկը ոչ ռեզիդենտների համար 10 տոկոսից կիջնի 5 տոկոսի։ Ակնկալվում է, որ վերջին հանգամանքը օտարերկրյա ներդողների համար կմեծացնի հայկական բիզնես միջավայրի գրավչությունը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ բարեփոխումների առաջին ամենակարեւոր նպատակը ազգային տնտեսության մրցունակության բարձրացումն է եւ հատկապես Հայաստանում արտադրություն ծավալող, աշխատատեղեր ստեղծող բիզնես միջավայրի եկամտաբերության, շահութաբերության եւ մրցունակության բարձրացումը։ «Նմանատիպ տնտեսական գործունեությամբ զբաղվող տարբեր բիզնես—սուբյեկտների մոտ, պայմանավորված այն հանգամանքով՝ ներմուծող է, թե արտահանող, 2.5 անգամ շահութաբերության տարբերություն կա, այսինքն՝ ներմուծմամբ զբաղվողն ավելի մեծ շահույթ է գեներացնում, քան նույն գործունեությամբ զբաղվող տեղական արտադրողը։ Եթե մենք եկամտահարկի դրույքաչափն իջեցնում ենք, դրանից առաջին հերթին կշահի արտադրողը»,–ասաց նա։
Պատգամավորի համոզմամբ, պետք է շատ հարկվի ոչ թե աշխատանքը, այլ հարստությունը՝ թանկարժեք գույքը, շքեղության ապրանքները։ «Աշխատավարձով ապրող մարդը երբեք չի կարող շքեղություն թույլ տալ իրեն։ Բարձր աշխատավարձ ստացողը կարող է լավ ապրել, բայց նրան հարուստ չենք կարող համարել։ Մենք աշխատողին չպետք է այնքան ճնշենք, իսկ աշխատավարձն էլ՝ այնքան փոքրացնենք, որ գնա ստվերային դաշտ։ Բարձր աշխատավարձն ընդհակառակը՝ համահարթ հարկման տարբերակով պետք է խրախուսենք»,–մեկնաբանեց Պապոյանը՝ ընդգծելով, որ 150, 350, 550 հազար, 1 մլն կամ անգամ 2 մլն աշխատավարձ ստացողը հարուստ չէ։ Այս մոտեցումը դրական ազդակ կարող է լինել հասարակության մեջ միջին խավ ձեւավորելու համար։ Սոցիալական արդարության տեսանկյունից սա շատ ավելի արդար է, քանի որ 100 հազար ստացողը նոր հարկային փոփոխություններով 2023 թ. վճարելու է 20 հազար դրամ եկամտահարկ այսօրվա 23 հազարի փոխարեն, իսկ 1 մլն դրամ ստացողը՝ 200 հազար դրամ, այսինքն՝ միեւնույնն է՝ տասը անգամ շատ է վճարելու։ Զրուցակցիս խոսքով, պրոգրեսիվ համակարգն այն երկրներում է արդյունավետ, որտեղ կա իրական պրոգրեսիա, մինչդեռ Հայաստանում միջինացված եկամտային հարկը 25 տոկոս է։ Ընդ որում, աշխատողների ընդամենը 0.3 տոկոսն է կամ 1320 հոգի է, որ 2 մլն—ից ավելի գումար է ստանում։ «Բարձր աշխատավարձ ստացողները հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բանկային ոլորտներում ներգրավված մարդիկ են, հաշվապահներ, իրավաբաններ, փաստաբաններ, որոնք ունեն մասնագիտական բարձր կարողություններ, գիտական աստիճան, վերապատրաստումներ են անցել տարբեր միջազգային եւ տեղական հաստատություններում, տիրապետում են մի քանի լեզուների եւ իրենք իրենցով ստեղծում են բարձր արժեք։ Եթե այս մարդկանց այնքան հարկենք, որ հեռանան երկրից, ապա, վստահաբար, արդյունքում մենք կկորցնենք շատ ավելի մեծ արժեք։ Նման միտումներ, ցավոք, նկատվում են, եւ մենք շատ արագ լուծումներ պետք է առաջարկենք, որպեսզի բարձր աշխատավարձ ստացող մարդիկ Հայաստանն իրենց համար ապրելու եւ աշխատելու լավագույն միջավայրը համարեն»,–ընդգծեց Պապոյանը։
Եկամտահարկի իջեցման արդյունքում պետբյուջեում առաջանում է որոշակի բաց՝ շուրջ 27 մլրդ դրամ, որը կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել որոշակի ուղղություններով, նախեւառաջ ներմուծման հարկերի հաշվին։ Արդյունքում բարձրանալու է որոշ ապրանքների, հատկապես՝ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների ակցիզային հարկը՝ ծխախոտ, ալկոհոլ, բենզին։ Պատգամավորի կարծիքով, թեեւ ցանկալի չէ, որ դրանք բարձրանան, բայց եթե համեմատում է եկամտահարկի իջեցման ակնկալիքների հետ, ապա նախընտրելի է։
Բոլորովին նոր կարգավորում է նախատեսված պետություն–մասնավոր հատված համագործակցության համար։ Մինչեւ հիմա նման համագործակցությունը ունեցել է չհամակարգված բնույթ, մասնավոր պայմանավորվածությունների մակարդակում։ Բնականաբար, նման պայմանավորվածություններն իրենից ռիսկեր են ենթադրել, ի հայտ են եկել թերացումներ, ռիսկերի ոչ ճիշտ գնահատում եւ այլն։ «Խոշոր նախագծեր իրականացնելիս, ինչպես օրինակ՝ «Հյուսիս—հարավը», ջրամբարաշինությունը, բնական մոնոպոլիաների հետ կապված դեպքերը եւ այլն, պետությունն առանձին պայմանավորվածություններով է կարգավորել ոլորտը։ Այս օրենքով պետություն—մասնավոր հատված համագործակցությունը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա եւ կարգավորվելու է օրենքի շրջանակներում։ Մենք հեռու ենք այն մտքից, որ ամեն ինչ այս օրենքում կատարյալ է, բայց համոզված ենք, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի շտկումներ իրականացնել։ Արդյունքում խաղի կանոնները բոլորի համար հավասար եւ հստակ կլինեն»,–ասաց Պապոյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի խոսքով, համահարթ եկամտահարկի ներդնումը արդյունավետ է լինում միայն այն դեպքում, եթե դրանից բխող բացասական հետեւանքները կարողանում են չեզոքացնել կամ հասցնել նվազագույնի։ Եթե չեն չեզոքացվում կամ նվազագույնի հասցվում, այլ ավելի են խորացվում, ապա դա հանգեցնում է սոցիալական դժգոհության, ապրանքների թանկացման։ «Նման բացասական հետեւանքների պայմաններում մեծ խնդիրներ են առաջանում, դրա համար էլ չկա հանրային կոնսենսուս։ Մենք պարտավոր ենք մեծ ուշադրություն դարձնել դրանից բխող բացասական հետեւանքների նվազեցմանը կամ չեզոքացմանը»,–ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը նշեց, որ իրենք կտրականապես դեմ են համահարթ հարկման ներդրման արդյունքում պետական բյուջեի եկամուտների պակասորդը ակցիզային հարկի բարձրացման հաշվին լրացնելուն, խոսքը մասնավորապես վերաբերում է բենզինին, դիզելային վառելիքին, սեղմված բնական գազին, նավթամթերքին, քսայուղերին, ինչպես նաեւ գինուն եւ կոնյակին։ «Վառելիքի կամ առհասարակ արտադրության գործոնների վրա ակցիզների ներդնումը եւ հարկային բեռի ավելացումը կհանգեցնեն տնտեսության մրցունակության անկման։ Վառելիքը սպառողների եւ հանրության լայն զանգվածների կողմից սպառվող ապրանքներից է, որի թանկացումը շատ ցավոտ կլինի բնակչության համար։ Տրանսպորտային ծախսերի թանկացումը շղթայական ձեւով կարող է թանկացումների առիթ դառնալ տնտեսության այլ ոլորտներում եւս»,–ասաց Խաչատրյանը։ Մյուսը կողմից՝ եթե կառավարությունը հռչակում է, որ գինեգործությունն ու կոնյակագործությունը համարվում են առաջնահերթ ուղղություններ տնտեսության համար, ապա պետք է մտածել դրանց մրցունակության բարձրացման մասին, իսկ ակցիզի բարձրացումը նվազ մրցունակ կդարձնի տեղական ապրանքը։ Պատգամավորի համար ընդունելի է նաեւ հարստությունը հարկելու գաղափարը, բայց գտնում է, որ այդ հարցը շատ լուրջ քննարկման առարկա պետք է դառնա եւ հարկավոր է չափազանց զգույշ գտնվել, որպեսզի դժգոհությունների ալիք չբարձրանա։
Խաչատրյանը հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունն ականջալուր կլինի իրենց կողմից բաձրաձայնված մտահոգություններին եւ նկատի կառնեն իրենց առաջարկները՝ բյուջեի եկամուտների բացը լրացնելով ստվերի կրճատման եւ ստվերային աշխատավարձերի բացահայտման հաշվին։ «Եթե հայտարարվել է, որ 62 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ են ապահովում ստվերի կրճատման հաշվին, ապա հասկանալի չէ, թե ինչու են թանկացնում, օրինակ, վառելիքը»,–ասաց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

06-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO