Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը խորացնում են կապերը

Համագործակցության հիմքում քաղաքակրթական եւ պատմական առնչություններն են

Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով նախօրեին Նիկոսիայում տեղի էր ունեցել առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի եւ Նիկոս Խրիստոդուլիդեսի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Եռակողմ ձեւաչափով համագործակցության, այցի նպատակների եւ արդյունքների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է Զոհրաբ Մնացականյանի հետ։ Քաղաքակրթական հարթությունը եւ պատմական խոր առնչությունները պետությունների եւ ժողովուրդների միջեւ այն հենքն են, որի վրա ավելի են ամրապնդվելու եւ ուժեղացվելու համագործակցությունը եւ դրա գործնական արտահայտությունները։ Նախարարի խոսքով, համագործակցությունն ունի բազմաթիվ երանգներ, այն մեզ համար նոր հարթակ է՝ խոստումնալից եւ հետաքրքիր։ Գործընկերների հետ ԱԳ նախարարը հնարավորություն է ունեցել ջերմ եւ հյուրընկալ միջավայրում քննարկելու հարցերի բավականին լայն շրջանակ։ Համագործակցությունը վերաբերում է անվտանգության, զարգացման, Եվրամիության հետ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ պարունակում է տարածաշրջանային, Մերձավոր Արեւելքին, ԵՄ—ին, համաշխարհային քաղաքականությանը վերաբերող հարցեր։ «Սա առիթ է միասին աշխատելու, միավորելու ուժերը, որպեսզի կարողանանք միասին անդրադառնալ մեզ եւ մեր շահերին առնչվող հարցերին։ Եռակողմ համագործակցության հիմքը խաղաղությունն է, կայունությունը եւ զարգացումը։ Այդ առումով Կիպրոսը եւ Հունաստանը ԵՄ անդամ են, մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք։ Թե՛ երկկողմ, թե՛ այս եռակողմ ձեւաչափով զարգացման օրակարգի մեջ մենք կարող ենք էլ ավելի ուժեղացնել միասին աշխատելու մեր հնարավորությունները, նաեւ ընդլայնել դա արդեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում»,–ասաց Մնացականյանը՝ ընդգծելով, որ Հունաստանն ու Կիպրոսն ավանդաբար մեր մեծ աջակիցն ու գործընկերն են Եվրամիությանն առնչվող բազմաթիվ հարցերում։
Անդրադառնալով միջազգային հարթակներում եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը, մասնավորապես Արցախի եւ Կիպրոսի հիմնախնդիրների հետ կապված հարցին՝ ԱԳ նախարարը նշեց, որ մենք պետություններ ենք, որոնք ունեն անվտանգության լրջագույն մարտահրավերներ, հետեւաբար՝ Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի համար անմիջապես անվտանգությանն առնչվող մարտահրավերները միշտ եղել են մեր օրակարգում, եւ միշտ աշխատել ենք միասին։ «Մենք ուղղակի սա համապարփակ ենք դարձնում։ Սա հայեցակարգային հայտարարություն էր այն առումով, որ պետությունների միջեւ խորքային՝ քաղաքակրթական, պատմական հիմքերի վրա եղած հարաբերությունները այս նոր՝ եռակողմ ձեւաչափով ստանում են համակարգված բնույթ։ Այո, սա հայտ է ուժեղացնելու համագործակցությունը եւ ի ցույց դնելու այդ եռակողմ համագործակցության մտադրությունը եւ ցանկությունը երեք պետությունների, ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ այդ հայտը ներկայացնելու միջազգային հարաբերություններում»,– մանրամասնեց զրուցակիցս։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020թ. հունվարին երկրների ղեկավարների մակարդակով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում։
Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսի Հայոց առաջնորդարանում հանդիպում է ունեցել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այն հարցին, թե ինչպես է ուրվագծվում Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի հայ համայնքների հետ համագործակցության ձեւաչափը եւ բնույթը, նախարարը նկատեց, որ Հայաստան—սփյուռք հարաբերությունները չափազանց բարդ են եւ բազմաշերտ, բազմաթիվ երանգներ եւ նրբություններ ունեն իրենց մեջ։ «90—ական թվականներին, երբ ձեւավորվեց Հայաստանի Հանրապետությունը եւ հանրապետության ներուժն ամենածանր վիճակում էր, երբ վերապրում էինք երկրաշարժի հետեւանքները, տնտեսական փլուզումը, սոցիալ—տնտեսական իրավիճակը երկրում եւ անվտանգության հսկայական մարտահրավերները, եւ այդ ամենը տեղի էր ունենում պատերազմական պայմաններում, իհարկե սփյուռքն անգնահատելի, գերագույն խնդիր էր լուծում՝ որպես աջակից մեր բազմաթիվ հարցերում, բայց Հայաստանի զարգացման հետ միասին ձեւավորված օրակարգը շատ ավելի ընդլայնվել եւ խորացել է»,–ասաց Մնացականյանը։ Այսուհետ խոսքը համայն հայության համահայկական քաղաքականություն իրականացնելու օրակարգի մասին է, միասնական օրակարգի, որտեղ կան տարբեր հատվածներ. մի կողմից՝ ունենք իր գործառույթներն իրականացնող սուվերեն պետություն, մյուս կողմից՝ սփյուռք։ «Պետությունը միակ ինստիտուտը չէ, որը մեր ինքնության պաշտպանն է։ Այն ամենահզորն է այսօրվա իրողության մեջ՝ միջազգային հարաբերություններում, գոյություն ունեցող միջազգային կարգի մեջ։ Պետությունը ամենահզոր գործիքն է ապահովելու մեր ինքնության պաշտպանությունը, բայց մենք ունենք բազմաթիվ այլ ինստիտուտներ, որոնք ծառայում են նույն նպատակին, իսկ այդ նպատակը բոլոր առումներով ինքնության պաշտպանության զարգացման գործառույթն է՝ դրված համահայկական օրակարգի ձեւավորման հիմքում՝ անկախ այն հանգամանքից՝ դա Հայաստանում է, Հայաստանի որ մարզում է, Արցախում է, Արցախի որ մասում է, սփյուռքում է, առավել եւս սփյուռքի որ մասում է, որովհետեւ սփյուռքն էլ այնքան բազմաշերտ մի մարմին է, որը նույնպես կարիք ունի ճիշտ գնահատվելու եւ հասկացվելու»,–մեկնաբանեց նախարարը։ Այդ առումով հայ համայնքի հետ հանդիպումը շատ բնական էր, որը նախեւառաջ այդ համահայկական օրակարգի շրջանակներում գործընկերների հանդիպում էր, որտեղ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է պետությունը, իսկ գործընկերն էին հայության այլ ինստիտուտների ներկայացուցիչներ՝ եկեղեցի, կուսակցություններ, բարեգործական կազմակերպություններ, դպրոց եւ այլն։ Հանդիպմանն անդրադարձել են նաեւ մեր ինքնության պահպանության հիմնասյուներից մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Նախարարը հիշատակեց Նարեկ վարժարանի, Նիկոսիայում, Լիմասոլում հայկական եկեղեցիների, ինչպես նաեւ Կիպրոսի հյուսիսում գտնվող մեր լավագույն կոթողներից մեկի մասին, որը, ցավոք, ավելի դժվար վերահսկելի է՝ իր գտնվելու վայրով պայմանավորված։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

07-06-2019





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO