Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Բռնությունն ու բռնության քարոզը Հայաստանում տեղ չունեն

Իրավապահ մարմինները պետք է ավելի օպերատիվ արձագանքեն հանրային անվտանգության դեմ քայլերին

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, հավանության են արժանացել տարբեր օրինագծեր։
Վարչապետը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, անդրադարձել է վերջին շրջանում երկրում բռնություն քարոզող գործողություններին։ Նրա դիտարկմամբ՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող որոշ շրջանակներ մեկ տարվա փորձերի եւ գործունեության արդյունքում վերջնականորեն հասկանալով, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, որոշել են ՀՀ—ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ «Եվ նույնիսկ տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետեւյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։ Եվ այս ասելիքը, հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, եւ նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այսպես շարունակ»,–ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ նման վարքագիծն արդեն բացահայտ արհամարհանք է օրինականության նկատմամբ, պետական կարգի նկատմամբ, հանրային եւ ազգային անվտանգության խնդիր է, եւ հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին գործողություններ իրականացնել այս ուղղությամբ։ Վարչապետն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ դատախազությունը նույնպես երեւույթներին մոտենա ոչ միայն ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի մեկնաբանության տեսակետից, այլ ընդհանրապես, հանրային անվտանգության տեսանկետից, որովհետեւ կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար։
Խնդրի առնչությամբ արտահայտվել են ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

07-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO