Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Փյունիկի» սեփականատերը դժգոհ է առաջնության կազմակերպական վիճակից

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն, Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի մամլո ծառայության տարածած հարցազրույցում սկանդալային բացահայտումներ է կատարել երկրի վերջին առաջնության ու գավաթի խաղարկության վերաբերյալ։ Նրա հավաստմամբ, այդ մրցաշարերում կիրառվել են մութ սխեմաներ, որոնք անմիջականորեն անդրադարձել են մրցումների արդյունքներին։ Հրապարակման պատրաստման պահին մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան դեռ չէր արձագանքել մեղադրանքներին, մինչդեռ դա շատ ավելի կարեւոր է, քան նույնիսկ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները, քանզի անմիջականորեն առնչվում է հայկական ֆուտբոլի ապագային։
Խոշոր հաշվով՝ ակումբի սեփականատիրոջ մեկնաբանություններն անգամ ոչ թե մեղադրանք են, այլ հանցագործության մասին հայտարարություն, որով, կարծում ենք, պետք է զբաղվեն ու հաստատեն կամ հերքեն պատկան մարմինները։ Մինչ այդ, անդրադառնանք հարցազրույցի առանցքային հատվածներին։ «Այս մրցաշրջանն իսկապես հագեցած էր իրադարձություններով։ Ամռանը մեր ակումբը գլխավորեց Անդրեյ Տալալաեւը, որին հաջողվեց կարճ ժամանակահատվածում ստեղծել մարտունակ կոլեկտիվ, որը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց Եվրոպա լիգայի որակավորման առաջին երկու փուլերը։ Եվրագավաթին հաջող մասնակցությունը լավատեսություն ներշնչեց եւ դրան գումարած՝ փոխվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Մրցաշրջանից ակնկալիքները շատ մեծ էին։ Սկզբում ամեն ինչ հենց այդպես էր դասավորվում. 9 թիմերից հինգը հավակնում էին Հայաստանի չեմպիոնի կոչմանը, առանց բացառության բոլոր հանդիպումներն անցնում էին հետաքրքիր պայքարում։ Կարծում եմ՝ այս առաջնությունը կարող էր դառնալ ամենահետաքրքիրը Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Բայց հետո սկսեցին տարօրինակ բաներ կատարվել՝ գործի դրվեցին մութ սխեմաներ, առաջնությունն ու գավաթը ուղեկցվեցին մեծ սկանդալներով, որոնցից անմասն չմնացին մրցանակի համար պայքարող ակումբներից շատերը։ «Բանանցը» հրաժարվեց խաղալ գավաթի կիսաեզրափակիչում, իսկ «Փյունիկը» եւ մյուս ակումբները դիմեցին մրցավարական կոմիտե՝ բողոքելով ոչ պատշաճ եւ կողմնակալ մրցավարության դեմ։ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը սկանդալով ավարտվեց։ Հաղթողը որոշվեց ոչ թե սպորտային սկզբունքներով, այլ կոպտագույն եւ, մեր կարծիքով, մրցավարների կանխամտածված սխալների արդյունքում։ Կրկնվեց 2008—ի պատմությունը, երբ չեմպիոնը նույնպես որոշվել էր ոչ թե խաղադաշտում, այլ անդրկուլիսյան ինտրիգների եւ մրցավարական անօրինականության արդյունքում։ 11 տարվա ընթացքում շատ քիչ բան է փոխվել։ Ամենայն հավանականությամբ՝ նույն գործող դեմքերն են, ինչը կոնկրետ ինձ մոտ մեծ հիասթափություն է առաջացրել։ Ֆեդերացիայի նախագահի փոխվելուց հետո մենք անկեղծորեն հավատում էինք դրական փոփոխություններին, բայց, երեւի, միամտություն էր կարծել, որ փոխելով միայն ղեկավարությանը ու նույնը թողնելով ամբողջ միջին շերտը՝ կարելի է հասնել էական արդյունքների»,–նշել է Սողոմոնյանը։
Անդրադառնալով ենթադրաբար «Արարատ Արմենիայի» մասնակցությանը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին (հարց ու պատասխանում այդ թիմի անունն այդպես էլ չի նշվում)՝ «Փյունիկի» նախագահը մատնանշում է, որ դա նույնպես ուղեկցվում է օրենքի խախտմամբ։ «Այդ հարցն ավելի լավ է տալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը. եվրոգավաթներին մասնակցության լիցենզիա տալը նրանց իրավասությունն է։ Ինձ համար զարհուրելի է տեսնել, թե ինչպես է Ռուսաստանի առաջնությունից Հայաստանի առաջնություն պաշտոնապես տեղափոխված ակումբը լիցենզիա ստացել, ներկայացնելով փաստաթղթեր, որ արդեն 3 տարի անընդմեջ ելույթ է ունենում Հայաստանում։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ֆուտբոլում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունենում։ Կեղծ թղթերը նախկինի պես օրենքներից ուժեղ են»,–ասել է նա։
Այնուհանդերձ, հաջորդիվ արձանագրելով երկրում ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված որոշ քայլեր՝ Ա. Սողոմոնյանը նշում է, որ դա, միեւնույն է, բավարար չէ իրավիճակն արմատապես փոխելու համար։ «Կարծում եմ, կան ակնհայտ սխալներ, որոնք շտապ լուծում են պահանջում, քանի որ դրանց արդյունքում ոտնահարվում են արդար պայքարի սկզբունքները եւ խաթարվում ֆուտբոլի զարգացումը։ Առաջին հերթին դա վերաբերում է մրցավարական եւ կարգապահական կոմիտեներին, որոնք ոչ միայն չկարողացան ապահովել առաջնության անցկացման թափանցիկությունն ու օբյեկտիվությունը, այլեւ դարձան ձախողման հիմնական մեղավորները։ Հուսով եմ, այդ կոմիտեները ամբողջությամբ կնորացվեն, հակառակ դեպքում պատմությունը կկրկնվի, ինչը կարող է ունենալ ավելի կործանարար հետեւանքներ։ Մեր կարծիքով՝ իրավասության մակարդակը շատ ցածր է, իսկ ամենազարմանալին այն է, որ որեւէ բան փոխելու ցանկություն չկա։ Անթույլատրելի է, որ այդ կոմիտեները շարունակեն ղեկավարել նույն մարդիկ։ Ակումբների եւ ներդրողների վստահությունը շահելու համար անհրաժեշտ են որոշումներ կայացնելու անաչառ եւ օբյեկտիվ մոտեցումներ։ Այսօր ֆեդերացիայի հիմնական կոմիտեներից մեկի ղեկավարը ֆուտբոլային ակումբի սեփականատեր է, ինչն անհամատեղելի է օբյեկտիվության սկզբունքների հետ։ Նման բանի անհնար է հանդիպել եվրոպական որեւէ առաջնությունում։ Լիովին աջակցում եմ ՀՖՖ գործադիր կոմիտեում ակումբների ներկայացված լինելուն, բայց ակումբների ներկայացուցիչների մասնակցությունը ֆեդերացիայի գործնական աշխատանքին կամ նրանց կողմից կարեւորագույն կոմիտեների ղեկավարումը անթույլատրելի է, քանզի հանգեցնում է շահերի լուրջ բախման»,– ներկայացնում է բանախոսը։
Ա. Սողոմոնյանի խոստովանությամբ՝ վերջին մրցաշրջանից հետո ինքն այնքան է հիասթափված, որ նույնիսկ ստիպված է սառեցնել «Փյունիկին» եւ, ընդհանրապես, հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված մի քանի ծրագրեր։ Սակայն, նշում է, որ կան եւ դրական միտումներ, ուստի ցանկացած պարագայում մտադիր է ներդրումներ անել Երեւանում եւ մարզերում ֆուտբոլային ակադեմիաների զարգացման համար։
Հ. Գ. Հուսով ենք, ՀՖՖ—ն չի ուշացնի արձագանքը ակումբի ղեկավարի մատնանշած փաստերի վերաբերյալ։ Նաեւ հուսով ենք, որ «Փյունիկի» մամուլի ծառայությունը հետայսու ավելի պատասխանատվությամբ կմոտենա իր գործառույթներին եւ նյութերը կշարադրի մաքուր հայերենով ու առանց լեզվական սխալների։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

07-06-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO