Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կենսական նշանակության 450 կմ ճանապարհ կվերանորոգվի

Ծրագիրը երկարաձգվում է մինչեւ 2021թ. վերջ

Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում կար մեկը, որ վերաբերում էր մեր երկրի համար կենսական նշանակության ճանապարհային ցանցին։ Հավանության արժանացավ այդ ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխության ստորագրման առաջարկը։ Ֆինանսների նախարարը պետք է կազմակերպի միջազգային պայմանագրի ստորագրումը։ Ընդհանուր հարցը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գործառույթում է։
Ու քանի որ խոսքը ճանապարհային ցանցի մասին է, մեզ հետաքրքիր էր Հակոբ Արշակյանի կարծիքը, ով կառավարության կառուցվածքային փոփոխություններից առաջ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն էր (այժմ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը)։
Նա «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխության» նախագծի մասին եզրակացություն էր տվել, որտեղ նշել էր, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ցանցի բարելավման ծրագրի 2—րդ լրացուցիչ ֆինանսավորման համար վարկի ներգրավմամբ։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը սկսվել է 2015թ.։ Այդ ժամանակից մինչեւ 2019թ. մարտ ամիսը վերականգնվել են շուրջ 102 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ։ 2019թ. հայտարարվել է ծրագրի 3—րդ տարվա վերականգնման ենթակա ճանապարհների շինարարության մրցույթը։
Հակոբ Արշակյանի եզրակացության համաձայն, նոր ծրագիրը հետապնդելու է նույն նպատակը, ինչ գործողը, սակայն կատարվում են որոշ փոփոխություններ ու լրացումներ։ Օրինակ՝ ծրագիրը կշարունակի պահպանել ներկայիս երկու բաղադրիչները, սակայն կընդլայնվի՝ ներառելով 3—րդ՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման բաղադրիչը։
Ծրագրի փակման ժամկետն էլ կփոխվի՝ 2019թ. դեկտեմբերի 30—ից կերկարաձգվի մինչեւ 2021թ. դեկտեմբերի 30—ը։ Վերականգնվող ճանապարհների ընդհանուր երկարությունը նախատեսվել է 450 կմ։
Նաեւ որոշակի փոփոխություններ են եղել ճանապարհային երթեւեկության անվտանգության ծրագրի իրականացում բաժնում՝ ներառելով ճանապարհային ոստիկանության անձնակազմի համար ճանապարհային անվտանգության կառավարման մասով տեխնիկական աջակցության եւ վերապատրաստման ծրագրերի տրամադրման հանձնառությունը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսել է լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխությամբ պայմանավորված՝ Հայաստանի վրա դրվող ֆինանսական պարտավորությունների մասին։ Ըստ այդմ, «Հայաստանի համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ պարտավորության վճարների գծով՝ վարկի չմասհանված գումարի տարեկան 0.25 տոկոս դրույքաչափով»։
ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի եզրակացությունից էլ տեղեկանում ենք, որ ԱԳՆ—ն դեմ չէ այդ փոփոխությանը, քանզի ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով է։
Ծրագրով նախատեսվել էր Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով վարկ՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու համար։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO