Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սեւանից կարող է բաց թողնվել 170 մլն խմ ջուր

Սակայն դա չի նշանակում, որ խնայողության հնարավորությունը կանտեսվի

Սեւանա լճից 2019թ. ջրառը 170 մլն խմ կկազմի։ Երեկ այս մասին որոշվեց կառավարության նիստում։ Միաժամանակ ջրային կոմիտեի նախագահին թույլատրվեց՝ եղանակային պայմաններից կախված՝ լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակի շրջանակներում ծավալային ու ժամկետային փոփոխություններ անել։ Կոմիտեի նախագահին թույլատրվեց նաեւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15—ին եւ 30—ին բաց թողնել 1 ժամով նախազգուշական ելք՝ 2.0 խմ/վրկ եւ 2 ժամով հիմնական ելք՝ 5.0 խմ/վրկ, ընդամենը տարեկան՝ 0.65 մլն խմ։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ջրառի անհրաժեշտությունը պայմանավորեց ոռոգման ջրառաջարկի պակասուրդը մասնակի մեղմելու հանգամանքով։
Իրավիճակը սա է. Սեւան— Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2019թ. ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 32 հազ. հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 508 մլն խմ։
Հարց է ծագում՝ արդյո՞ք այս ամենը Սեւանի հաշվին է լինելու։ Ոչ։ Պարզվում է՝ նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 195 մլն խմ, Ազատի ջրամբարից շուրջ 60 մլն խմ, Ապարանի ջրամբարից շուրջ 35 մլն խմ ջրաքանակներով՝ օգտվելով ԱԻՆ հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության՝ գետերի 2019թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումից։ Պահանջարկի եւ վերոնշյալ ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 168 մլն խմ։ Հաշվի առնելով նաեւ Մարտունու տարածաշրջանում Սեւանա լճից ջրառ իրականացնող պոմպակայանների շահագործման անհրաժեշտությունը, նախատեսվեց մինչեւ 170 մլն խմ ծավալը (Արմավիրի, Արարատի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի հողերի ոռոգման ջրապահովության պակասը մեղմելու համար)։
Ի դեպ, ըստ Ս. Պապիկյանի, պակասուրդի մնացած շուրջ 50 մլն խմ—ն էլ նախատեսվում է մեղմել Մխչյանի եւ Ռանչպար—Արեւշատ պոմպակայանների առավելագույն հզորության գործարկմամբ։
Համապատկերում կարեւոր է տեղեկացնել, որ այս տարի մեր ջրամբարները բավարար չափով լցված են։ «Այս տարի թեեւ ձյունասակավ տարի էր, այնուամենայնիվ գարնան ընթացքում մեր ջրամբարները բավարար չափով լցվածություն ունեն, բայց նաեւ ոռոգման համակարգը այնպիսին է, որ վերոնշյալ չորս մարզերի որոշ հատվածներ ջրելու համար առայժմ, քանի դեռ նոր ջրամբարներ չեն կառուցվել, Սեւանից 170 մլն խմ ջուր բաց թողնելը կենսական անհրաժեշտություն է գյուղատնտեսության համար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ 170 մլն—ն չօգտագործվի, ավելին, առիթ չլինի հավելյալ ջրապահանջարկի, որը գրեթե ամեն տարի ունեցել ենք»,–նկատեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։
Վարչապետն էլ արձագանքեց, որ այս տարի մենք ոռոգման սեզոնը լավ տրամադրությամբ սկսեցինք, քանի որ նախորդ տարվա համեմատ, ըստ էության, մեր բոլոր ջրամբարները լցված էին, եւ «այդ պրոցեսները շարունակվում են»։ «Նախ արձանագրենք, որ որոշում է կայացվում այն չափաքանակի վերաբերյալ, որը օրենքով նախատեսված է,–շարունակեց վարչապետը,–եւ մենք, այո՛, պետք է ամեն ինչ անենք, որ Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չլինի։ Դրա համար նախադրյալներ կան, բայց ամբողջ խնդիրը այն է, որ եղանակային պայմանները, ցավոք, մի փոքր ավելի անկանխատեսելի են դառնում՝ կարող է նախատեսվածից մի փոքր շոգ լինել, եւ մենք պետք է ճկուն լինենք, որպեսզի այս իրավիճակներին արձագանքենք»։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են 140 մլն խմ ջրառ անել, քանզի ջրամբարների լցվածությունը 60 մլն խմ—ով ավելի է, սակայն առաջարկը չի ընդունվել։ Մինչդեռ կարելի էր ընդունել՝ հետո ավելացնելու պայմանով։ Ցոլակյանը նշեց նաեւ, որ «հիմա ջրամբարների լցվելու պրոցեսը կարելի է ասել՝ կանգնել է եւ պակասելու տենդենց կա, գոլորշացման հետ կապված խնդիրներ կան»։
Վարչապետն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հակագոլորշիացնող տեխնոլոգիաներ կան, որոնք պետք է կիրառել փոքր ջրամբարներում, քանզի յուրաքանչյուր խմ—ն շատ կարեւոր է մեզ համար։
Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ է մերժվել Ցոլակյանի առաջարկը՝ 170—ի փոխարեն 140 մլն խմ ջրառի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, որ, ճիշտ է, ջրապահանջարկի հայտը կազմում է 170 միլիոն խմ, բայց բացթողումը միանգամից չի լինելու, այլ չափաբաժիններով եւ ամբողջովին վերահսկողության ներքո։
«Դա շատ անհրաժեշտ է, որ «ռելաքս» վիճակ չլինի, պետք է խնայողաբար օգտագործել»,—հնչեց վարչապետի արձագանքը։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ եզրափակեց, որ խնդիրը խորքային է՝ հավելելով, որ այս տարի եւս հանձնաժողով կստեղծվի, որը կվերահսկի Սեւանից թողնված ջրի հետագիծը՝ հենց ամենասկզբից։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-06-2019





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO