Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Այս տարի առաջին անգամ Մարմարիկի ջրամբարը լիովին լցվել է

55 մ բարձրությամբ պատվար, 24 միլիոն խմ ընդհանուր ծավալ եւ 23 միլիոն խմ օգտակար ծավալ ունեցող Մարմարիկի ջրամբարն այս տարի առաջին անգամ ամբողջովին լցվել է։
Սա կարեւոր փաստ է այն պարզ հանգամանքով պայմանավորված, որ Մարմարիկի ջրամբարն իր նշանակությամբ՝ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով դասվում է պետական նշանակության օբյեկտների ցանկում (ջրամբարի վերականգնմանն օժանդակել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Պատվարների անվտանգության ծրագիրը»)։
Փաստի կարեւորության համար մեկ այլ հանգամանք էլ ընդգծենք. խորհրդային Հայաստանում առաջին իսկ շահագործումից հետո վթարված կառույցը մեկ էլ գործեց անկախ Հայաստանում։ 1975թ. շահագործման հանձնելուց հետո, առաջին ջրալցման ժամանակ, դեռեւս ամբողջ ծավալով չլցված, ջրամբարը վթարվեց. պատվարի ներքին շեպը, ապա եւ մոտ 500 հազար խմ բնահող սահեցին դեպի ստորին բիեֆը։ Այստեղ էլ ավարտվեց ջրամբարի պատմության խորհրդային շրջանը։ Իսկ անկախ Հայաստանում տնտեսության վերականգնման հրամայականով, օրակարգ մտավ նաեւ Մարմարիկի ջրամբարի վերականգնման հարցը։ Պատվարների անվտանգության ծրագրի (2000—2009 թթ.) շրջանակում 2003—2004 թթ. իրականացված հետազոտություններն ի հայտ բերեցին, որ ջրամբարը պոտենցիալ վտանգի աղբյուր է ներկայացնում պատվարի ստորին հոսանքներում ապրող մոտ 142. 000 մարդկանց համար (տվյալը ջրային կոմիտեինն է)։ Ջրամբարի կառուցվածքներից ամենավտանգավորը շինարարական թունելն էր։ Այն գործում էր մոտ 35 տարի, թեեւ նախագծված էր որպես ժամանակավոր աշխատող կառուցվածք՝ 5—6 տարվա ծառայության ժամկետով։ Շինարարական թունելի ներսում ցանկացած փլուզման դեպքում ջուրը կկուտակվեր ջրամբարում եւ կթափվեր պատվարի վրայով՝ առաջացնելով վերջինիս լվացումը։ Մարմարիկի պատվարի վերականգնման պատճառներից առաջնայինը անվտանգության նկատառումներն էին։
Ինչեւէ, նախագծային աշխատանքները 2005թ. սկսվեցին, շինարարությունը՝ 2006թ.։ Պատվարը վերականգնվեց 2011թ.։ Մարմարիկի ջրամբարի առաջին ջրալցումը սկսվել է 2013թ. մարտին։ Թունելի ամրացման ու թունելում նոր ճնշումային ջրթող խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն ավարտվել են 2014թ., եւ ջրամբարի ջրալցումը վերսկսվել է 2014թ. մարտին։
Հիմա՝ փորձենք բացատրել, թե ինչ է նշանակում՝ այս տարի առաջին անգամ ջրամբարն ամբողջովին լցվել է։
Ըստ ջրային կոմիտեի՝ համաձայն առաջին ջրալցման գործընթացի նախագծի՝ ջրամբարն ամբողջ ծավալով պետք է լցվեր 4 տարում՝ 4 փուլով։ Ջրամբարում կուտակվող ջրի յուրաքանչյուր փուլի համար սահմանված ջրի հորիզոնին հասցնելուց հետո կուտակված ջուրը չպետք է օգտագործվեր, այն պետք է պահվեր ջրի անփոփոխ հորիզոնով որոշակի ժամանակ, որից հետո իրականացվեր հաջորդ փուլը, ինչը եւ տարեցտարի արվել է։ Ջրամբարի վերականգնումից հետո Մարմարիկի ջրամբարում 2013—2018թթ. առավելագույն կուտակված ջրի ծավալները եղել են. 2013թ. մայիսի 31—ին՝ 10.45 մլն խմ, 2014թ. հունիսի 27—ին՝ 17.28 մլն խմ, 2015թ. հուլիսի 4—ին՝ 21.26 մլն խմ, 2016թ. մայիսի 31—ին՝ 19.97 մլն խմ, 2017թ. հունիսի 23—24—ին՝ 21.69 մլն խմ եւ 2018թ. հունիսի 6—ին՝ 10.808 մլն խմ։
Եվ վերջապես՝ 2019թ. մայիսի 27—ին ջրամբարն առաջին անգամ լցվել է ամբողջ ծավալով՝ մոտ 24 մլն խմ, եւ սկսել է աշխատել հեղեղային ջրթող կառուցվածքը, որով ջրամբար մուտք գործող հեղեղային ջրերն անվնաս ու ապահով տեղափոխվել են ներքին բիեֆ՝ գետահուն։
Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ Սեւանա լճից ջրի բացթողումները տարեկան 23 միլիոն խմ—ով նվազել են (Մարմարիկի ջրամբարի տնտեսական այլ օգուտների մասին առիթով կխոսենք)։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-06-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO