Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԱՇԽԱՐՀ


Սուդանում զարգացումները խորանալու միտում ունեն

Հունիսի 3-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում ցուցարարների վրա հարձակվելու հետեւանքով հայտարարվել է նախ 35, ապա 60 զոհի մասին։ Իսկ հունիսի 5-ին Խարթումում եւս 40 դիակ դուրս է բերվել Նեղոսից։ Ինչպես հայտնում է Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեն, դիակները կառավարությանը կից «արագ արձագանքման ուժերը» տարել են անհայտ ուղղությամբ։ Այս ուժերը իրենց դաժանությամբ հայտնի են դարձել դեռեւս 2003թ. Դարֆուրի դեմ բախումների ընթացքում։ Ի դեպ, հունիսի 3—ի դեպքերի համար էլ խարթումցիները հենց այս ուժին են մեղադրում։ Ըստ միջազգային ԶԼՄ–ների՝ հունիսի 5—ին եւս մեկ մարդ իշխող զինվորական խորհրդի ուժերի գնդակի թիրախն է դարձել։ Եվ այսպիսով, ընդհանուր առմամբ, զոհվել է 101 մարդ, սակայն, ըստ հիշյալ կոմիտեի, զոհերի թիվն ավելի շատ է, ինչը հետո կպարզվի։ Իրավիճակը Սուդանում մնում է լարված ու բարդ։ Մայրաքաղաքի, ինչպես նաեւ 1—2 այլ քաղաքների փողոցներում ու հրապարակներում տեղակայվել են «արագ արձագանքման ուժերը»։ Զինվորական իշխանությունները չեղյալ են համարել ընդդիմության հետ ձեռք բերված բոլոր համաձայնությունները, հայտարարելով, որ 9 ամիս հետո երկրում անց են կացնելու ընտրություններ եւ իշխանությունը հանձնելու են ժողովրդի ընտրյալներին, ինչին դեմ են ցուցարարները, որոնք իշխանություններին անվստահելի են համարում եւ մտադիր են շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Այլ կերպ ասած՝ ինչպես դեռեւս ապրիլի 13—ին նշել էր «ՀՀ»—ն, Սուդանը գործնականում վերածվում է Միջին Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում հյուծիչ բախումների նոր օջախի։ Տեղի ունեցածը դատապարտվել եւ արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատություններին։ Հունիսի 4—ին ԱՄՆ—ն, Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան, դատապարտելով Խարթումի արյունալի դեպքերը, դեմ արտահայտվելով վաղաժամ ընտրություններին, զինվորական իշխանությանը կոչ են արել իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարությանը եւ հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նույն օրը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի պահանջով ՄԱԿ—ի անվտանգության խորհուրդը Սուդանի հարցով արտահերթ նիստ է գումարել։ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պահանջել է իրականացնել անկախ հետաքննություն։
Հիշեցնենք, որ բանակի գլխավոր տեսուչ, գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ Բուրհանին ընդդիմության հետ բանակցություններ սկսեց, ինչի արդյունքում կողմերը համաձայնության էին եկել 3—ամյա անցման շրջանի վերաբերյալ։ Սակայն, ինչպես նշվեց, Ալ Ֆուրհանին չեղյալ է հայտարարել համաձայնությունը, նշելով, որ ընտրությունները տեղի են ունենալու 9 ամիս հետո։ Միաժամանակ նշել է, թե հունիսի 3—ի գործողությունները ուղղված էին «Հանցագործներին ու խնդիրներ հարուցողներին», ինչի նպատակը քաղաքացիներին պաշտպանելն էր։ Իսկ հունիսի 5—ին Ալ Բոհրանին հանդես գալով հայտարարությամբ, պատրաստակամություն է հայտնել առանց որեւէ նախապայմանի բանակցություններ վարել ընդդիմության հետ։ Զինվորական իշխանության առաջարկներին կտրականապես դեմ են հանդես եկել ընդդիմադիր բոլոր ուժերը, S.P.I.—ի ղեկավարությունը կոչ է արել շարունակել քաղաքացիական անհնազանդությունը մինչեւ դավաճան զինվորական խորհրդի կործանումը։ Միաժամանակ պահանջել է, որ միջազգային անկախ հանձնաժողով հետաքննություն անցկացնի, նրա խոսքերով, ջարդերի վերաբերյալ։ Նման պահանջով է հանդես եկել նաեւ «Ազատություն ու փոփոխություն» դաշինքի առաջնորդ Աբբաս Մադանին։
Հաշվի առնելով զինվորական իշխանության ու ընդդիմության վերոհիշյալ դիրքորոշումները, ինչպես նաեւ արտաքին ուժերի շահերի հնարավոր բախումը, բացառված չէ, որ զարգացումները Լիբիայի ու Սիրիայի օրինակով կկրկնվեն այս երկրում։ Ահավասիկ, ինչպես նշում է «Radiofarda» ամերիկյան կայքը, ՄԱԿ—ի անվտանգության խորհրդում զինվորական իշխանությանը դատապարտելու հայտարարության դեմ հանդես են եկել Ռուսաստանն ու Չինաստանը։ Հավելենք նաեւ, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները Սուդանում զինվորական իշխանություն հաստատվելուց հետո հայտարարեցին, որ հովանավորում են այդ իշխանությանը։
Ապա ապրիլի 20—ին հայտնեցին, որ համատեղությամբ 3 միլիարդ դոլար աջակցություն են տրամադրել Խարթումին, ինչը ոչ միայն նպաստել է սուդանյան ֆունտի սրընթաց արժեզրկումը կասեցնելուն, այլեւ գնաճ է արձանագրվել՝ եթե մեկ դոլարն արժեր 47,5 ֆունտ, ապա դարձավ 45։ Վերլուծաբանների կարծիքով Էր Ռիյադի քայլը սուդանցի գեներալների հետ հարաբերությունները Եգիպտոսի օրինակով սերտացնելն է։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

08-06-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO