Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Երանի նրան, ով կասի՝ «Ռուբենն իմ ընկերն էր»

ՀԳՄ-ում նշվեց գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի 80-ամյակը

Գրական ընտանիքում երեկ նշում էին գրող, արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 80-ամյակը։ Միջոցառումը կայացավ Հայաստանի գրողների միության դահլիճում, որտեղ ներկա էին գրողի հարազատները, մտերիմներն ու գրչակից ընկերները։ Հովսեփյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ այն մարդն էր, որին եթե ծանոթ էիր, կարդացել էիր գրվածքը, անպայմանորեն մի ծանր քարի պես նստվածք կթողներ քո հոգում։
«Շուրջ 50 տարի գրական միջավայրում իր ստեղծագործություններով, մարդկային կերպարով, ելույթներով, թարգմանություններով հաստատեց իր բարձր գոյության կնիքը»,–նկատում է ՀԳՄ նախագահը։ Ասում է՝ չի եղել որեւէ մեկը, որ լիներ նրա հանդեպ անտարբեր, կամ նրա արձակի մասին խոսեր բացասական երանգով։ Միշտ հարգանք եւ գնահատանք։ «Ռուբեն Հովսեփյան մարդու պակասը ես անձամբ շատ եմ զգում. հղկված, առանց էմոցիաների, առանց ավելորդ արագ եզրահանգումների, չափված, բայց նաեւ զգացմունքային։ Կան տեսակներ, որոնք շուտ ոգեւորվում են, շուտ կոտրվում։ Նա մշտապես առինքնող ռիթմով ապրող մարդ էր։ Հովսեփյանի կերպարի մեջ հավերժությունից մի հզոր կտոր կար՝ լավագույնս արտահայտվեց նրա պատմվածքներում, որոնք ունեն հսկայական խորքեր եւ անվերջ կգրավեն մեր ընթերցողներին, որովհետեւ բազմաշերտ են, անսպասելի՝ ներքին ծալքերում, արտաքին փայլից զուրկ, եւ ամբողջը ապրումներ, ենթագիտակցական շարժեր, եւ որ ամենակարեւորն է՝ պատկերվածին համարժեք հրաշալի հայերեն։ Նա ծնվել է մայիսի 5—ին։ Մայիսին ծնվածների մեջ հողի զգացողությունը, հողից ուժ առնելու կապը զգալի է։ Նրա ինքնության մեջ հողի ծանրություն կար եւ հողի մոգականություն։ Լուսանկարների միջից հաղորդվում է մի անբացատրելի ուժ, որը ազդում է դիտողի վրա։ Հաստատապես Ռուբենը չէր ճգնում ազդելու, ուղղակի իր ներսի ուժն էր թելադրում»,—այսպես գրողին նկարագրեց ՀԳՄ նախագահը։
Այդ մոգականությունը նրա արձակի մեջ կար։ Ասում է, պատմվածքները՝ հողից, ոսկե երակից դուրս եկած հրաշալի կտորներ են՝ հավերժացած հայ գրապատմության մեջ։ Հովսեփյանի արձակում եւ մարդկային բնույթի մեջ, Միլիտոնյանի ձեւակերպմամբ՝ նկատելի էր եռամեծարություն՝ ընտանիք, հայրենիք, մարդկություն։ «Ռուբենը ինչին էլ որ նայեր, «քամում» էր իր ինքնությանը հարազատ գույնը, երանգը, խոսքը։ Հատկապես ուզում եմ շեշտել նրա խոսուն լռությունը։ Շատ քչերին գիտեմ, որ լռությամբ ասեն այն, ինչ հաճախ խոսքով դժվար է ներկայացնել։ Ռուբենն այսօր մեզ հետ է, գրողների միությունում անվերջ զգալու ենք նրա ներկայությունը, քանզի նման անհատները, աշխարհից գնալով, մնում են իրենց մարդկային ազնվական նկարագրով, իրենց գրվածի խորությամբ։ Միշտ ապրող՝ ժողովրդի հետ, մեր կյանքի հետ, մեր անցյալի, ներկայի, ապագայի հետ»,–ասաց Միլիտոնյանը։ Հիշում է Գերմանիա գնալուց առաջ նրա արտաբերած խոսքերը՝ «Ես հիվանդ, երկիրը՝ հիվանդ»։ Այդ փոքր խոսքի մեջ, խոստովանանքի այդ երանգը, ասում է՝ ե՛ւ ցավալի էր, ե՛ւ ամփոփում էր նրա՝ ցավը հաղթահարելու ջանքերը։ «Երբեք չեմ նկատել, ոչ էլ կարդացել եմ, որ լացակումած խոսի իր ցավից, ժողովրդի ցավից։ Բնավ։ Հաճախ մարդիկ հայրենասիրությունը խառնում են ողբերգության կամ ցավը մանրամասն պատմելու հետ։ Ռուբենը մի տողով կարող էր արտահայտել այդ ամբողջ կուտակումը։ Նրա հավատը շատ հզոր էր»,—նշեց ՀԳՄ նախագաը՝ ընդգծելով՝ Ռուբեն Հովսեփյանը անցյալ դարի 60—ականների սերնդի լավագույն արձակագիրներից էր։ Նա է թարգմանել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», «Նահապետի աշունը». «Այս ստեղծագործությունները ասես բնագրից թարգմանած լինեն։ Կարեւորը այստեղ համոզիչ հայերենն է՝ հզոր, հրաշալի, ոսկեղենիկ հայերենը։ Նա լինելով «Նորք» ամսագրի խմբագիր, գրողների միության քարտուղար, մշտապես սեր եւ կամք է դրել իր աշխատանքում։ Խուսափեց նշել իր 75—ամյակը, այժմ չի կարող թույլ չտալ նշելու 80—ամյակը։ Արժանին մատուցենք մեր տաղանդավոր գրչեղբորը»։
Արձակագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը նկատում է՝ զուսպ էր, քչախոս, ավելի շատ ինքն իր մեջ, քանի իրենից դուրս։ Ասում է՝ երանի բոլոր նրանց, ովքեր կարող են ասել՝ «Ռուբենն իմ ընկերն էր», ընկերն է ոչ միայն իբրեւ հաճախակի միմյանց հետ հաց կիսող, զրուցող կամ երկուստեք լռող, այլ ընկերն է իբրեւ գրական ներկություն, իբրեւ կինեմատոգրաֆիական ներկայություն։ «Որովհետեւ դա նույնպես Ռուբենի ամբողջ կյանքում ունեցավ ծանրակշիռ ու լուրջ նշանակություն։ Նա այն գրողներից էր, ում նկատեց կինոն եւ ում կարիքը կինոն զգաց։ Իր «Հնձանը» հեղինակային կինոհասկացություններից մեկն է մեր կինոարվեստում, որտեղ գրողը համահավասար հեղինակ է։ 1970—ական թվականների հայ կինոժառանգության մեջ դա ամենամաքուր, իր ձեւի մեջ հավաք եւ ամենահուզական ֆիլմերից մեկն է»,—ասաց կինոգետը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO