Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ամեն բառը՝ մի աշխարհ

Լուսանցքում չի մնա թումանյանական եւ ոչ մի տող

Լույս է տեսել Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական 10-հատորյակի վերախմբագրված վերահրատարակության երրորդ հատորը։ Շնորհանդեսը տեղի կունենա այսօր, բանաստեղծի երեւանյան թանգարանում։ Հատորյակների վերահրատարակությունն իրականացնում են Թումանյանի թանգարանն ու ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը՝ առաջին հատորն ընդգրկում է Թումանյանի բանաստեղծությունները, երկրորդը՝ բանաստեղծական մանրաքանդակները՝ քառատողերը եւ չափածո ավանդությունները, լեգենդները, բալլադները, թարգմանական բանաստեղծությունները։ Երրորդ հատորում չափածո մեծ կտավի էպիկական ստեղծագործություններն են՝ պոեմները։ «Պոեմների բնագրերը կազմելը առանձնակիորեն դժվար է եղել։ Թումանյանը տեւական ժամանակ է աշխատել եւ էական փոփոխությունների ենթարկել պոեմների բնագրերը։ Ինչպես նշում է Էդ. Ջրբաշյանը, բանաստեղծի պոեմների վերջնական տարբերակները ավելի փոքր են տվյալ ստեղծագործության նախորդ տարբերակներից։ Այսինքն՝ տարբերակից տարբերակ բանաստեղծը ոչ թե ընդլայնել է տվյալ ստեղծագործությունը նոր տողերով, բնորոշումներով եւ սյուժետային դրվագներով, այլ հակառակը՝ ընթացել է ստեղծագործական ընդհանրացման եւ բյուրեղացման ճանապարհով»,–մանրամասնեց գրականագետը։ Նրա խոսքով՝ երկերի լիակատար ժողովածուի երրորդ հատորի նախորդ հրատարակության մեջ տպագրվել են ոչ միայն բոլոր ստեղծագործությունների նախնական տարբերակները, այլեւ այնպես է արվել, որ ուղղումների եւ մշակումների ստեղծագործական ընթացքը հստակ երեւա, եւ մեծ բանաստեղծի որեւէ տողը հանկարծ դուրս չմնա տարընթերցվածների եւ տարբերակների բաժնից։ Նույն ճանապարհով են գնացել նաեւ վերահրատարակված այս նոր հատորի հրատարակիչները՝ նախորդ հրատարակությանը ավելացնելով Թումանյանի պոեմների նորահայտ նշխարները. «Շնորհիվ համակարգչային շարվածքի, ձեւավորման եւ կատարված մի շարք փոփոխությունների՝ առավել հստակ է ներկայացված բանաստեղծական մշակումների հիշյալ ընթացքը։ Նման աշխատանքի բնագրային տարբերակների եւ տարընթերցվածների միջոցով մեկ անգամ եւս հավաստվում են Թումանյանի այն խոսքերը, թե ամեն բառը մեկ աշխարհ է, եւ ընթերցողը տեսնում է այդ աշխարհի ներքին զարգացումը տարբերակից տարբերակ»։
Ինչպես նախորդ երկու հատորներում, այս հատորում եւս հիմնական բնագիրը գրեթե անփոփոխ է թողնված, մի շարք հավելումներ են կատարվել տարընթերցվածների բաժնում։ Ավելի մեծ ծավալի փոփոխություններ են կատարվել ծանոթագրությունների բաժնում, որոնք սկսվում են Էդվարդ Ջրբաշյանի ներածականով։ Գրականագիտական արդի ըմբռնումների տեսանկյունից նայելիս, Դեւրիկյանն ասաց, որ ծանոթագրություններում ավելացվել են մի շարք վերլուծություններ, որոնք հիմնականում վերաբերում են Թումանյանի ստեղծագործական մեթոդին եւ աշխարհայացքին։ Նոր եւ էական հավելումներ են կատարվել տարբեր ստեղծագործությունների տողերի ծանոթագրություններում։ Ըստ նրա, նախորդ հրատարակության մեջ եթե ամբողջական ընդգրկմամբ ներկայացվում էր յուրաքանչյուր պոեմը եւ վերջինիս ստեղծագործական զարգացման ընթացքը գրության եւ հրատարակությունների ժամանակագրությամբ, ապա ներկա հատորում արված այդ աշխատանքի կողքին շեշտը դրվել է Թումանյանի երկերում առկա ժողովրդական հավատալիքների, սովորույթների եւ կենցաղի վերհանման վրա՝ տեքստաբանական քննությամբ ցույց տալով տարբեր տողերի, հատվածների եւ սյուժեների կապը նրանց համար գրական նախօրինակ ծառայած ժողովրդական ստեղծագործությունների, միջնադարյան ավանդությունների, թափառական սյուժեների եւ գրական այլ ստեղծագործությունների հետ։
«Այսօր արդեն բնագրային—տողային վերլուծությամբ պետք է ցույց տրվի Թումանյանի ստեղծագործությունների կապը իր օգտագործած նախօրինակների հետ, մշակման այն սկզբունքները, որոնք երկրորդ կյանք ու ժողովրդայնություն են հաղորդել գրական այդ նախօրինակներին։ Անցնող տասնամյակների ընթացքում Թումանյանի գրական ժառանգությունը, կյանքը եւ գործունեությունը ենթարկվել են համակողմանի քննության, վեր են հանվել մեծ գրողի ստեղծագործությունների ժողովրդական անանց հմայքի ակունքները, խորը հումանիզմը, եւ այն դիտարկվել է հայ եւ համաշխարհային գրականության համատեքստում։ Այս գործում առանձնակիորեն մեծ է Էդվարդ Ջրբաշյանի ավանդը»,–նշեց գրականագետը։ Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունն առավել համակողմանի եւ խորը ըմբռնելու համար, ասում է, անհրաժեշտ է շարժվել «տողային» վերլուծության ճանապարհով, այսինքն՝ ամբողջական ուսումնասիրությունների կողքին պետք է խորը վերլուծվեն տողերը, սյուժետային ընթացքն եւ առանձին դրվագները։ Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի վերախմբագրված վերահրատարակության արդեն տպագրված եւ տպագրվելիք հատորները, Դեւրիկյանի խոսքով, ցույց են տալիս, թե հայ դասականների երկերի հրատարակության ժամանակ ինչպես պետք է զուգակցվեն տեսական ուսումնասիրությունները եւ բնագրային աշխատանքը։ «Ինչպես ժամանակին նշել է Էդ. Ջրբաշյանը, Թումանյանի պոեմները միասին կազմում են մի յուրահատուկ բանաստեղծական էպոս։ Այն հարազատ վերարտադրությունն է 19—րդ դարավերջի եւ 20—րդ դարասկզբի հայ կյանքի եւ ազգային ազատագրական իղձերի։ Այս հատորում տեղ են գտել հավաքական այս էպոսի հայ ժողովրդի կյանքը, հայ բնաշխարհի անխաթար գեղեցկությունը եւ նրա կենդանի հառաչանքը ներկայացնող «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Հառաչանք», «Անուշ» եւ մի շարք այլ ստեղծագործություններ։ Մինչեւ տարեվերջ լույս տեսնելիք չորրորդ հատորում «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Հին կռիվը» եւ «Հազարան բլբուլը» արդեն ներկայացնում են հայ ստեղծագործ ոգու թռիչքը եւ մեր ժողովրդի անմար երզանքների ու տենչանքների աշխարհը»,–մանրամասնեց գրականագետը։ Չորրորդ հատորում տեղ կգտնեն նաեւ Թումանյանի թարգմանական պոեմները, որով կամբողջացվի Ամենայն հայոց բանաստեղծի բանաստեղծական ժառանգության հրատարակումը։ Հաջորդ հատորները կներկայացնեն արձակ ստեղծագործությունները, գրական, հասարակական—քաղաքական հոդվածները եւ նամակները։
Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շնորհանդեսին միաժամանակ կներկայացվի նաեւ երկրորդ հատորը, որը լույս էր տեսել դեռեւս տարեվերջին։ Բանաստեղծի հոբելյանական 150—ամյակի շրջանակներում իրականացվելիք հատորների վերահրատարակությունը թանգարանի տնօրենի պաշտոնակատարը կարեւոր եւ ֆունդամենտալ աշխատանք է համարում։ Հոբելյանական տարվա սպասված միջոցառումներից է նաեւ աշնանը կայանալիք միջազգային հեքիաթագիտական գիտաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ—ի հովանու ներքո։ Խոսելով նոր ակադեմիական 10—հատորյակի վերահրատարակության անհրաժեշտության մասին՝ Եղիազարյանը նշեց, որ նախորդ հրատարակության մեջ հաճախ անճշտություններ են հանդիպել, բանաստեղծի արխիվներից դուրս են բերվել նյութեր, որոնք ներառված չեն եղել հին ակադեմիական հրատարակության մեջ։ «Քանի որ Թումանյանի արխիվներն ամբողջապես մշակված չեն եղել, հետեւաբար ինչ—ինչ նյութեր վրիպել են ուսումնասիրողների աչքից։ Դրանք այժմ տեղ են գտնում նոր ակադեմիական հատորյակներում»,– ասաց Եղիազարյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO