Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստան. իրական առասպել, պատմական իրողություն

Կա Հայաստան։ Կա պատմական Հայաստան։ Կա ժամանակակից Հայաստան։ Կա իրական Հայաստան։ Իհարկե, կա նաեւ Վահան Տերյանի Հայաստանը՝ հոգեւոր, սփյուռքահայի Հայաստանը (Պարսկահայաստան, Թուրքահայաստան, Ռուսահայաստան)։ Իհարկե՝ Անկախ Հայաստան։ Եվ այդ բոլոր Հայաստանները նայում են մեզ աշխարհի բոլոր ծագերից ու օրնիբուն, քուն թե արթուն մեզ հալածում բոլոր այն տեղերից, որտեղ երբեւէ եղել ենք, եւ քշում բոլոր այն հեռաստանները, որտեղ երբեւէ չենք եղել։
Պատմականը հուզվելու չափ խնամված է։ Գուրգուրելի, ինչպես մանկական գլուխ։ Խորենացուց մինչեւ Չամչյան սրբագործված, որտեղ Նոյից Հայկ, Հայկից Հիսուս խոսում են հայերեն։ Այն հարմարեցված է ազգային մեր բոլոր բարդույթներին. պատմությունը կոթող է եւ ոչ գիտակցություն եւ այլեւս խնամքի կարիք չի զգում, ուստի ամենասիրելին է։ Այն մեծ է, հերոսներով, նահատակներով, ճանաչված դավաճաններով առատ։ Եդեմ, որտեղից միմիայն մենք ենք վտարված, սակայն առանց առաջին մեղքի գիտակցության։ Ժամանակակից Հայաստանի բնակչության ավելի քան իննսուն տոկոսը դեռ ապրում է պատմական Հայաստանով։ Դեռ լավ է, որ տասը տոկոսը ապրում է իրական Հայաստանում։ Սովորաբար, պատմականում ապրողները հեթանոսներ են։
Ժամանակակից Հայաստանը պատմականի ոչ օրինական ժառանգորդն է։ Նա մի ճակատամարտ է շահել եւ չգիտի, թե դրանից հետո ինչ են անում։ Բայց որովհետեւ գիտի, թե մեծ պարտություններից հետո ավանդաբար ինչ է անում, շարունակում է ողբալ։ Ողբը մեր դերասանության սահմանն է։ Այն մեր ճարտարապետությունն է, քարացած երաժշտությունը։ Ժամանակակից Հայաստանի պետական լեզուն քաղաքական գործիչների անընդօրինակելի եւ հեռուստաալիքների ու փողոցային երգերի հայերենն է։ Երկրի մայրաքաղաքում բարձրանում են երկու տասնյակ հարկերով շենքեր, որ բնակչությանը բաժանում են աղքատների եւ հարուստների... Հարուստները զազրելի են, աղքատները՝ խորշելի։ Շենքերից ամենացածրը ստվերում է օպերան եւ անիմաստ դարձնում նրա գոյությունը։ Ժամանակակից Հայաստանում այդպես ավելորդ է դառնում ամեն ինչ. իրավական համակարգը՝ ինչի՞ համար, երբ կարելի է գլուխ հանել առանց դրա, մշակույթը՝ ինչի՞ համար, երբ այդքան թատրոններ ու երգիչներ կան, դպրոցը՝ ինչի՞ համար, երբ դասատուներից շատ կրկնուսույցներ կան, գիտությունը՝ ինչի՞ համար, երբ աշխարհում այդքան գիտնականներ կան, գյուղացիությունը, ինչի՞ համար, երբ կարելի է մայրաքաղաքում կով պահել, պրոլետարիատից մնացել են միայն վարորդները, որ երգի իրենց ճաշակով ահաբեկում են ուղեւորներին, եկեղեցին՝ ինչի՞ համար, երբ Աստծուն հայհոյողները շատ ավելի հարգի են, քան Նրան հավատացողները։
Իրական Հայաստանը ոչ ոք չի սիրում։ Նա աղքատ ազգականն է հարուստի։ Նման վաղեմի փայլը կորցրած գեղեցկուհու, որի ներկայությունն այլեւս չի անհանգստացնում, իսկ բացակայությունը արթնացնում է չափազանցված հիշողություններ՝ ամենեւին չամոքելով անցյալը եւ չսփոփելով ներկան։ Պատմական Հայաստանի նկատմամբ ունեցած սերը հակադարձ համեմատական է իրական Հայաստանի նկատմամբ ունեցած սիրուն. որքան սիրում են պատմականը, նույնքան չեն սիրում իրականը։ Այդ սերը ինչ—որ տեղ նման է սփյուռքահայի սիրուն. հեռվից այն հայրենիք է, տեղում՝ վշտի անփարատելի ծով, ուստի հարկ է երթալ՝ մեզ թողնելով իրական Հայաստանը, այսինքն՝ մենակությունը եւ հուսահատությունը։
Ի վերջո, պատմությունը մեջբերման համար է եւ ոչ հաստատման։ Պատմության դասերը չափազանց շատ են, որպեսզի դրանցից մեկը կարողանանք սովորել։ Եվ անհնար է սերտել, որովհետեւ մեր ցանկությամբ մեզ դուրս ենք դրել պատմությունից։ Եվ այդ պատճառով պատմական Հայաստանի հինավուրց գոյությունը սնանկացնում է իրական Հայաստանը։
Սովորաբար, կախված այն բանից, թե ինչ ենք մտածում պատմության մասին, ճշտվում են մեր հնարավորությունների սահմանները։ Երբ պատմությունը օգտագործվում է քարոզչական նպատակներով, այն ընկալվում է որպես սուտ պատմության մասին, քանի որ նպատակը միշտ էլ ժամանակի միջով ճամփորդություն է՝ բոլոր անակնկալներով։
Պարտադիր չէ վերջի մասին պատկերացում ունենալ, որպեսզի այն հնարավոր լինի։ Ազգային պատմությունը «հիվանդանոցի պատմության մեկ մասը կը կազմե», սա արդեն ես չեմ ասում, այլ Հակոբ Պարոնյանը։ Կլինիկական այս վիճակը գրեթե ելք չի թողնում ապաքինման։ Եվ նիհիլիզմը հաղթարշավում է մեր հոգիների եւ մեր մտքերի երաշտացած դաշտերում։ Որքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ այս հողում, գրում էր մեզնից ամենաչհուսահատվողը՝ Թումանյանը, երբ մենակ չէ։
Կուռքերը, որոնցով բռնված է մեր ոգին, լինում են կամ ձեռքբերովի, կամ բնածին։ Ձեռքբերվածները բնակվում են մարդկանց մտքերում կամ փիլիսոփաների կարծիքներից ու ուսմունքներից, կամ ապացույցների կեղծ օրենքներից։ Բնածինները գալիս են բանականության բնույթից, որը ավելի է հակված մոլորության, քան զգացումները։ Իսկապես, մարդիկ որքան էլ ինքնագոհ լինեն, մի բան անկասկած է. առաջին երկու կուռքերը արմատախիլ անելը դժվար է, իսկ վերջինները ամենեւին հնարավոր չէ։ Մնում է միայն մի բան՝ նկատել դրանք, մերկացնել մտքին թշնամի այդ ուժերը, որպեսզի այնպես չլինի, որ հին կուռքերի ոչնչացումը ծնի նոր մոլորություններ…
Կա Հայաստան, որը չափերով այնպիսին է, որ երբ ուզես, կարող ես հետդ վերցնել, ինչպես գրում է բանաստեղծը։
Հայաստան, որի կյանքը տրվում է մեկ անգամ եւ այն էլ ամենաանհարմար պահին։

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

11-06-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO