Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կառավարությունը՝ պայմանավորվածությունների երաշխավոր

Երեւանում անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հայ-իտալական առաջին գործարար համաժողովի բացմանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, մաղթել հաջողություն համաժողովի աշխատանքներին եւ միջոցառման կազմակերպման գործում շեշտել Հայաստանում Իտալիայի դեսպանության եւ անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը։ «Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են եւ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, եւ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է առանց որեւէ բռնության։ Ուզում եմ ասել, որ այս գործում ամենեւին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ որեւէ արտաքին ուժ ներգրավված չլինի Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծման գործում։ Եվ սա վճռական նշանակություն է ունեցել նրանում, որ, ըստ էության, մեր հանրության շրջանում հաջողվել է ձեւավորել կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ժողովրդավարական, օրենքի գերակայությամբ երկիր, որտեղ մարդկանց համար պետք է հնարավորություն լինի զարգացնել, իրացնել իրենց տաղանդը եւ դրանով բարձրացնել երկիրը, հայրենիքը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը կարողացել է Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհները։ «Ինչո՞ւ եմ ասում քաղաքական առումով, որովհետեւ հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաեւ իրենց որոշակի կուտակած ցանցեր, փորձ, կապիտալ ունեն, բայց մյուս կողմից նրանք այլեւս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում, այսինքն՝ շուկայում էքսկլյուզիվ դերակատարում ունենալ։
Բայց ուզում եմ ընդգծել, որ այս ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարեւոր է ընդգծելու համար, թե մենք ինչքան բալանսավորված մոտեցում ենք ցույց տալիս տնտեսական դաշտին եւ տնտեսական գործունեությանը։ Մենք ունենք եւս մեկ բացառիկ իրադարձություն. չնայած նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք»,–ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սեփականությունը, սեփականության իրավունքը երաշխավորված է։
Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ, որ չնայած հսկայական քաղաքական փոփոխություններին՝ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, ֆինանսական շուկան մնաց կայուն, եւ, ըստ էության, Հայաստանը հենց հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում։ «Այս տարվա առաջին եռամսյակում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, ապրիլ ամսին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս։ Թույլ տվեք ասել, որ սա ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է, երբ հեղափոխությունից, քաղաքական այսպիսի մասշտաբային փոփոխություններից հետո երկիրը տնտեսական ցնցումների մեջ չի ընկնում, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում։ Սա նշանակում է, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու բավականին յուրօրինակ եւ հետաքրքիր պայմաններ կան։ Մեր մարտավարությունն է՝ քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, այնպես որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրը գերակայություն է հայտարարել երեք ճյուղ՝ տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ գյուղատնտեսություն։ Վարչապետը նշել է, որ վերջինը նույնպես տրանսֆորմացիայի կարիք ունի եւ պետք է լինի ոչ թե ուղղակի ավանդական գյուղատնտեսություն, այլ այնպիսին, որ լավագույն ավանդույթները, էկոլոգիական բարձր չափանիշները պահպանելով կարողանում է նոր տեխնոլոգիաներ հիմնել, նոր տեխնոլոգիաների վրա հենվել եւ բարձրացնել արդյունավետությունը։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության եւ տնտեսական միջավայրի մասին մեր տելականը հետեւյալն է. մենք ասում ենք, որ պատրաստվում ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար։ Մենք մտադիր ենք Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակություններն իրացնելու, զարգացնելու, հարստանալու եւ հարստացնելու հնարավորություն ունենա։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության համար հենց դա է գերակայությունը։ Մենք վստահ եւ հաստատակամ քայլերով գնում ենք այդ ճանապարհով եւ այսօր կանգնած ենք մի այլ կարեւոր հանգրվանի առաջ, որը կարծում եմ, պետք է ամբողջացնի տնտեսական բարեփոխումների, փոփոխությունների մեր ճանապարհային քարտեզը։ Խոսքը վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, երբ յուրաքանչյուր ներդրող նաեւ դատաիրավական համակարգը կունենա որպես երաշխավարություն, որ իր ներդրումներին, սեփականությանը եւ իր անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
Այս ամենն ասում էի ցույց տալու համար, որ իսկապես դուք Հայաստանի Հանրապետություն գտնվում եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները ձեր, ձեր ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելու համար»,–ասել է վարչապետը։
Անդրադառնալով հայ—իտալական տնտեսական կապերին՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ դրանք ամրանում են։ Վարչապետի խոսքով՝ այդ տնտեսական կապերն ավանդական են, դրանք ունեն ոչ միայն զուտ տնտեսական, այլ նաեւ մարդկային, մշակութային, հումանիտար բաղադրիչ, որովհետեւ մեր ժողովուրդներն իրենց բնավորությամբ, էությամբ, ընկալումներով եւ ավանդույթներով մոտ են միմյանց։ «Մեր ժողովուրդների, երկրների միջեւ կա ավանդական ջերմություն, որը բարենպաստ ֆոն եւ պայմաններ է ստեղծում, որպեսզի մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները զարգանան, որպեսզի Իտալիայից, իտալական գործարար միջավայրից ներդրումներ հոսեն Հայաստանի Հանրապետություն։ Երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում դոմինանտ է եղել խորհրդային ընկալման տնտեսական գործունեությունը, բայց ուզում եմ ասել նաեւ, որ անկախության ընթացքում ձեւավորվել է ժամանակակից ինովացիոն բիզնեսի, գործարարների շերտ։ Այդ մարդիկ, իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը պատրաստել են տնտեսական թռիչքի, եւ կարծում եմ, որ դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները։ Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցել, աջակցել այդ թռիչքին, հարստանալ եւ հարստացնել Հայաստանի Հանրապետությունը։ Բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, ողջունում եմ ձեզ, ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու ձեր մտադրությունները եւ ողջունում եմ պարոն դեսպանի կողմից հայտարարված սկզբունքը, որ այս համաժողովը պետք է միտված լինի կոնկրետ արդյունքներ գրանցելուն։ Հույս ունեմ, որ հայ գործարարները, հայկական ընկերությունները եւ իտալացի գործարարներն ու ընկերությունները կգտնեն միմյանց, կկարողանան կնքել փոխշահավետ պայմանագրեր, համաձայնություններ։ Մի բանում վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամուր կանգնած է այդ համաձայնությունների, պայմանավորվածությունների թիկունքին, եւ մեր խնդիրն է, որ ձեր բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հայ—իտալական բիզնես ֆորումը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների եւ վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին։ Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE—ի (Իտալական առեւտրի գործակալության) տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի եւ միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաեւ ANCE (Իտալիայի շինարարների ազգային ասոցիացիա), OICE (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական—տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) եւ GdP գրուպի Simest—ը։
Հայ—իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների եւ Simest—ի ներկայացուցիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը եւ համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների եւ տրանսպորտի իտալական ընկերությունների համար։ Ֆորումի նպատակներից է նաեւ ICE գործակալության ներքո ստեղծել համացանց իտալական ասոցիացիաների եւ դրանց օտարերկրյա համարժեքների միջեւ։

11-06-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO