Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ԵՐԵՎԱՆ


Չի օրինականացվելու որեւէ ապօրինի շինություն

Երեւանի քաղաքապետարանը վճռական է տրամադրված

Երեւան քաղաքում չեն լինելու ապօրինի հողատարածքների զավթումներ, շինարարություն. քաղաքապետարանը որդեգրած քաղաքականության համաձայն խստորեն հետեւում է այդ գործընթացին։ Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի պետ Արթուր Հովսեփյանը նշեց, որ ամենօրյա հսկողություն են իրականացնում հողազավթումների, մայթերի վրա ապօրինի շինարարության հետ կապված։
«Եթե ի հայտ են գալիս նման դեպքեր, ապա արձագանքը չի ուշանում։ Նախ՝ ուսումնասիրվում է դեպքը, ապօրինի գործողությունների պարագայում կառուցապատողին հորդորում ենք ինքնուրույն քանդել։ Եթե կառուցապատողը դա չի անում, ապա մենք միջոցներ ենք ձեռնարկում, ինչպես դա տեղի ունեցավ Կոմիտաս 15 հասցեում գտնվող կառույցի հետ կապված։ Քաղաքապետարանը մի քանի անգամ զգուշացրել է, սակայն կառուցապատողը ոչինչ չէր անում, մենք էլ ձեռնարկեցինք համապատասխան միջոցներ։ Մեզ համար կարեւոր է մայթերի հարմարավետությունը, որ քաղաքացին հանգիստ տեղաշարժվի»,—ասաց Արթուր Հովսեփյանը։
Վարչության աշխատակիցներն ամենօրյա շրջայցեր են կատարում վարչական բոլոր շրջաններում, ուսումնասիրում են թեժ գծերով ստացված զանգերը, բողոքները։ Դրանք պարտադիր քննության են առնվում եւ վարչության գործառույթների շրջանակներում ձեռնարկված միջոցների մասին յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում վարչության պետին ներկայացվում է կատարված աշխատանքի մասին ամփոփ տեղեկատվություն։
«Շաբաթական ապօրինի շինարարության մինչեւ 7 դեպքի ենք առնչվում։ Դրանք ամենատարբեր բնույթի են. փորձում են կցակառույցներ ունենալ, տարածքը ընդլայնել, մայթերը, հողատարածքները զավթել, նախագծով նախատեսված ծավալից դուրս շինարարություն կազմակերպել։ Ասեմ, որ մայթերի հետ կապված ապօրինի շինարարության դեպքերը քիչ են։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին զերծ մնալ ապօրինաշինությունից, որովհետեւ քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է, ոչ մի նման գործ չի հաստատվելու, չի օրինականացվելու, շատ արագ հետեւանքները վերացվելու են»,—ասաց Արթուր Հովսեփյանը։ Նա նկատեց, որ հիմնականում, կարծես թե, քաղաքացիները դա ըմբռնում են, որովհետեւ 2019 թվականի առաջին հինգ ամիսներին 2018—ի համեմատ նման դեպքերի նվազման միտում է նկատվում։
Հարցին, թե արդյոք ապօրինի շինարարություն, հողազավթումներ թույլ տվող անձանց մոտ տեղեկացվածության պակասն է խնդիրը, Արթուր Հովսեփյանը նշեց, որ ավելի շատ մտածում են, թե իրենց ապօրինի շինարարության մասին քաղաքապետարանը չի իմանա։
Բնականաբար, քաղաքացիներին հետաքրքրում է, թե ինչ է լինելու այն հին կառույցների հետ, որոնք վաղուց զավթել են մայթերը, ընդլայնվել են։ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ այդ բոլոր հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են։ Նման կառույցների հետ կապված խնդիրների լուծումն առանձին դեպքերում իրավական գործընթաց է ենթադրում, ինչը ժամանակատար է։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

11-06-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO