Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ՆԱԽԱԳԱՀ


Այսօր մենք կերտում ենք մեր պատմության եւս մեկ էջը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակները

Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, բնական գիտությունների զարգացման, տեխնիկական գիտությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, բժշկագիտության, ֆիզիկայի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը։
Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Այսօրվա այս արարողությունը հերթական վկայությունն է այն բանի, որ աշխատանքը, գիտելիքը, ծառայությունը, վաստակը եւ նվիրումը երբեք չեն կորցնում իրենց արժեքը։ Դրանք միշտ ունենալու են իրենց գնահատականը։
Սիրելի մրցանակակիրներ եւ դափնեկիրներ,
Շնորհավորելով ձեզ իսկապես վաստակած պարգեւների համար, ցանկանում եմ նշել, որ դուք պետականության լավագույն կրողներն եք եւ նրա լավագույն պաշտպանները՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում, ձեր աշխատանքում, ձեր ծառայության մեջ։
Դուք ձեր գործն անում եք պատասխանատվության խորին ըմբռնումով, առանց թմբկահարության, առանց բարձրաձայնելու՝ հասկանալով, որ կարեւորը արդյունքն է, գիտակցելով ձեր արածի եւ անելիքի անհրաժեշտությունը մեր հասարակության համար, այսինքն՝ Հայրենիքի համար։
Հարգելի բարեկամներ,
Տարբեր ժամանակներում Հայրենիքը միշտ ընկալվել է նույն կերպով՝ որպես սրբություն, անկախ այն բանից, ունեցել ենք պետականություն, թե ոչ։
Այսօր, երբ պետականությունը, որպես հանրապետություն, ունենք արդեն ավելի քան 100 տարի, մենք կերտում ենք մեր պատմության եւս մեկ էջը։ Եվ ես լիահույս եմ, որ այն լինելու է էջ՝ մեր մնայուն դերակատարության մասին, էջ՝ մեր ինքնության եւ յուրահատկության մասին, էջ՝ մեր տնտեսական եւ մշակութային հաջողությունների մասին, էջ՝ համահայկական եւ համազգային միասնական հաղթանակների մասին։ Այդ էջը գրվում է ամեն պահ, ամեն ժամ, գրվում է իրական կյանքում, իրական գործով։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում ունի պետականության իր անհատական ըմբռնումը։ Սակայն այդ ըմբռնումը պետք է ունենա մեկ նպատակ. Հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը, տեսնել միասին, կուռ եւ համախմբված, ուժեղ եւ զարգացած, պաշտպանված եւ օրենքով առաջնորդվող։
Շնորհակալ եմ բոլորիդ եւ, ի դեմս ձեզ, բոլոր նրանց, ովքեր պետություն ու պետականություն պաշտպանելը, երկիրը շենացնելը հասկանում են հանուն Հայրենիքի գոնե մեկ մոմ վառելով, ովքեր գերադասում են գոնե մեկ քար դնելով ամրացնել պետության շենքը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Պողոսյան հիմնադրամին, անձամբ պարոնայք Ալբերտ եւ Ժան Պողոսյաններին, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ մրցութային հանձնաժողովների անդամներին։
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, հաջողություն, լավատեսություն եւ բարեկեցություն»։
Պողոսյան հիմնադրամի համանախագահ Ժան Պողոսյանը նախ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» կազմակերպման եւ անցկացման առթիվ։ «Գագաթնաժողովը կազմակերպված էր միջազգային մակարդակով, շատ հետաքրքիր ու բարձրորակ քննարկումների շրջանակով,–ասել է նա։–Ես շատ բան սովորեցի գագաթնաժողովից՝ արգելապատնեշները վերացնելուց մինչեւ կամուրջներ կառուցելը։ Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում, ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել։ Եթե մենք իմանանք այս հարցերի պատասխանները, ապա կլուծենք աշխարհի բոլոր խնդիրները։
Մենք աջակցում ու քաջալերում ենք նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որին մասնակցում են հեղինակավոր փորձագետներ ողջ աշխարհից։ Նրանք գալիս են այստեղ՝ հանդիպելու, քննարկելու, միմյանց հետ ծանոթանալու համար։ Նրանք էլ ավելի են նպաստում Հայաստանի բարելավմանն ու ավելի լավ աշխարհ կառուցելուն։ Հուսով ենք, որ սա միայն առաջինն է հետագա, մյուս «Մտքերի գագաթնաժողովների» շարքում»։
Խոսելով Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի մասին՝ Ժան Պողոսյանն ընդգծել է, որ այն արդեն ավանդական բնույթ ունի։ «Շնորհակալ եմ, պարոն նախագահ, Ձեր աջակցության համար, այն բանի համար, որ հնարավորություն եք տալիս, որպեսզի Հայաստանում այս կարեւոր նախաձեռնությունը շարունակվի։ Մենք միասին կաշխատենք այս մրցանակն էլ ավելի կարեւոր ու միջազգային դարձնելու ուղղությամբ»,–ասել է Ժան Պողոսյանը։

11-06-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO