Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Եթե «գործ տվող» չեն, ուրեմն՝ «OK» է

Որն է օրինապաշտության եւ բանսարկությունների սահմանը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր օրերում բավական է միացնել հեռախոսի տեսախցիկը, տեսանկարահանել, տարածել համացանցում, եւ պատկան մարմիններն արդեն տեղյակ են օրինազանցության մասին։ Երեւույթը նորմալ է, իսկ արդար ու ոչ կարծրատիպային դատողության դեպքում՝ բնական, եթե հանուն օրենքի, կարգուկանոնի է։ Ամենաթարմ դեպքերից է, օրինակ՝ 46 համարի երթուղայինի հայտնի վիճաբանությունը։ Բայց այս պարագայում որպես հերոս կամ հերոսներ պետք է դիտարկենք ոչ թե ծխելու դեմ պայքարող ուղեւորուհուն կամ վարորդին, այլ վիճաբանության երրորդ կողմին՝ մյուս ուղեւորուհիներից մի քանիսին։ Վերջիններիս հոգեբանական աջակցությունը վարորդը, ինչ խոսք, զգում էր։ Իսկ ահա նաեւ իրենց առողջության համար պայքարող ուղեւորուհին որակվեց պարզապես «անբարոյական» ու «գործ տվող»։ Ուղեւորուհիների հարձակումների ենթատեքստը, փաստորեն, հետեւյալն էր՝ «մենք բոլորս վարորդ ենք», «մենք բոլորս Ռուստամ ենք»։ Ծխախոտի ծուխն էլ ի՞նչ էր որ՝ ընդամենը երկու «րոպեանոց»։
Բայց արի ու տես տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում։ Արդյունքում հունիսի 11—ին նշված երթուղային միկրոավտոբուսը հայտնաբերվել է։ Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ՝ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու եւ առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար։
Իսկ թե վարորդ Ռուստամի վարորդական իրավունք չունենալու եւ «սիրողական» մակարդակով իրենց «Ա» կետից «Բ» կետ տեղափոխելու փաստին ինչպե՞ս կարձագանքեին՝ կարելի է ենթադրել։ Քանի որ իրենք «գործ տվողներ» չեն, ուրեմն ամեն ինչ, ինչպես սիրում են ասել խոսակցականում, «OK» է։
Հենց այդ «գործ տվող» կապակցությունն է, որ դեռ խոր անցյալից զսպող «մեխանիզմ» ու ճնշման միջոց է եղել։ Բայց, ի տարբերություն երթուղայինում երրորդ կողմ հանդիսացող ուղեւորուհիների, ելնելով համացանցային մեկնաբանություններից, պետք է նշենք, որ հասարակական լայն շրջանակներում երեւույթն այլ արձագանք ստացավ՝ մեծամասամբ «գործ տալ» եզրույթից դուրս։
Հոգեբան Կարինե Նալչաջյանը «գործ տալ» ասվածը մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Դա վաղուցվա արտահայտություն է եւ «սղոցում» է մարդու ականջը, միտքը։ Օրենքի, օրինականության նկատմամբ որոշակի վերաբերմունք է։ Եթե ինչ—որ մեկը հանցագործություն է արել, դրա մասին բարձրաձայնելը օրենքի, իրավական մակարդակով, չգիտես ինչու՝ համարվում է սխալ քայլ։ Կարծում եմ, որ դա օրինականության նկատմամբ աղավաղված դիրքորոշում է։ Նույնիսկ խորհրդային տարիներին օրենքը շրջանցելը համարել են ճարպկություն, անգամ խելքի, խորամանկության նշան, «+» նշանի տակ է գնացել։ Իսկ այլ երկրում հեշտ ու հանգիստ օրինապահ են դառնում։ Մեզանում, ցավոք, օրենքի գերակայությունը դեռեւս ըմբռնված չէ։ Ամեն մեկն ունի իր արդարության չափանիշը»։
Նրա խոսքերով, «գործ տալը» դիրքորոշում է, իսկ դիրքորոշումները բավականին կայուն են։ Միաժամանակ նկատում է, որ ճիշտ մոտեցման դեպքում հասարակական մակարդակում շատ ավելի արագ են տեղի ունենում դիրքորոշումների փոփոխությունները, քան անհատի մակարդակում։
Ասում է. «Նմանօրինակ դեպքերում կարեւոր են իշխանություն կրողների կերպարները։ Գոյություն ունի այսպիսի երեւույթ, հոգեբանական նույնացում ղեկավարների, առաջնորդների հետ»։ Հոգեբանը հայտնի երեւույթի օրինակն է բերում՝ Հիտլերի բեղը։ Հիշեցնում է, որ այն ժամանակ, երբ Հիտլերն ազդեցիկ կարգավիճակում էր, զանգվածների վրա հսկայական ազդեցություն ուներ, նրա բեղը դարձավ մոդայիկ։
«Երկրում անվերապահ օրինականության մթնոլորտի դեպքում, համոզված եմ, որ քաղաքացիները, ովքեր այսօր օրինապաշտ լինելը «գործ տալ» եւ վատ բան են համարում, հանգիստ կանեն դա։ Բայց այն հասարակություններում, որտեղ օրենքը շրջանցված է նաեւ վերին օղակների կողմից, մարդիկ կարող են դառնալ բանսարկուներ եւ միմյանցից վրեժ լուծել։ Սահմանագծում պետք է զգույշ լինել՝ որտե՞ղ է իրավազանցի մասին հաղորդում ներկայացվում, որը օրինականության տեսակետից դրական է, եւ որտե՞ղ է բանսարկությունների սահմանը»,–ըստ նրա, ընդհանուր մթնոլորտից է կախված։ Իսկ օրինականության մթնոլորտի բացակայության պայմաններում, Նալչաջյանը հավատացնում է, որ բանսարկությունները կարող են դառնալ վարքի սովորական ձեւեր, ու արդարությունը կարելի է այդտեղ «թաղել»։

12-06-2019





27-02-2020
Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել
Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության ...


27-02-2020
Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու
Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա ...


27-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի ...


27-02-2020
Արցախը գլոբալ քաղաքական գործոն է
Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր ...


27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում
Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. ...


27-02-2020
Տերյանը եւ քրիստոնեությունը
«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում ...


27-02-2020
Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»
Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության ...



27-02-2020
«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»
Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ...

27-02-2020
Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ...

27-02-2020
Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



27-02-2020
Դեբեդի կիրճը
Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO