Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Նորաձեւության տոն ոլորտի մասնագետների համար

«Fashion Forum Yerevan 2019»-ի ժամանակ նախատեսվում են կրթական ծրագրեր, ցուցադրություններ

Նորաձեւության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով Երեւանում հունիսի 25-29-ը անցկացվելու է «Fashion Forum Yerevan 2019» ամենամյա ծրագիրը։
Նախաձեռնության շրջանակում հայ դիզայներները, ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպել միջազգային առաջատար մասնագետների հետ, մասնակցել կրթական ֆորումի՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հունիսի 25—ին «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում։ Ներկայացվելու է «Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին ցուցադրվելու են հայ դիզայներների հագուստների ու աքսեսուարների նմուշներ, որոնց ստեղծման ակունքներում հայկական մշակույթն է։
««Fashion Forum Yerevan 2019»—ը անցկացվում է երկրորդ անգամ։ Այն ունի կրթելու, դիզայներների եւ ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակ»,–երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ—ի նախագահ Վահան Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում հունիսի 26–27–ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվելու է երկօրյա կրթական ֆորում, որին մասնակցելու է եւ իր փորձով հայ դիզայներների հետ կիսվելու է նորաձեւության ոլորտի շուրջ 15 միջազգային փորձագետ։ Կլինեն դիզայներներ, ոճաբաններ, բլոգերներ, լրագրողներ։
Հունիսի 28—ին «5 concept» հայկական դիզայներական խանութ—սրահում հայ դիզայներները, որոնց թվում են Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը եւ այլք, արտերկրից ժամանած գործընկերներին են ներկայացնելու իրենց հավաքածուները՝ ստեղծված հատուկ միջոցառման համար։
Հունիսի 29—ին հյուրերի հետ մշակութային շրջայց է իրականացվելու Տավուշի մարզում։ Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպված շրջայցի նպատակն է ֆորումի միջազգային հյուրերին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթն ու հին ձեռագործ արհեստների նմուշները։
«Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ—ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը անդրադարձավ միջոցառման կրթական հատվածին եւ ասաց, որ փորձել են ներգրավել ոլորտի առաջատար մասնագետների Անգլիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից, որպեսզի տեղի դիզայներները նրանց հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, փորձի փոխանակման հարթակ ստեղծվի։
Մանուկյանն ընդգծեց, որ ֆորումի շրջանակում ընդգրկել են «Մշակութային ժառանգության պահպանում», «Հայկական տարազ», «Նորաձեւություն եւ քաղաքականություն», «Բիզնես ստեղծում. տեղականից դեպի միջազգային» եւ այլ թեմաներ։
«Նմանատիպ միջոցառումներն անուղղակիորեն նպաստում են մեր երկրի ճանաչողությանը, մեզ վրա են հրավիրում ինչպես միջազգային մասնագետների, այնպես էլ նրանց հետեւորդների ուշադրությունը։ Հուսամ՝ այս նախաձեռնությունը շարունակական կլինի»,—նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
Միջոցառումն իրականացնում է «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության «ԵՄ—ն բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։

12-06-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO