Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աքիլլեսը, Կրիան, Ղարաբաղը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ղարաբաղի խնդիրը դարձավ Սիզիփոսի քարը, որ ժամանակ առ ժամանակ դրվում է բանակցությունների սեղանին եւ Զենոնի հանրահայտ պոստուլատի պես թվում է անլուծելի։ Հիշո՞ւմ եք այդ խնդիրը այն մասին, թե Աքիլլեսը երբեք չի կարող հասնել կրիային։ Նկատենք, որ հակադրված են ամենաարագընթաց հերոսը եւ դանդաղաշարժ կենդանին։ Զենոնը (նաեւ Պարմենիդը) առաջին անգամ իրարից զատեց զգացողությունը եւ մտածողությունը։ Հետո մտքի հարյուրավոր դիալեկտիկներ ու գիգանտներ լեզվից եւ լեզվամտածողություն կսարքեն, կեցությունից գիտակցություն դուրս կբերեն՝ մոռանալով մի պարզ հանգամանք, որ խնդիրը առաջնայնությունը չէ։ (Ասենք, կեցությունը որոշում է գիտակցությունը, բայց ե՞րբ, այնժա՞մ, երբ կեցության մեջ գիտակցություն չկա, թե՞ երբ գիտակցության մեջ՝ նպատակ։ Ընդ որում, այս պայմանը հատուկ է մեր զուտ հայկական իրավիճակին. երբ անհնար է որոշել՝ իսկ առհասարակ մեր կեցության մեջ հնարավո՞ր է գիտակցություն, թե՞ մեր կեցությունը այնքան հիմնավորապես է որոշված, որ գիտակցության կարիք ամենեւին չկա)։
Հիմա ավելի քան ծիծաղելի կթվա Զենոնի դատողությունը, թե իրական կեցության մեջ շարժում չկա. որպեսզի կտրենք անցնենք որոշակի տարածություն, նախ հարկավոր է անցնել նրա մի մասը, ապա մյուս հատվածը, եւ այդպես շարունակ (փուլային տարբերակ)։ Իրականում, ըստ Զենոնի, մարդ չի կարող տեղից պոկվել, ուստի Աքիլլեսը չի կարող հասնել կրիային, երբ Աքիլլեսը այն տեղին, որտեղ քիչ առաջ կրիան էր, նրան արդեն չի գտնի այնտեղ, որովհետեւ այդ կետից կրիան արդեն անցել է, եթե հասնի մյուս կետին, բնականաբար, կրիան կրկին տեղում չի լինի, եւ այդպես շարունակ։ Եզրակացություն՝ իրականում շարժում չկա, նշանակում է՝ կրիան եւ Աքիլլեսը չեն կարող միաժամանակ հայտնվել նույն կետում (փաթեթային տարբերակով), որքան էլ կողմերը փոխզիջումների գնան։
Արիստոտելը, քննելով Զենոնի խնդիրը, նրան համարում է «անշարժ» փիլիսոփա եւ նրա ապացույցները հերքում պարզագույն եղանակով. հարկավոր է քայլ անել, հարկավոր է թույլ տալ, որ Աքիլլեսը հասնի կրիային։ Նշանակում է, ողջ խնդիրը քայլ անելու մեջ է, քայլի հնարավորություն տալը։ Եվ երբ Աքիլլեսը անի այդ քայլը, որքան էլ ճակատագրական, ճշմարտություններ ասելու հարկ չի լինի. մենք ավելի լավ բան կորոնենք։

13-06-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO